00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Յաշա Սոլոմոնյան
Զբոսաշրջային հոսքերի վրա ազդել է նաև ծառայությունների գների աճը, փաթեթներն անասելի թանկացել են․Սոլոմոնյան
10:11
6 ր
Բագրատ Գրիգորյան
Օնկո հիվանդությունների պրոտոնային թերապիայի սարքի անալոգն ենք առաջարկում․Գրիգորյան
10:18
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա բլեֆ չէ». աշխարհը լսեց Պուտինին

© Sputnik / Михаил Метцель / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամեն ինչ խառնվել էր ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում։ Նյու Յորքի իրենց լյուքս համարներում արթնանալուն պես ամբողջ աշխարհի քաղաքական գործիչները հեռուստացույցով տեսան Վլադիմիր Պուտինին, որը հայտարարում էր Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին։ Դա գումարվեց նախկին Ուկրաինայի ազատագրված տարածքներում հանրաքվեների մասին լուրերին։ Եվ Գլխավոր ասամբելայի ամբողջ օրակարգը գրողի ծոցը գնաց։

Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի

Ջո Բայդեն տեքստերի հեղինակները նետվեցին փոփոխելու ելույթը, որը ԱՄՆ–ի նախագահը պետք է արտասաներ ամբիոնից։ Պուտինի ելույթի հետքերով այնտեղ ավելացրին Ռուսաստանի «ագրեսիայի» դատապարտումը։ Անկեղծ ասած` արդեն սովոր ենք։
Գլխավոր ասամբլեայում Բայդենի ելույթի նախօրեին The Washington Post–ը նրան խորհուրդ էր տվել «կոշտ կշտամբել» Պուտինին Ուկրաինայի համար։ Դե, ԱՄՆ–ի նախագահը, անկեղծ ասած, արդեն երիտասարդ չէ, այնքան էլ լավ չստացվեց։ Բայդենը շեշտադրեց այն փաստը, որ Ռուսաստանը ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամ է և իր հատուկ ռազմական գործողությամբ իբր խախտել է ՄԱԿ–ի կանոնակարգի հիմնական սկզբունքները։ Ամերիկացիների համար դա պետք է ԱԽ–ն ընդլայնելու առիթ դառնա` այնտեղ հրավիրելով որևէ նոր երկրի և ավելացնելով խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների թիվը։
Սա Վաշինգտոնի ռեժիմի հին երազանքն է` ԱԽ–ի մշտական անդամների շարքերը խցկել իր ամենանվիրված վասալներից որևէ մեկին, որպեսզի նա այնտեղ վաստակի իր օրապահիկը և օգնի ճնշում գործադրել Ռուսաստանի և Չինաստանի վրա։
Ընդ որում` ամենատարօրինակ թեկնածություններն են ի հայտ գալիս, օրինակ` Գերմանիան։ Օլաֆ Շոլցը բնավ դեմ չէ այդ գաղափարին։ Դեռ ողջ են մարդիկ, որոնք հիշում են գերմանացի ֆաշիստ զավթիչների հրեշավոր հանցագործությունները։ Իսկ այդ հրեշների ժառանգները, որոնք այսօր մեր մարդկանց արյունն են թափում Դոնբասում, արդեն ուզում են աշխարհը ղեկավարել, խցկվում են Երկրորդ համաշխարհայինում հաղթածների շարքերը, որոնք հիմնադրել են ՄԱԿ–ը։ Մյուս թեկնածությունը, չծիծաղեք, Ճապոնիան է։ Աշխարհի երևի միակ երկիրը, որը ռազմական հանցագործությունների հարցում կարողացել է գերազանցել գերմանացիների ռեկորդը։
Միայն թե անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր այդ հովանավորյալներին ԱԽ խցկել, եթե թե Ռուսաստանը, թե Չինաստանը, որոնք ժամանակին լավ տուժել են Գերմանիայից ու Ճապոնիայից, կիրառեն իրենց վետոյի իրավունքը։ Այնպես որ, այս ամենն առայժմ «զրույցներ են աղքատների օգտին»։
Բայդենը նաև կրկնել է այն հին մանտրան, թե «Ռուսաստանին ոչ ոք չի սպառնացել և ոչ ոք, Ռուսաստանից բացի, հակամարտության չի ձգտել»։ Իսկ Պուտինը մեկ էլ հանկարծ վերցրեց ու «հանդես եկավ անմիտ միջուկային սպառնալիքներով»։
Եվրոպացիները կարծում են, որ Պուտինն իրենց հաղթել է
Ստացվում է, որ ամերիկացիները միլիարդավոր դոլարներ էին լցնում ուկրաինական տարածքներ, տոննաներով զենք էին տանում, մարզում էին Ուկրաինայի ԶՈւ–ի ծառայողներին, ապահովում էին հետախուզական տվյալներով, իրենց զինվորականներին էին ուղարկում այնտեղ` «վարձկանների» անվան տա։ Ամերիկյան զենքով ռուս մարդկանց էին սպանում։ Անգլերեն խոսող ինչ–որ «լուրջ տղերք» ռուսական դրոշներն էին պոկում Իզյումի շենքերից։ Եվ այդ ամենն իբր սպառնալիք չէր Ռուսաստանի համար։
Չէ, հասկանալի է, որ դեմենցիան (ձեռքբերովի թուլամտություն – խմբ.) դրամատիկ կերպով թուլացնում է մտավոր ունակությունները։ Բայց ո՞վ կմտածեր, որ այն անցել է նաև Բայդենի ելույթները գրողներին։
