00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վերք չի, բացակայող վերջույթ է». զինհաշմանդամների բողոքն ու պատկան մարմինների արձագանքը

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարտական գործողություններին մասնակցած և զինհաշմանդամություն ձեռք բերած շատ անձանց խումբը վերջին ամիսներին փոփոխել են ու զրկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տված հատուցումից։ Պատկան մարմինները դա բացատրում են հաշմանդամություն սահմանելու չափորոշիչների օրենսդրական փոփոխություններով, մինդեռ զինհաշմանդամներն իրենց անտեսված են զգում։ Փորձել ենք հասկանալ ստեղծված իրավիճակի պատճառները` խոսելով շահագրգիռ բոլոր կողմերի և իրավասու մարմինների հետ։
«Պատերազմում վերջույթները կորցրած տղերքին ասում են` ձեր վերքերը լավացել են... Մերը վերք չի, բացակայող վերջույթ է, որը ցմահ սահմանափակում է»։ 44-օրյա պատերազմի մասնակից, լեյտենանտ Արամ Քալանթարյանի ֆեյսբուքյան գրառումը «սառը ցնցուղ» էր պատկան մարմինների համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Արամը պատմեց, որ պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է, զրկվել մեկ ոտքից, սկզբում ստացել է 2-րդ կարգի ընդհանուր հաշմանդամության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, որի համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նշանակվել է հատուցում ամսական 200.000 դրամի չափով։ Այժմ նրա հաշմանդամության խումբն իջեցրել են երրորդի (ընդհանուր 94 անձի) և զրկել են հատուցումից։
«Մեկ տարում իմ առողջական վիճակի մեջ ոչինչ չի փոխվել, ոնց հիմա են ասում՝ դու լավացել ես, կարող էին դա ասել վիրավորումից 6 ամիս անց։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ միանգամից 3-րդ կարգ չտվեցին։ Ենթադրում եմ, քանի որ պատերազը նոր էր, դեպքերը թարմ էին, գիտեին, որ բողոքի մեծ ալիք կլինի, մեկ տարի հետաձգել են այդ հարցը, որ հիմա բոլորի խմբերն իջեցնեն կամ զրկեն խմբից»,- ասում է Արամը:
Նրա խոսքով, պրոթեզի առկայությունը դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծված է։

«Պրոթեզը չենք կարող կրել առավոտից մինչև ուշ գիշեր, բնական է, որ գալիս ենք տուն, հանում ենք ու վերածվում լավագույն դեպքում մեկ ոտքով, մեկ ձեռքով մարդկանց, որոնք տեղաշարժման խնդիր ունեն։ Այս պարզ ճշմարտությունը չեն ուզում հասկանալ, ասում են պրոթեզ ենք տվել, գնացեք աշխատեք»,- ասում է Արամը։

