00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Անփորձ կադրեր, ԽԾԲ և փլուզված ցանց. ինչպե՞ս խուսափել Մասիսի աղմկոտ դեպքի կրկնությունից

Անփորձ կադրեր, ԽԾԲ և փլուզված ցանց. ինչպես խուսափել Մասիսի աղմկահարույց դեպքի կրկնությունից
Բաժանորդագրվել
Վետերան ոստիկանի կարծիքով` մեր օրերում տեղի ունեցող աղմկահարույց դեպքերը համատարած անպատժելիության հետևանք են, ինչը ծնում է նոր հանցագործություններ։
Հայաստանում տեղի ունեցող հանցագործությունները պայմանավորված են ոչ միայն քաղաքական իրադրությամբ, այլև մարդկանց սոցիալական իրավիճակով։ Անտարբերությունը, հուսալքությունն ու հիասթափությունը մարդկանց հասցրել են բարոյահոգեբանական այնպիսի իրավիճակի, որ արդեն առիթ են փնտրում ինչ-որ բան անելու համար։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը։
Նշենք, որ հերթական աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին. 36-ամյա Էդվարդ Մարգարյանը ժամը 21։10-ի սահմանում նռնակով, ատրճանակով զինված մուտք է գործել Մասիսի քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Նրա հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել։

«Եթե երկրում համատարած տիրում է անպատժելիության մթնոլորտ, ապա դա ծնում է նոր հանցագործություններ` լինի ահաբեկչություն, դանակահարություն, թե ավազակային հարձակում։ Իրավապահ մարմիններն իրենց հերթին պարտականությունները հավուր պատշաճի չեն կատարում։ Նորաստեղծ պարեկային ծառայությունում աշխատում են անփորձ կադրեր, ոստիկանության վարչության պետեր են նշանակվում երիտասարդները, կարևոր նշանակության պաշտոնները զբաղեցնում են անփորձ մարդիկ, ոստիկանության գործակալական ցանցը փլուզված է»,- նշեց վետերան ոստիկանը։

Սարգսյանի կարծիքով` եթե որևէ մեկին նշանակում են պաշտոնի և կարճ ժամանակ անց ազատում կամ տեղափոխում մեկ այլ տեղ, նա չի հասցնում ամբողջությամբ տիրապետել օպերատիվ իրավիճակին, չի ստանում ինֆորմացիա, ուստի չի կարող իրականացնել կանխարգելիչ գործունեություն։
«Կադրային ճիշտ քաղաքականություն չի իրականացվում, պրոֆեսիոնալիզմը դուրս է եկել համակարգից։ Սա իմ թիմից է, սա իմ դասընկերն է, սա իմ բարեկամն է, իսկ նրանք էլ չեն կարողանում լիարժեքորեն տիրապետել օպերատիվ իրավիճակին։ Եթե հիշում եք` 1990-ական թվականներին, երբ սկսվեց ֆիդայական շարժումը, բոլոր տեղերում կազմվում էին ջոկատներ, բոլորը զինված էին, Խորհրդային Միությունը փլուզվել էր Հայաստանը բանակ չուներ, և հույսը միայն ոստիկանությունն էր, որին հաջողվեց բոլորին զինաթափել ու նաև սահմանը պաշտպանել։ Այն ժամանակ ոստիկանության հատուկ ջոկատներում ծառայում էին, կարգուկանոնի հաստատման գնում էին մահապարտների պես` կատարելով իրենց սուրբ պարտականությունը»,- ասաց Սարգսյանը։
Մասիսում ինքնասպան եղած տղամարդը նռնակներից մեկը շպրտել է պատուհանից. նոր մանրամասներ
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ կարևոր նշանակության շենքերի, այդ թվում քաղաքապետարանների ու մարզպետարանների պաշտպանության խնդրին` Սարգսյանն ընդգծեց, որ կա ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն, սակայն աշխատակիցները պատշաճ չեն վարձատրվում, որպեսզի իրականացնեն շուրջօրյա պահպանություն կամ պարեկներ նշանակեն, որ գոնե օրվա ընթացքում մի քանի շրջայց կատարեն։

«Օրինակ 120-150 հազար դրամ ստացող տեսուչն այնքան էլ շահագրգռված չէ իր աշխատանքով, ոմանք նույնիսկ ծառայություն իրականացնելու ժամանակ քնում են, վերադասի կողմից վերահսկողություն չկա, մինչդեռ նախկինում կար զսպաշապիկ, ինչը բացառում էր նման երևույթները, քանի որ անցկացվում էին հատուկ պարապմունքներ, պահպանվում էին զենքի օգտագործման կանոնները, մինչդեռ հիմա շատ բան չի արվում»,- հավելեց Սարգսյանը։

Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ պնդմամբ` պետությունը պետք է բյուջեից գումարներ հատկացնի ու զարգացնի տվյալ ծառայությունը, որպեսզի կարևոր նշանակության օբյեկտները պաշտպանվեն ինչպես հարկն է։
Ինչպես է զինված տղամարդը ներխուժում Մասիսի քաղաքապետարան․ տեսանյութ
Լրահոս
0