00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չալաբյանի փաստաբանները միջնորդել են, որ դատավորը կարգապահական վարույթի ենթարկվի

© Photo : official site of the President of RAԴատավոր Արուսյակ Ալեքսանյանը
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2022
Բաժանորդագրվել
Չալաբյանի պաշտպանը կարծում է, որ Չալաբյանի կալանքը քննող դատավորը` Արուսյակ Ալեքսանյանը, «պրոմեղադրական» դիրքորոշում ունի։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Նոր քրեական օրենսգրքում իշխանությունները գաղտնի, առանց հանրային քննարկման ավելացրել են մի հոդված հատուկ «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում քրգործը հարուցվել էր այն իրադրության պայմաններում, երբ նոր քրեական օրենսգրքի մեջ այլևս այդ հանցակազմը չկար։ Այսինքն` նյութապես շահագրգռելը հավաքներին մասնակցելու նպատակով արարքն ապաքրեականացվել էր նոր օրենսգրքով։ Սակայն Չալաբյանի կալանքի ժամանակ իշխանությունները գաղտնի, առանց հանրային քննարման նախագծի մեջ այդ հանցակազմը ներառեց և հուլիսի 1-ից արարքը քրեականացվեց։ Սա արվեց հատուկ Ավետիք Չալաբյանի համար»,–ասում է փաստաբանը։
Նրա խոսքով` Չալաբյանի կալանքը քննող դատավորը` Արուսյակ Ալեքսանյանը, «պրոմեղադրական» դիրքորոշում ունի։ Հարությունյանը նշեց, որ Չալաբյանի կալանքի ժամկետը 15 օրով երկարաձգելու որոշումը բողոքարկվել է վճռաբեկ դատարան, իսկ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմել են դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողով։
Փաստաբանը նշում է, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Չալաբյանի հաղորդակցության գաղտնիության խախտման հետ կապված։ Սակայն հաղորդումը ժամկետի խախտմամբ մերժվել է նույն քննիչի գրությամբ, որը Չալաբյանի գործն է քննում։
Հարությունյանը նշեց` Չալաբյանին կալանքի տակ պահելու համար կա ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական պատճառ, որի մասին, սակայն, կարող է խոսել միայն ինքը` Չալաբյանը։
Փաստաբանը հավելեց, որ վաղը Չալաբյանի գործով առաջին դատական նիստն է` դատական լսումներ են. նիստը տեղի կունենա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում ժամը 13։00-ին։
Ավետիքը լավ է զգում, բոլորից հանգիստ է. Չալաբյանի կինը պատմել է անելիքների մասին
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Հուլիսի 10-ին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը և կալանքի ժամկետը երկարացրեց ևս 15 օրով։
Լրահոս
0