Ավտովթար Գեղարքունիքի մարզում. վիրավորներից երկուսը երեխաներ են

© Sputnik / Andranik GhazaryanՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2022
Շտապօգնության ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի ազգականներն են։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա երեք տուժած, տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 16։10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին՝ կոտրելով երթևեկութունը կարգավորող ցուցանակները։
Վթարի հետևանքով մեկ կին ու երկու երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։
Ավտովթար՝ Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի ազգականներն են։
Լրահոս
0