Նա շեշտում է, որ իր մասնագիտությունը թույլ է տալիս շարունակել աշխատել , բայց մարզերում ապրող շատ մարդիկ կան, որոնք զրկված են ծանր ֆիզիկական աշխատանք կատարելու հնարավորությունից, որով մինչև պատերազմը գումար էին վաստակում։
Նա վստահ է, որ կրկնակի փորձաքննությունը խնդրի լուծում չէ` խնդրի ձգձգում է։
«Օրենքը չի փոխվել, բժիշկները չեն փոխվել, իմ փաստաթղթերը նույնն են, ինչի՞ հիման վրա կրկնակի փորձաքննության ժամանակ պետք է այլ որոշում կայացնեն։ Ես չեմ պատրաստվում իմ առանց այն էլ ծանր վիճակը ծանրացնել, կեղծ թղթեր բերել , որպեսզի իմ կարգը մնա անփոփոխ։ Ես արդարություն եմ ուզում»,- ասաց նա։
Ի դեպ, մասնագետները փաստում են, որն նույնիսկ ամենաֆունկցիոնալ պրոթեզը չի կարող փոխարինել մարդու վերջույթին, այն կարող է շարժունակությունը վերականգնել առավելագույնը 70 տոկոսով։
Խնդրի առնչությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեզ պարզաբանեց, որ հաշմանդամության գնահատման չափորոշիչները մշտապես վերանայվում են, և այդ համատեքստում մշակվել և վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը , որի համաձայն` ներդրվում է հաշմանդամության գնահատման նոր համակարգ` հիմնված միջազգային ընդունված մոտեցումների և սկզբունքների վրա։ Դրանով բժշկասոցիալական փորձաքննությունից անցում է կատարվում ֆունկցիոնալության սահմանափակման գնահատման և դրա հիման վրա` կարիքին համարժեք ծառայությունների մատուցման։
Միաժամանակ տեղեկացրին, որ 44–օրյա պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի համար։
Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմից հետո հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդրով
2022 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս իրականացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած շուրջ 553 անձի բժշկասոցիալական փորձաքննություն։ Վերափորձաքննության արդյունքում 2-րդ խմբից 1-ին խումբ բարձրացվել է 1 անձի հաշմանդամությունը, 2-րդ խմբի 79 անձի մոտ կարգի փոփոխություն չի եղել։ 2-րդ խմբից 3-րդ խումբ է իջեցվել 94 անձ, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 314 անձի մոտ։ Հաշմանդամ չի ճանաչվել 159 անձ։
Եվս մեկ փաստ. հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո 96 անձ բժշկասոցիալական վերափորձաքննության նպատակով չի դիմել Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության համակարգման և մեթոդական աջակցության բաժին։ 2022 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս իրականացվել է պատերազմին մասնակցած 77 անձի բողոքարկման և հսկողական կարգով բժշկասոցիալական վերափորձաքննություն, որի արդյունքների մասին նախարարությունն այլ մանրամասներ չի հայտնել։
Քանի որ շատ քիչ զինհաշմանդամներ են խնդրի մասին բարձրաձայնում, կապ հաստատեցինք Զինվորի տան հետ, որտեղից հայտնեցին, որ իրենց մոտ վերականգնողական բուժում անցնող տղաներից շատերը ևս բախվել են այդ խնդրի հետ։
Զինվորի տանը հնարավորություն ունեցանք զրուցելու մարտական գործողությունների ընթացքում լուրջ վիրավորում ստացած երկու երիտասարդների հետ։
Ծնունդով Աբովյան քաղաքից 22-ամյա Նվեր Գրիգորյանը վիրավորվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին` «Եղնիկներում» ականի պայթյունից։ Սկզբում վիրահատվել է Ստեփանակերտում, այնուհետև մի քանի անգամ՝ Էրեբունի ԲԿ-ում, հետո վերականգնողական բուժում է ստացել Զինվորի տանը։
© Sputnik / Aram NersesyanՆվեր Գրիգորյան
Получивший ранение в ходе военных действий Нвер Григорян - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2022
Նվեր Գրիգորյան
«Ոտքս ամպուտացված չէ, բայց նյարդն է կտրված, թաթի ֆունկցիոնալ խանգարում կա։ Բժիշկներն ասում են, որ շատ երկար բուժում է պետք, բայց դրական փոփոխություն էլ կա»,- ասում է Նվերը։
Նրան սկզբից էլ տվել են զինհաշմանդամության 3-րդ խումբ` 1 տարի ժամկետով։ Այդ ընթացքում ՊՆ-ից ստացել է 66.000 դրամ թոշակ։ Հիմա ասում են, որ վիրավորումն այնքան լուրջ չէ և այդ հիմքով զրկել են հաշմանդամության կարգից։
«Այսքան բարդ վիրահատություններ տարած անձանց միանգամից կարգի իջեցում են անում կամ կարգից զրկում, դա այնքան էլ ճիշտ չէ։ Իմ դեպքում վերափորձարկման արդյունքում որոշումը չի փոխվել։ Պատասխանը նույնն է` ձեր վիրավորումը հաշմանդամության խումբ սահմանելու չափորոշիչներին չի համապատասխանում։ 1 տարվա բյուլետեն են տվել, բայց ես գիտեմ, որ իմ բուժումը մեկ տարով չի սահմանափակվի։ Ապրիլյան պատերազմում նմանատիպ վիրավորում ստացած տղաները մինչ օրս բուժվում են»,- ասում է պատերազմի մասնակիցը։
Նվերը դիմել է Զինվորի տուն, խորհրդակցել գլխավոր բժշկի և իրավաբանի հետ։ Նրանք նշել են, որ հնարավոր է դատական կարգով կարողանա որոշումը բողոքարկել։ Գործընթացն արդեն սկսվել է։
Նվերը պատերազմին մասնակից և նույն իրավիճակում հայտնված ընկերներ շատ ունի։ Դեպքեր կան, որ հաշմանդամության խումբը ոչ թե 2-ից իջեցվել է 3-ի, այլ անձը միանգամից զրկվել է հաշմանդամության խմբից։

