00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուխտագնացություն» ОВИР. Երևանի անձնագրային և վիզաների վարչությունում անհույս հերթեր են

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2022
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ամռան սկզբից անձնագրային և վիզաների վարչությունը սկսել է աշխատել 60%–ով ավելի ծանրաբեռնված ռեժիմով, ինչով էլ պայմանավորված են աննախադեպ հերթերը։ Ինչ դաս կարելի է քաղել այդ հերթերից, և որքան բարձիթողի վիճակում է ամեն ինչ գտնվում, կարելի է հասկանալ միայն դրանց բախվելիս։
Ամեն ինչ բավական պարզունակ սկսվեց. անձնագրի ժամկետն ավարտվել էր, փոխելու ժամանակն էր։ Թվում էր, թե պարզագույն խնդիր է, որն ի հայտ է գալիս 10 տարին մեկ և լուծելի է ստանդարտ գործողություններով. հանձնեցիր հին անձնագիրդ, երկու լուսանկար տրամադրեցիր, վճարեցիր պետտուրքը, ստորագրեցիր անձնական տվյալներով արդեն իսկ լրացրած բլանկի վրա և մեկ շաբաթ անց եկար անձդ հաստատող նոր փաստաթուղթդ ստանալու։
Բայց արի ու տես՝ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Առաջին կասկածներն ի հայտ եկան, երբ պարզվեց, որ անձնագրային բաժնում առցանց հերթագրվելու համար նախատեսված էլեկտրոնային հավելվածն ամռան սկզբից այս ուղղությունը չի սպասարկում։ Չի սպասարկում, ու վերջ։ Առանց որևէ բացատրության։
Կառավարությունը որոշել է թեթևացնել ոստիկանության անձնագրային բաժինների հերթերը
Անձնագրային վարչությունն աշխատանքը սկսում է առավոտյան 9-ին, ժամը 10-ի սահմաններում վերցրած կտրոնի վրա գրված էր 262. այսինքն` այդքան մարդ է սպասում հերթում, ու սա միայն անձնագիր ստանալու կամ ժամկետը երկարացնելու համար։ Բայց չէ՞ որ կան նաև նրանք, ովքեր արտերկիր մեկնելու կնիք են դնում (ի դեպ ավելի ուշ պարզվեց, որ այս կատեգորիայի մարդիկ ամենաշատն են) կամ մեկ այլ հարցով են եկել։
Ցուցատախտակի վրա նշված էր 23 համարը (այդ պահին սպասարկվող համարը), պարզ հաշվարկով կարելի էր հասկանալ, որ 262–ն այսօր որևէ շանս չունի պատուհանիկի մոտ կանչվելու բերկրանքը վայելելու, իսկ վաղվա համար այսօրվա կտրոնը չի գործում։
Հաջորդ օրը անձնագրային բաժնի դռները բացվելուն պես վերցրած կտրոնի 129 համարը մի փոքր հույս ներշնչեց, սակայն 10:30-ին անձնագրային բաժնում խափանվեց ինտերնետ կապը, այն չվերականգնվեց նույնիսկ ընդմիջումից հետո (15:00–ի սահմաններում), և խաբուսիկ լավատեսությունը հօդս ցնդեց։
Նման իրավիճակ էր նաև Երևանի մյուս անձնագրային բաժանմունքներում, ու արդեն ժամկետանց անձնագրով մնալու հեռանկարը նշմարվեց բոլոր հետևանքներով։
Ոստիկանության մամուլի ծառայություն կատարած զանգը ևս հաջողությամբ չպսակվեց. այնտեղ խորհուրդ տվեցին ընթերցել գերատեսչության կայքում տեղադրված հատուկ պարզաբանումը։ Որոշեցինք ճշտել` արդյոք այդ գրության մեջ պարզաբանվում է, թե ինչպես երևանյան ամռանը կարելի է անձնագիր ստանալ, ի պատասխան ծիծաղ լսեցինք։ Իսկ բացատրագրում գրված էր միայն այն, որ ոստիկանությունը հույս ունի, որ հաճախորդները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին։ Կարծես թե եթե ըմբռնումով չմոտենային, դա կփոխեր իրավիճակը։

Երկու օր անօգուտ սպանելուց հետո բանիմաց մարդիկ, որոնք արդեն անցել էին անձնագրային հայրենական բաժինների թոհուբոհով, խորհուրդ տվեցին առավոտյան մեկնել մայրաքաղաքին մոտ գտնվող մարզերից մեկը` իբր հերթերն այնտեղ ավելի քիչ են, հույս կա։

