00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ապրանքների համար նոր պատուհան են բացում դեպի Իրան. մանրամասներ

© Sputnik / Aram NersesyanՎարդան Կոստանյան
Վարդան Կոստանյան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
Վարդան Կոստանյան
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստեղծել բարտերային առևտրի հարթակ, որտեղ «կհանդիպեցնեն» վաճառողներին ու գնորդներին։ Իսկ իրանական արտադրություններ ներգրավելու նպատակով նախատեսվում է նոր ինդուստրիալ գոտի ստեղծել նրանց համար։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանից արտահանումը դեպի Իրան 2022-ի առաջին կիսամյակում կազմել է 53,7 միլիոն դոլար` գերազանցելով ոչ միայն 2021-ի, այլև նախաճգնաժամային 2019 թ–ի ցուցանիշները։ Արտահանումը հիմնականում աճել է ծխախոտային արտադրանքի հաշվին (հայկական ծխախոտը, որը վերջին տարիներին ամրապնդվել է արաբական շուկաներում, հիմա մուտք է գործում նաև Իրան)։
Առևտուրն ակտիվացնելու համար նախատեսվում է ներդնել առևտրի բարտերային մեխանիզմ, որը կկառավարեն երկու երկրների կողմից ընտրված օպերատորները։ Նրանք գնորդներ կփնտրեն ապրանքների համար, գնորդներից կընդունեն վճարումները և դրանք կփոխանցեն վաճառողներին։
«Այդ տեխնիկական աշխատանքը անտեսանելի կլինի բիզնեսի համար, որը սովորականի պես վճարումներ կկատարի ու կստանա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իրանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը։
Հյուսիսային Իրանի բիզնեսը Հայաստանում ներկայացրել է իր ապրանքները, այդ թվում՝ պաղպաղակը
Առևտրի տներ
Իրանական կողմը երկու ամսում պատրաստվում է իրանական ապրանքների առևտրի կենտրոն (մոտ 18 հազ քառակուսի մետր տարածքով) բացել Երևանում։ Այնտեղ ներկայացված կլինեն ավելի քան 80 ընկերություններ, որոնց հետ հայկական բիզնեսն ու սպառողները կկարողանան ուղիղ կապ հաստատել։
«Հիմա բանակցում ենք, որ Թեհրանում էլ բացվի հայկական ապրանքների նման կենտրոն։ Բայց պետք է հաշվի առնել, որ Երևանում այս նախագիծը կատարվում է իրանական ֆինանսավորմամբ։ Ուստի, եթե մենք էլ ցանկանանք առևտրի տուն բացել, ծախսերն էլ պիտի մեզ վրա վերցնենք», – նշեց Կոստանյանը։

Միայն տոմս գնիր

Հայաստանի առևտրային ներկայացուցչությունը պայմանավորվել է, որ մեր բիզնեսը արտոնյալ պայմաններով մասնակցի Իրանում անցկացվող մի շարք ցուցահանդեսների։
«Կան ցուցահանդեսներ, որտեղ իրանական կողմը մեր բիզնեսի համար ապահովում է կացության ծախսերը. մնում է միայն ինքնաթիռի տոմսը», – ասաց Կոստանյանը։
Բնական է` իրանական կողմը շահագրգռված է իր ապրանքի համար գնորդներ ներգրավելու հարցում, բայց առավելություններ կան նաև մեր տնտեսության համար, որովհետև այդ ցուցահանդեսներում կարելի է գտնել ոչ միայն պատրաստի արտադրանք, այլ նաև հումք։
«Արդեն կան օրինակներ, երբ գործարարները, որոնք պլաստմասսայից իրեր են արտադրում, Իրանից հումք են գնում իրենց արտադրանքի համար, որը տեղական նավթի առկայության շնորհիվ այնտեղ շատ մատչելի է»,– ավելացրեց Իրանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչը։
Դեպի Հայաստան ներկրումներն աճել են. Իրանը մտադիր է այդ ցուցանիշը հասցնել 1 միլիարդ դոլարի

«Պայման տվեք` կաշխատենք»

Արդեն մի քանի տարի է, ինչ հայկական կողմը Իրանին է ներկայացնում իր առավելությունները համատեղ արտադրություններ ստեղծելու համար (քանի որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի ցամաքային սահման)։ Վերջերս «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գրանցվել է իրանական կապիտալով առաջին ընկերությունը, որը պատրաստվում է հիմնել սննդամթերքի փաթեթավորման գործարան:

«Առաջիկայում Իրանից աշխատանքային խումբ է ժամանելու, որի հետ կփորձենք Հայաստանում կազմակերպել համատեղ արդյունաբերական գոտի։ Իրանում գործում է մոտ 800 նման գոտի, և նրանց ծանոթ է նման աշխատանքային ձևաչափը», – ասաց Կոստանյանը։

Նախատեսվում է հնարավոր տարածքներ ընտրել ինդուստրիալ գոտու համար, ապա այնտեղ հրավիրել իրանական բիզնեսին։ Անգամ առանց լրացուցիչ խթանների նրանք պատրաստ են Հայաստանում արտադրություններ բացել, թեկուզ հենց տեղական շուկայի համար։
Մասնավորապես, Արմավիրի մարզի Լեռնակերտ գյուղում բացվել է գլանվածքի (сталепрокат) գործարան, որտեղ ձուլակտորներից կարտադրվի ամրալար (катанка)։ Այս գործարանը բացել են իրանական ներդրողները, որոնք արդեն իսկ ունեն գլանվածքի արտադրություն Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում (որը գտնվում է Հայաստանի սահմանից ոչ հեռու)։
«Իրանցի գործարարներին հետաքրքրել է նաև «Ենթակառուցվածք ներդրման դիմաց» ծրագիրը, որով արտադրական ոլորտի տնտեսվարողներին պետությունը կփոխհատուցի ենթակառուցվածքի ծախսերի մի մասը», – հավելեց Կոստանյանը։

Սիսիան–Քաջարան

Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել նաև խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին։ Իրանական մի քանի ընկերություններ մասնակցել են «Հյուսիս–հարավ» միջանցքի Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի առաջին փուլի շինարարության մրցույթին։

«Իրանական գործընկերներին մենք ներկայացրել ենք նաև Հայաստանում ձեռնարկություններ բացելու առավելությունները։ Նրանք կհամարվեն տեղական ընկերություններ և հավասար հիմունքներով կկարողանան մասնակցել տեղական, ինչպես նաև ԵԱՏՄ շինարարական մրցույթներին»,– եզրափակեց Կոստանյանը։

Նշենք, որ օրերս Հայաստան էր այցելել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի պատվիրակությունը` նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորությամբ։ Վերջին ամիսների ընթացքում սա արդեն երրորդ նահանգային պատվիրակությունն է, որն այցելում է Հայաստան։ Նախորդ երկուսը ներկայացնում էին Զանջանի նահանգը (որը ևս հեռու չէ Հայաստանից) և Սպահանի նահանգը, որտեղ հայկական ստվար համայնք է բնակվում։
Լրահոս
0