00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն ցուցադրեց աշխարհը փոշի դարձնելու իր պատրաստակամությունը

© AFP 2024 / SAM YEHՆենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք է կատարում Թայվանում
Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք է կատարում Թայվանում - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք է կատարում Թայվանում
Բաժանորդագրվել
Ամերիկայի գործերն այնքան վատ են, որ նրանք հրահրելու են հակամարտությունները բոլոր թեժ կետերում։ Ներքին քաոսը պետք է շտապ դուրս հանել։

Վիկտորյա Նիկիֆիրովա

Չքնաղ Հեղինեի դեմքը, պոետի խոսքով, «հազար նավեր հանեց ճամփա»։ Նենսի Փելոսիի դեմքը (այնպիսին, ինչպիսին կա, պահանջկոտ մի եղեք) երեկ տասնյակ ինքնաթիռներ օդ հանեց, տեղից շարժեց չորս ավիակիր, տագնապով ոտքի հանեց հազարավոր զինվորների ու նավաստիների։ Ինչ-որ հրաշքով Թայվանի նեղուցում այս ամենը չպայթեց։ Երեքշաբթի օրը, Մոսկվայի ժամանակով երեկոյան ժամը 5-ին մոտ, աշխարհն անցավ երրորդ համաշխարհայինի եզրով։ Մազից պրծնանք, ինչպես ասում են։ ԱՄՆ կոնգրեսի խոսնակի այցը Թայվան Պեկինը կտրուկ դատապարտում էր հենց սկզբից։
ՉԺՀ-ի իշխանությունները հարգանք էին պահանջում «Միասնական Չինաստանի» իրենց քաղաքականության նկատմամբ, որի համաձայն, ապստամբ կղզին երկր մաս է համարվում և այլ պետությունների առաջնորդների որևէ պաշտոնական այց չի կարող կազմակերպել։
Ի պատասխան Վաշինգտոնն ամեն կերպ գալարվում էր ու խուսանավում։ Փելոսին հայտարարում էր, որ անպայման թռչելու է Թայվան և որ Սի Ցզիպինի խոսքն իր համար հաշիվ չէ։ Ջո Բայդենը ալարկոտ քննադատում էր այդ գաղափարը։ Սակայն նա, չգիտես ինչու, չարեց ամենաակնհայտը՝ ուղիղ տեքստով չարգելեց խոսնակին մեկնել Թայլանդ։
Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է Թայվանի հետ առևտրային համաձայնագիր կնքել
Այո, ձևական առումով այստեղ գործում է իշխանության բաժաման սկզբունքը․ Փելոսին պատասխանատու է օրենսդիր իշխանության համար, Բայդենը՝ գործադիր։ Սակայն Ջոն, եկեք չմոռանանք, նաև երկիր նախագահն է դեմոկրատների կուսակցությունից, ըստ էության՝ կուսակցության ամենակարևոր մարդը։ Հասկանալի է, որ եթե նա ցանկանար, ապա ծեր դեմոկրատուհուն պարզապես թույլ չէր տա գլոբալ սադրանք սարքել, իսկ հանրությունն այդ ամենը կընդուներ և ձեռքերը կլվանար։ Սակայն Միացյալ Նահանգների նախագահը գերադասեց «աջը քաշել»։
Մի խոսքով, օգոստոսի 2-ին կառավարական ինքնաթիռը՝ Փելոսիի հետ միասին, օդ բարձրացավ Կուալա Լումպուրից և թռավ դեպի հարավ։ Ինքնաթիռների երթուղիները ցուցադրող կայքում մի քանի հարյուր հազար մարդ էր հետևում նրա թռիչքին։ Փելոսիիի տեղաշարժերի մասին լուրերով էին լցված բոլոր տեղեկատվական գործակալությունները։ Համաշխարհային հանրությունը զգալիորեն լարվեց։
Ամեն ինչ բավականին մռայլ էր երևում։ Չինական և ամերիկյան ավիակիրներն ամբողջ թափով դեպի Թայվան էին սլանում։ Ռազմական օդանավակայաններից օդ էին բարձրանում կործանիչները։ Թայվանի նեղուցում մարտական կրակոցներով զորավարժություններ էր սկսել Չինաստանի Ռազմածովային նավատորմը։ Չէ, հասկանալի է, որ Փելոսին արդեն 82 տարեկան է, բավականաչափ ապրել է և հերիք է, բայց Երկրի միլիարդավոր բնակիչներին միջուկային ապոկալիպսիսի մասին միտքը մի տեսակ դուր չեկավ։
Բանականությանն ուղղված որոշ կոչեր հնչեցին անգամ ԱՄՆ-ում։ Հայտնի լրագրող Թոմաս Ֆրիդմանը The New York Times-ում սյունակ հրապարակեց։