Ամենահետաքրքիրն այն էր, որ այդպես էլ եղավ. Երևանից 20 րոպե հեռավորության վրա գտնվող քաղաքում հերթը տևեց 3 ժամ, և մինչև կեսօր ամեն ինչ հաջողվեց ավարտել։ Մեկ շաբաթ անց անձնագիր ստանալու համար բողոքելն էլ մեղք է. ընդամենը 40 րոպե, և բաղձալի անձնագիրը ձեռքումդ է։
Ընդ որում` այդ սպասելաժամանակն էլ կարող էր կրճատվել, եթե, անկեղծ ասած, մի քանի տհաճ պահեր չլինեին։ Օրինակ` անձնագրային բաժնի մուտքի մոտ մինչ դռները կբացվեին, 5-6 սևազգեստ կանայք էին կանգնած. առաջին հայացքից որևէ տարօրինակ բան չկար։ Սակայն այդ կանայք, վերցնելով կտրոնն ու վրան գրված համարն անտեսելով, սկսեցին խցկվել ներս` պնդելով, որ իրենցից յուրաքանչյուրը զոհված զինծառայողի մայր է, որ ինքնազգացողությունը լավ չէ, և ի վիճակի չէ հերթում այդքան սպասել ու ցանկանում է արտահերթ սպասարկվել։
Ո՞րն է անձնագրային վարչությունում աննախադեպ հերթերի պատճառը. պարզաբանում է ոստիկանությունը
Բնականաբար նրանց ընդառաջում էին. ո՞ւմ լեզուն կպտտվեր նրանց խոսքերի իսկությունը հավաստող փաստաթուղթ պահանջել։ Միայն թե հասարակ տրամաբանությունը հուշում է, որ այս օրը գրեթե մյուս աշխատանքային օրերից որևէ բանով չէր տարբերվում. ասել է թե` յուրաքանչյուր օր մի քանի սևազգեստ կին արտահերթ են սպասարկվում վերոնշյալ հանգամանքների բերումով, բազմապատկում ենք նրանց քանակը շաբաթվա 5 աշխատանքային օրերի թվով, դա էլ իր հերթին Հայաստանում գործող անձնագրային բաժինների թվով, ու ոչ հուսադրող հետևություններ անում։ Այն, թե որքանով է նման մասշտաբի սուտն օգտագործելով արտահերթ սպասարկվելը բարոյական և էթիկայի կանոնների համապատասխան, հռետորական հարցերի շարքից է։
Երկրորդը` էլ ավելի մեծ (այն էլ բավական ագրեսիվ) մի խումբ, որն աղերսում է արտահերթ ներս թողնել իրեն, նրանք են, ովքեր այսօր երկրից «մեկնում են» ժամը 14:00, 15:00–ին (արտերկիր մեկնելու կնիք դնելու համար) ու այդպես շարունակ։ Պարզապես ապշեցնող է` որքան մարդ է ինքնաթիռի տոմս գնում թռիչքից մի քանի ժամ առաջ, երբ այդ տոմսերի գներն անհավանական «թռիչք» են արձանագրում...
Թեպետ վերջիններին կարելի է գոնե խնդրել ապացույց ներկայացնել։ Բայց այնպես է ստացվում հանկարծ, որ վայրկենապես նրանց հեռախոսները ապալիցքավորվում են, կամ էլ էլեկտրոնային տոմսով համապատասխան նկարը չի բացվում։ Միևնույն ժամանակ լսվում է. «Իսկապես երեք ժամից մեկնում ենք, հո չենք խաբում»։
Իսկ այ թե ում որևէ հարցում նախատել չի կարելի` անձնագրային բաժինների աշխատակիցներն են։ Մարդիկ, անկախ շոգ ու տոթ եղանակից, աշխատում են, նույնիսկ մեկ բաժակ ջուր խմելու համար տեղներից վեր չեն կենում, համբերատար, առանց նյարդայնանալու, օրական 200 անգամ բացատրում են յուրաքանչյուրին` ինչ փաստաթղթեր են պահանջվում, օգնում վճարել տուրքն ու կտրոն քաշել։ Անասելի երախտիքի խոսքեր ենք ուղղում նման պայմաններում նրանց տանջալից աշխատանքի համար։
Ցավոք, նույնը ղեկավարության հասցեին ասել չի կարելի, ու խոսքը անձնագրային վարչությունների պետերի մասին չէ։ Հարցին, թե ինչու չի գործում էլեկտրոնային հավելվածը, պատասխան, իհարկե, չենք ստանա, ինչպես նաև հարցին, թե ինչու պետտուրքը հնարավոր չէ վճարել ցանկացած բանկոմատում։ Վճարել, մոտենալ համապատասխան կտրոնով. չէ՞ որ դա բավականին կթեթևացնի անձնագրային բաժանմունքների հերթերը։
Ինչու են, օրինակ, 6 պատուհաններից աշխատում միայն 4-ը։ Այդ 4-ը քրտնաջան աշխատում են, բայց չէ՞ որ այն 2-3–ը դատարկ են։ Ինչու, օրինակ, հնարավոր չէ արտերկիր մեկնողների և մյուսների համար առանձին պատուհաններ բացել։ Չէ՞ որ դա լուծում է, ու դա հասկանալու համար հատուկ խելք չի պահանջվում։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2022
Անձնագրային և վիզաների վարչությունը գերծանրաբեռնված է. ոստիկանությունը տվյալներ է հայտնել
Եվ վախենում ես հարցնել` ինչո՞ւ Ռուսաստանի օրինակով հնարավոր չէ Երևանի նման փոքր բնակչություն ունեցող քաղաքի համար 3-4 բազմաֆունկցիոնալ մեծ կենտրոններ բացել, որտեղ կարելի կլիներ ցանկացած պետական փաստաթուղթ ստանալ, այլ ոչ միայն փոքր, նեղ ու չօդափոխվող անձնագրային բաժիններում, որոնք պարզապես նախատեսված չեն մարդկանց նման հոսքի համար։ Դե իհարկե, մեծ ծախս է պետբյուջեի համար, Աստված մի արասցե, վտանգի տակ հայտնվեն պատգամավորների և նախարարների պարգևավճարները...
Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ... Հարցեր, որոնց պատասխանները ստանալ հնարավոր չէ։
Որովհետև Հայաստանում մինչ օրս կլոր հերթեր են (բառի բուն իմաստով սկիզբ ու վերջ չունեցող)։ Որովհետև ճարպկություն ցուցաբերելը, ստելը, հերթը շրջանցելը հաճույք ու հնարամտություն է համարվում, որովհետև ղեկավարող պաշտոններին այլ տրամաբանությամբ են նշանակում` մոռանալով մասնագիտական համապատասխանությունը։
Ահա այդ պատճառով, և ոչ միայն։
Լրահոս
0