«Մեր սխալն այն է, որ բոլորս միահամուռ ոտքի չենք կանգնում՝ մեր բողոքի ձայնը բարձրացնենք»,- ասում է Նվերը։

Ծնունդով Էջմիածնից 24-ամյա Ռաֆայել Ազիզյանն էլ վիրավորվել է 2019 թվականին։ Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու ինքնակամ մեկնել Թալիշ` ծառայությունը շարունակելու։ Եղել է լեյտենանտ, դասակի հրամանատար։ Մարտական առաջադրանք կատարելու ժամանակ հակառակորդի գնդակից վիրավորվել է հեռադիտակի միջով` աչքի շրջանում։
«2020 թվականի մայիսին ստացել եմ 2-րդ խմբի հաշմանդամություն, չնայած բոլոր հիմքերը եղել են 1-ին կարգ ստանալու համար, բայց ես եմ խնդրել, որ երկրորդ տան, որպեսզի կարողանամ աշխատել »,- ասում է նա։ Այսօր Ազիզյանը դպրոցում է աշխատում, զինղեկի օգնական է կես դրույքով։
2021 թվականին առանց փորձաքննության Ռաֆայելի հաշմանդամության խումբը պահպանվել է։ Բայց արդեն 2022 թվականի մայիսին նրա հաշմանդամության խումբն իջեցրել են երրորդ, պատճառաբանելով, որ նա կարող է իր մասին ինքնուրույն հոգ տանել։
© Sputnik / Aram NersesyanՌաֆայել Ազիզյան
Получивший ранение в ходе военных действий Рафаэль Азизян - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2022
Ռաֆայել Ազիզյան
«Բայց աջ կողմի ականջս չի լսում, աչքս գրեթե չի տեսնում, գլխիս աջ կողմն 80 տոկոսով տիտան է, կան բեկորներ, որոնք ցանկալի է հեռացնել, բայց ապրելու շանսը դրանից հետո 50/50 է»,- ասում է տղան։
Այս տարի հանձնաժողովը սկզբում նրան տվել է 1 տարով 3-րդ խումբ, իսկ կրկնակի փորձաքննությունից հետո` 3-րդ խումբ` անժամկետ։
«Ասում են, եթե վիճակդ վատթարանա, 2-րդ կփոխենք։ Ես համաձայն կլինեի 3-րդ կարգի հետ, եթե ինձ որպես սպա վերականգնեին, բայց դա էլ չարեցին, ասացին՝ առողջական խնդրները թույլ չեն տալիս»,- նշում է Ռաֆայելը։
22-ամյա Արման Մկրտչյանն էլ է նախ 3-րդ կարգ ստացել, ապա ընդհանրապես զրկվել. Արմանը դիմել է նոր փորձաքննության, որից հետո, սակայն, որոշումն անփոփոխ է մնացել։ Զինվորի տանը դիմելուց հետո տղան պարզել է, որ որոշումը իրավաչափ է, և որևէ հիմք չկա բողոքարկման համար։
Ու դա այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել գլխի շրջանում, իսկ հետևանքները մինչ օրս զգացնել են տալիս։
«Աջ կողմս լրիվ թուլացած էր, ձեռք-ոտք շարժել չէի կարողանում, խոսքս շատ տուժել էր։ Փուլ առ փուլ վերականգնվում եմ, բայց դեռ բուժման կարիք ունեմ»,- ասաց նա։
«Հաշմանդամության մասին» նոր օրենքը ամբողջովին փոխում է հաշմանդամության խմբերի սահմանումը՝ հիվանդության վրա հիմնված չափանիշներից անցում կատարելով ֆունկցիոնալ սահմանափակման չափանիշների։ Այսինքն, կարևոր է դառնում ոչ թե այն, թե մարդն ինչ հիվանդություն ունի, այլ թե ինչ սահմանափակումներ ունի այդ հիվանդության պատճառով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ հաշմանդամության խմբերի սահմանումը դեռևս պարունակում է բազմաթիվ ռիսկեր, խնդրահարույց գործընթացներ։
Խնդիրն իսկապես կլուծվի, եթե «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման» մասին օրենքը նախատեսի փոխհատուցում նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար։
«Ակնհայտ է, որ այդ մարդիկ հայրենիքի պաշտպանության ժամանակ թշնամու կողմից թիրախավորվել են և ընդամենը որոշ հանգամանքների բերումով ողջ են մնացել կամ չեն ստացել ծանր վիրավորում։ Այս մասով, մինչև Արցախյան 2-րդ պատերազմը, Մանե Թանդիլյանի կողմից ներկայացվել էր նման օրենսդրական նախաձեռնություն, որը մերժվեց խորհրդարանի կողմից։ Կարևոր է փաստել, որ 2021թ․ հիմնադրամին վճարվող գումարները էականորեն բարձրացվեցին, ինչի արդյունքում միայն այս պահին հիմնադրամը ունի մոտ 20 մլրդ դրամ պահուստային գումար, որն ամեն ամիս մի քանի միլիարդով ավելանում է»,- ասում է նախկին նախարարը։
Նրա խոսքով` նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց փոխհատուցում տալը չի խաթարի հիմնադրամի ֆինանսական կայունությունը։
Զինվորի տան իրավաբան Լիլիթ Նալբանդյանը նշում է, որ ամեն օր ստանում են նման բողոքներ, բայց շատ քիչ են լինում դեպքեր, որոնք բողոքարկման հիմք ունեն։ Բայց կան նաև այնպիսի դեպքեր, երբ իրավասու մարմինը պետք է կայացներ այլ որոշում։

