https://armeniasputnik.am/20220829/rusakan-tvel-n-u-haek-y-mijukajin-vareliqi-matakararman-pajmanagir-en-knqel-47423518.html
Ռուսական ТВЭЛ-ն ու ՀԱԷԿ-ը միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են կնքել
Ռուսական ТВЭЛ-ն ու ՀԱԷԿ-ը միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են կնքել
Ռուսական ընկերությունը պատրաստ է ապահովել ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի ամբողջ պահանջարկը` մինչև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը։ 29.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-29T16:54+0400
2022-08-29T16:54+0400
2022-08-29T19:09+0400
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
հայաստան
ռուսաստան
պայմանագիր
էլեկտրաէներգիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1d/47420256_0:213:1156:863_1920x0_80_0_0_d458ed679afe9c289c6ce4a0a9b92ec3.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «Ռոսատոմ» կորպորացիայի վառելիքային ընկերությունը` ТВЭЛ-ը, և Հայկական ատոմային էլեկտրակայանը ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են ստորագրել։Հնարավո՞ր է արդյոք ՀԱԷԿ–ի աշխատանքը երկարաձգել ևս 10 տարով. պարզաբանում է ՄարցինկևիչըՄատակարարումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի 4-րդ եռամսյակում, ինչը թույլ կտա լիովին բավարարել ատոմակայանի ընթացիկ թարմ միջուկային վառելիքի պահանջարկը։Նշենք, որ 2021 թվականին ԱԷԿ-ի գործող էներգաբլոկում իրականացված արդիականացման նախագծի շնորհիվ դրա շահագոծման ժամկետը 2026 թվականից հետո կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտնել է, որ շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու ծրագիրը քննարկվում է։Մեծամորի ատոմակայանը 2021 թվականին արտադրել է ավելի քան 2 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է ՀՀ էներգահամակարգի արտադրած էլեկտրաէներգիայի ¼-ը։ 2022 թվականի առաջին կիսամյակում ատոմային էներգաբլոկն արտադրել է 0.92 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։Մեզ համար ոչինչ չի փոխվել. «Ռոսատոմը» շարունակում է աշխատել ՀԱԷԿ-ումՀանդիսանալով ռուսաստանյան ԱԷԿ-ների միջուկային վառելիքի միակ մատակարարը` ТВЭЛ-ը ներկա պահին 75 ռեակտորի վառելիք է ապահովում։ Դրանց թվում են աշխարհի 15 պետությունների էներգետիկ և 9 երկրների հետազոտական ռեակտորների, ինչպես նաև ՌԴ ատոմային նավատորմի բոլոր տրանսպորտային ռեակտորները։Աշխարհում յուրաքանչյուր 6-րդ էներգետիկ ռեակտորն աշխատում է ТВЭЛ-ի վառելիքով։ Այն համարվում է աշխարհում հարստացվող ուրանի խոշորագույն արտադրողը, ինչպես նաև կայուն իզոտոպների գլոբալ շուկայի առաջատարը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1d/47420256_50:75:1106:867_1920x0_80_0_0_272c5b59bbdcbf5f077cd7ab8da1f3bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), հայաստան, ռուսաստան, պայմանագիր, էլեկտրաէներգիա
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), հայաստան, ռուսաստան, պայմանագիր, էլեկտրաէներգիա
Ռուսական ТВЭЛ-ն ու ՀԱԷԿ-ը միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են կնքել
16:54 29.08.2022 (Թարմացված է: 19:09 29.08.2022) Ռուսական ընկերությունը պատրաստ է ապահովել ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի ամբողջ պահանջարկը` մինչև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «Ռոսատոմ» կորպորացիայի վառելիքային ընկերությունը` ТВЭЛ-ը, և Հայկական ատոմային էլեկտրակայանը ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են ստորագրել։
Մատակարարումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի 4-րդ եռամսյակում, ինչը թույլ կտա լիովին բավարարել ատոմակայանի ընթացիկ թարմ միջուկային վառելիքի պահանջարկը։
«Մեծամորի ԱԷԿ-ի պատմության ամբողջ ընթացքում Մեքենաշինական գործարանը, ТВЭЛ վառելիքային ընկերությունը և «Ռոսատոմ» պետկորպորացիան մնացել են հայաստանյան էներգետիկների հուսալի գործընկերները։ Մինչև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը մենք կշարունակենք հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի կայուն ապահովումը՝ առավելագույնս հաշվի առնելով պատվիրատուի պահանջներն ու ցանկությունները»,- ТВЭЛ ԲԸ պաշտոնական կայքի համաձայն` ասել է ընկերության փոխնախագահ Օլեգ Գրիգորևը։
Նշենք, որ 2021 թվականին ԱԷԿ-ի գործող էներգաբլոկում իրականացված արդիականացման նախագծի շնորհիվ դրա շահագոծման ժամկետը 2026 թվականից հետո կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտնել է, որ շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու ծրագիրը քննարկվում է։
«Արդեն նախատեսված են միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն Ռոսատոմի հետ համատեղ ու հնարավորություն կտան էլ ավելի բարձրացնել էլեկտրակայանի անվտանգության մակարդակը։ Բացի այդ, օրակարգում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի (նոր էներգաբլոկի-խմբ.) կառուցման հարցը»,- ասել է Մարտիրոսյանը։
Մեծամորի ատոմակայանը 2021 թվականին արտադրել է ավելի քան 2 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է ՀՀ էներգահամակարգի արտադրած էլեկտրաէներգիայի ¼-ը։ 2022 թվականի առաջին կիսամյակում ատոմային էներգաբլոկն արտադրել է 0.92 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Հանդիսանալով ռուսաստանյան ԱԷԿ-ների միջուկային վառելիքի միակ մատակարարը` ТВЭЛ-ը ներկա պահին 75 ռեակտորի վառելիք է ապահովում։ Դրանց թվում են աշխարհի 15 պետությունների էներգետիկ և 9 երկրների հետազոտական ռեակտորների, ինչպես նաև ՌԴ ատոմային նավատորմի բոլոր տրանսպորտային ռեակտորները։
Աշխարհում յուրաքանչյուր 6-րդ էներգետիկ ռեակտորն աշխատում է ТВЭЛ-ի վառելիքով։ Այն համարվում է աշխարհում հարստացվող ուրանի խոշորագույն արտադրողը, ինչպես նաև կայուն իզոտոպների գլոբալ շուկայի առաջատարը։