Այն սկսվում է «Ես շատ եմ հարգում կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիին» խոսքերով, որոնք շատ նման են քրեական հեղինակությանն ուղղված դիմելաձևի․ «Ամբողջ հարգանքով հանդերձ, դոն Կորլեոնե»։ Սակայն բոլոր պատշաճ ռևերանսներից հետո Ֆրիդմանը Փելոսիին աղաչում է չմեկնել Թայվան։
Նա գրում է, որ այդ այցից խոսնակին փորձել են հետ պահել թե՛ զինվորականները, թե՛ հատուկ ծառայությունները՝ ԿՀՎ տնօրենից մինչև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար։
«Ես չեմ վիճում,-գրում է Ֆրիդմանը,-կա այնպիսի գաղափար, որ նախագահ Բայդենը պետք է ցույց տա, որ Սին բլեֆ է անում, ամբողջովին աջակցի Փելոսիին և Սիին ասի, որ եթե նա փորձի սպառնալ Թայվանին, ապա «ինքը կայրվի» (Ֆրիդմանը հղում է անում Սի Ցզիպինի՝ հեռախոսով Բայդենին ասած խոսքերին այն մասին, որ «ով կրակի հետ է խաղում, կարող է այրվել»)։ Դա կարող է աշխատել։ Կարճ ժամանակով դա կարող է լավ միտք թվալ։ Բայց դա նաև կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհայինի»։
Ֆրիդմանն իր խաղաղասիրության համար մի քանի անգամ ներողություն է խնդրում ընթերցողից և վերապահում է անում, որ Չինաստանին անկասկած պետք է լինելու պատժել, բայց՝ քիչ ավելի ուշ։ Ուկրաինայում պատերազմը դեռ չի ավարտվել, գործերն այնտեղ ամերիկացիների համար վատ են դասավորվում, իսկ ԱՄՆ-ն չի կարող իրեն թույլ տալ երկու ճակատով կռվել։
Իսկ առայժմ պետք է Թայվանն այնպես լցնել զենքով, որ այն նմանվի հրթիռներով փշաքաղված մացառախոզուկի, և զսպել Չինաստանին՝ ուղիղ ռազմական բախում թույլ չտալով։
Ամերիկյան լենդ-լիզ Թայվանի համար. քանդե՞լ ամբողջ աշխարհը
Մեկնաբանություններում ընթերցողները երկու խմբի էին բաժանվել․ նրանք, ովքեր խնդրում էին՝ «Նենսի, մի գնա՜», և ովքեր պնդում էին՝ «Նենսի, առա՛ջ»։ Գրեթե ոչ ոք չէր բարձրաձայնում ամենաակնհայտ հարցը․ իսկ մենք ուրիշ խնդիրներ չունե՞նք։ Մեր՝ ամերիկացիներիս ինչի՞ն է պետք Չինաստանի հետ պատերազմ սադրելը, հաջողության փաստացի զրոյական հավանականության և երկրի ներսում հսկայական խնդիրների պարագայում։
Չի կարելի արժանին չմատուցել թոշակի գնացող Փելոսիին։ Ապշեցուցիչ ճարպկությամբ նա Թեյպեյ կատարած իր այցը վերածեց ամերիկյան կայսրության ուժեղության ու լկտիության խորհրդանիշի։ «Այդ ի՞նչ է առաջարկում Ֆրիդմանը,-դժգոհ փնթփնթում է մեկնաբանողներից մեկը,-խոստովանել, որ ԱՄՆ-ն վերածվել է երկրորդ, նույնիսկ երրորդ կարգի գերտերության և հաշտվե՞լ դրա հետ»։
Դե իսկապես։ Ուրիշ ի՞նչ ձևով կարելի է ցույց տալ սեփական գերազանցությունը։ Գուցե խելագար պարտքերի մեջ չմտնել, ապրել հարուստ, հանգիստ ու երջանիկ՝ ամբողջ աշխարհի նախանձն առաջացնելո՞վ։ Չէ, դա չափազանց երկար ճանապարհ է։ Այն պիտանի է Չինաստանի համար, Ռուսաստանի համար։ Ժամանակակից Ամերիկան իր ներսում աղքատություն է բազմացնում և քրեական աշխարհին է ազատություն տալիս, փոխարենը գլոբալ դաշտում ավելի ու ավելի սարսափելի սադրանքներ է կազմակերպում, սպառնալով փոշի դարձնել ամբողջ աշխարհը։
Նենսի Փելոսիի համար կարմիր գորգեր են փռել և թեյ են դրել Թայվանի խորհրդարանում։ Աշխարհը շունչ է քաշում։ Ի՞նչ ցույց տվեց ամերիկյան կոնգրեսի խոսնակի այս հիստերիկ քայլը։ Նախ, որ ԱՄՆ միջուկային պետությունը ղեկավարվում է անհասկանալի մարդկանց կողմից՝ անհասկանալի ձևով։ Ոչ երկրի նախագահը, ոչ ամենաբարձրաստիճան զինվորականները չկարողացան տարօրինակ տիկին Փելոսիին արգելել վերցնել կառավարական ինքնաթիռն ու թռչել, ու խելքին փչում է։