«Վերջերս հաշմանդամության խումբ տրամադրելու մոտ 10 դեպք ենք բողոքարկել, որոնք վերադասությամբ բողոքարկելու դեպքում նույն որոշումն է կայացվել։ Բայց նախկինում ունեցել ենք այնպիսի բողոքարկումներ, որոնց դեհպքում արտադատարանական կարգով կարողացել ենք հասնել արդյունքի»,- ասում է նա։

Նրա խոսքով` վիճելի է, երբ նշվում է, թե անձը հարմարվել է պրոթեզին կամ անձի ֆունկցիոնալությունն ինչ որ չափով բարելավվել է։
«Մենք ունենք իրավական բաց և իրավական նորմերը յուրովի մեկնաբանելու խնդիր։ Դա հնարավորություն է ընձեռում տարբեր իրավասու մարմիններին տարբեր կերպ մեկնաբանելու իրավական նորմերը։ Այդ օրենսդրական բացերը պետք է լուծվեն համակարգային մոտեցմամբ»,- նշում է իրավաբանը։
Տղաների միակ կոչը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և պաշտպանության նախարարությանը հետևյալն է՝ շտապ և արտահերթ կարգով վերանայել զինհաշմանդամներին տրամադրվող հաշմանդամության կարգի չափորոշիչները, վերանայել մինչև այժմ փոփոխված հաշմանդամության կարգ ունեցող անձանց կարգավիճակը, վերականգնել Հիմնադրամի կողմից ստացվող հատուցումները։
Մարդիկ, որոնք իրենց առողջությունը զոհաբերել են հանուն հայրենիքի պաշտպանության, չպետք է իրենց անտեսված զգան, առավել ևս՝ վիրավորված՝ պետության կողմից։
Լրահոս
0