00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. հրատապ դատական նիստ է հրավիրվել

© Sputnik / Asatur YesayantsԱղվան Հովսեփյան
Աղվան Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Բաժանորդագրվել
Հովսեփյանի մոտ նոր առողջական խնդիր է հայտնաբերվել` սրտի իշեմիկ հիվանդություն, և «Իզմիրլյան» ԲԿ-ում վիրահատություն է պլանավորվում։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է հրավիրել։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննելու համար։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին հայտնեց, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա գտնվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում։

«Աղվան Հովսեփյանի առողջական վիճակում նոր և սուր բարդացումներ են եղել, որոնք պայմանավորված են շաքարային դիաբետով։ Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչև 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաև կրկնվել։ Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետևանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ 31 և ավել մմոլ/լ, ինչը կարող է հանգեցնել կոմայի»,- ասաց Ալեքսանյանը։
Նա նաև ընդգծեց, որ Հովսեփյանի մոտ նոր առողջական խնդիր ևս հայտնաբերվել է` սրտի իշեմիկ հիվանդություն, և «Իզմիրլյան» ԲԿ-ում պլանավորվում է վիրահատություն։
Փաստաբանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին։
Այս դատավորն իրականացնում է Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերը. Չալաբյան
«Խափանման միջոցի հարցը չի քննարկում, ասում է, թե նոր հանգամանքներ չկան։ Դատավորն Աղվան Հովսեփյանին երկար ժամանակով կալանքի տակ պահելու խնդիր ունի, նա կաշկանդված է ազատ արձակել անձին, ով նման առողջական խնդիր ունի, գլյուկոզայի մակարդակը 6-7 անգամ բարձր է։ Այժմ այնպիսի պայմաններ են, որ կալանավորված անձը մահանում է (նկատի ունի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին- խմբ.)»,- նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն ինքնաբացարկ չհայտնեց` անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունն 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Հավելենք, որ Աղվան Հովսեփյանը Քննչական կոմիտեի նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
Լրահոս
0