00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր բժիշկները կզբաղվեն Հովսեփյանի փորձաքննությամբ. պաշտպանական կողմը ներկայացրեց իր ցանկը

© Sputnik / Aram NersesyanԱղվան Հովսեփյանը
Աղվան Հովսեփյանը - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2022
Աղվան Հովսեփյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը հետազոտող փորձագիտական խմբի կազմման աշխատանքները չեն ավարտվել։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Կալանքի տակ գտնվող ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու համար պաշտպանական թիմն այսօր ներկայացրեց բժիշկների իր ցանկը։
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ընթանում էր Հովսեփյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։ Նիստը նախագահում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը, իսկ Աղվան Հովսեփյանը ներկա չէր նիստին, նա «Իզմիրլյան» ԲԿ-ում է։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։

«Առաջարկում ենք, որպեսզի էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան, ուրոլոգ Արթուր Գրաբսկին, սրտաբաններ Համլետ Հայրապետյանը և Լուսինե Թունյանը, նյարդաբան Արշակ Ղազարյանը նույնպես ընդգրկվեն փորձաքննություն իրականացնողների կազմում։ Վերոհիշյալ բժիշկներից որևէ մեկի հետ պաշտպանական կողմն առնչություն չունի, և ընտրել ենք հիմք ընդունելով նրանց հեղինակությունը»,- ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ի պատասխան հայտնեց, որ տարիներ առաջ սրտաբան Համլետ Հայրապետյանն իրեն բժշկական օգնություն է ցուցաբերել, սակայն դրանից հետո որևէ կապ չունեն իրար հետ։
Քանի որ Աղվան Հովսեփյանը ներկա չէր նիստին, դատական նիստը հետաձգվեց։ Դատավորը նշեց, որ արձակուրդ է գնում, և հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, 16։30-ին։
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Հովսեփյանի փաստաբանների բողոքը։ Այն ուղղված էր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով Հովսեփյանի խափանման միջոց կալանքը գրավով չէր փոխվել։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունն 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Հավելենք, որ Աղվան Հովսեփյանը Քննչական կոմիտեի նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
Լրահոս
0