Երկրորդը՝ Ամերիկայի գործերն այնքան վատ են, որ նրանք հրահրելու են հակամարտությունները բոլոր թեժ կետերում։ Ներքին քաոսը պետք է շտապ դուրս հանել։
Դա վերաբերում է նաև Ուկրաինային։ Սա, ավաղ, վերաբերում է նաև Չինաստանին։ Պետք է հիշեցնել, որ ԱՄՆ-ն Չինաստանի ինքնիշխան տարածքը չի ճանաչում ոչ միայն Թայվանը, այլև Տիբեթը։ Ամերիկացիները հարցեր ունեն նաև Հոնկոնգի կարգավիճակի և Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի վերաբերյալ։ Վաշինգտոնը շատ է ուզում «ազատել» դրանք Պեկինի իշխանությունից։
Երրորդը՝ Վաշինգտոնը խորապես թքած ունի թայվանցիների վրա։ Ուշադրություն դարձրեք՝ որքան բարձրաձայն ու ինչքան վախեցած լուռ էր կղզու իշխանությունն այս օրերին։ Թայվանի նախագահն էլ չի արտահայտվել, հանրության ներկայացուցիչները բերանները ջուր առած լռում էին։ Մարդկանց կարելի է հասկանալ, նրանք խուճապի մեջ էին։
Շատ թայվանցիներ բոլորովին չէին ուզում, որ Փելոսին իրենց մոտ գա։ Նրանք նույնիսկ փորձեցին բողոքի ցույցեր անել։ Նրանք չեն էլ ուզում պատերազմել։ Բայց ո՞վ է նրանց բանի տեղ դնելու։ Ուկրաինացիներն էլ չէին ուզում կռվել։ Ոչինչ, ստիպեցին, որ հլու-հնազանդ կռվեն։
Չորրորդը՝ Վաշինգտոնի եվրոպական վասալները պետք է պատրաստվեն։ Գուցե նրանք կարծում են, որ իրենց դժբախտությունները շուտով կավարտեն, բայց ոչ։ Թվում է, թե որտեղ է Թայվանը ու որտեղ է Եվրամիությունը: Բայց դա միայն առաջին հայացքից։
Վերջին շրջանում ԱՄՆ-ն ամեն ինչ Եվրոպայի միջոցով է անում։ Ե՛վ «կանաչ անցումը», և՛ Ռուսաստանի դեմ պատերազմը Ուկրաինայում, և հակառուսական պատժամիջոցները։ ՉԺՀ-ի հետ դիմակայությունը նույնպես կիրականացվի եվրոպացիների հաշվին։ Նրանց կստիպեն Չինաստանի դեմ «դժոխային» պատժամիջոցներ սահմանել, իսկ դա վերջնականապես շարքից կհանի նրանց տնտեսությունը։
Кадры военных учений в китайской провинции Фуцзянь - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
Հրապարակվել են Չինաստանի Ֆուցզյան նահանգում անցկացվող զորավարժությունների կադրերը
Չինաստանն այսօր Եվրամիության գլխավոր առևտրային գործընկերն է, Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում է ընդամենը 5-րդ տեղը։ Եթե Մոսկվայի հետ առևտրի դադարեցումը եվրոպացիներին արդեն հասցրել է «լուսավոր 90-ականներին», ապա ի՞նչ կլինի նրանց հետ, երբ փորձեն սառեցնել Չինաստանի հետ առևտուրը։ Հարցը հռետորական է։
Եվրոպացիներն արդեն գլխի են ընկնում՝ ինչ է իրենց սպասվում և ամեն կերպ փորձում են հետաձգել անխուսափելի վերջը։ «Թայվանին թույլ չենք տա նոր Ուկրաինա դառնալ», — կոչ է անում ամերիկյան Մարշալի հիմնադրամի աշխատակիցը: Ծիծաղելի է, որ դրա համար նա առաջարկում է Եվրամիությանը Չինաստանին պատժամիջոցներով սպառնալ։ Բայց նրանք պարզապես կթաղեն այն, ինչ այդ ժամանակ մնացած կլինի Եվրոպայից։
Իհարկե, Նահանգների համար Չինաստանի հետ լայնածավալ դիմակայությունը նույնպես վնասաբեր է լինելու. երկու տնտեսությունները չափազանց սերտ են։ Սակայն ամերիկացիների համար սփոփիչ մրցանակ է պատրաստվել. ամբողջովին ավերված Եվրոպան կընկնի իր անդրօվկիանոսյան տերերի ոտքերի մոտ։
Չինաստանն այս օրերին ցույց տվեց՝ ինչպես պետք է վարվի իրոք պատասխանատու գլոբալ խաղացողը։ Ամերիկան էլ հաստատեց, որ «համաշխարհային ոստիկանն» իր անլուծելի խնդիրների ֆոնին վերջնականապես ցնդել է և պատրաստ է ամբողջ աշխարհին պատանդ վերցնել։ Բայց թեկուզ իրեն մեջտեղից ճղի, ԱՄՆի-ին չի հաջողվի դադարեցնել սեփական անկումը։
Լրահոս
0