Անսպասելիորեն խաղաղասիրական էր ելույթի` Չինաստանին նվիրված հատվածը։ Տեղական վերլուծաբանները սպասում էին, որ ԱՄՆ նախագահն իր ելույթում ՉԺՀ–ին համարյա պատերազմ է հայտարարելու։ Բայց երևում է` ռուսական հարցն այնքան բարդ է, որ հեռավորարևելյան ճակատում ստիպված են արգելակել։ Բայդենն ինչ–որ բան մրթմրթաց մարդու իրավունքների խախտումներ մասին, սակայն հավաստիացրեց, որ ԱՄՆ–ն «Չինաստանի հետ հակամարտություն չի ուզում»։ Իսկապես, երկու ճակատով` միաժամանակ Ռուսաստանի և Չինաստանի դեմ, երկար չես կռվի։
Ամերիկյան մեթոդաբանական ձեռնարկներին խստիվ համաձայն՝ Պուտինի ելույթին արձագանքեցին Բրիտանիայում։ Երկրի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին ձևացրեց, թե չի հասկանում. «Մենք ախր երբեք չենք սպառնացել Ռուսաստանին, երբեք ոտնձգություն չենք արել նրա տարածքային ամբողջականության դեմ»։ Իբր` էս ի՞նչ են նրանք անում։ Իսկ Բեն Ուոլեսն առհասարակ որոշեց, որ մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը նշանակում է, որ «Ուկրաինա ներխուժումը ձախողվել է»։
Չգիտեմ` որքան վաղուց է անգլիացի նախարարը վերջին անգամ նայել աշխարհի քարտեզին, բայց կուզեի նրա համար պարզաբանել։ Երեք օր անց` հանրաքվեներից հետո, Ռուսաստանին կմիանան միլիոնավոր մարդիկ` 113 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Դա Մեծ Բրիտանիայի գրեթե կեսն է, Բեն։ Այն մեզ զարմանալիորեն քիչ արյան գնով է հասել. ՌԴ պաշտպանության նախարարը զեկուցեց, որ ռուս զինվորականների անդառնալի կորուստները վեց հազար մարդուց պակաս են, իսկ Ուկրաինայի ԶՈւ–ի կորուստները` ավելի քան 60 հազար։ Կարծում եմ` ձախողումները մի տեսակ այլ տեսք ունեն։ Այ երբ դուք, ՆԱՏՕ–ի ձեր ամբողջ հրոսակախմբով, փախչում էիք Աֆղանստանից, այ դա ձախողում էր, այո։
Պուտինի ուղերձը ամենից շատ անհանգստացրել է Հին աշխարհի ներկայացուցիչներին։ Մի քանի ժամ շարունակ եվրոպացիները խռխռում էին Գլխավոր ասամբլեայի կուլիսներում` համաձայնեցնելով իրենց դիրքորոշումները։ Նրանց կարելի է հասկանալ. «քամիների վարդերի» մասին ակնարկը, որը, եթե մի բան լինի, ռադիացիան կտարածի Եվրոպայով և ամբողջ աշխարհով մեկ, առավելագույնս պարզ էր։ Վերջիվերջո նրանք կողմնորոշվեցին և խորը մտահոգություն հայտնեցին։
Անընդհատ Պուտինին զանգող Մակրոնն ասաց, որ մասնակի զորահավաքի մասին որոշումը սխալ էր։ Օլաֆ Շոլցը այն «հուսահատության ակտ» անվանեց։ Ժոզեպ Բորելը կոչ արեց դատել հատուկ գործողության հետ կապ ունեցող բացարձակ բոլոր ռուսաստանցիներին։ Բացի այդ, ինչպես երևում է, մեզ պատժամիջոցների հերթական փաթեթն է սպասվում ԵՄ–ից` ոչ այն է հանրաքվեների, ոչ այն է զորահավաքի համար, կամ էլ՝ համատեղությամբ, դա արդեն իրենք էլ չգիտեն։ Այդ ամենը բավականին խղճուկ տեսք ուներ։
Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի համար մահվան են մղում
Ի սկզբանե ամերիկացիների լիակատար ազդեցության տակ ընկած Ասամբելայի գլխավոր նպատակը Ռուսաստանի ցուցադրաբար պատժելն էր։ Վաշինգտոնը նախատեսում էր իր կողմը գրավել աշխարհի այն երկրներին, որոնք ընդգծված չեզոքություն էին պահպանում ռուս–ուկրաինական հակամարտության մեջ։ Մի կողմից նրանց սպառնում էին երկրորդ կարգի պատժամիջոցներով ոչնչացնել տնտեսությունը, մյուս կողմից հոգեբանորեն էին ճնշում. եթե մեզ չաջակցեք, մենք կաշխատենք ձեզ մեկուսացնել աշխարհից։
Չինացի լրագրողների դիպուկ ձևակերպմամբ` ՄԱԿ–ի այս Գլխավոր ասամբելան Արևմուտքի գերին է դարձել։ Սակայն Մոսկվայից ստացված անսպասելի նորությունները շատ բան փոխեցին։ Աշխարհի կարևորագուն երկրների առաջնորդները հրաժարվեցին «լույսի կողմն անցնել»։
Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը, ժամանելով Նյու Յորք, հաստատեց, որ երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հավատարիմ է մնում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման իր ծրագրին: Մեքսիկայի ղեկավարությունը նաև դեմ է հակառուսական պատժամիջոցներին։
Ճիշտ նույն ոգով հանդես եկավ նաև Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։ Նա արևմտյան երկրներից պահանջում է չխանգարել երկխոսությանն ու հակամարտության կարգավորմանը և նույնպես խստորեն դատապարտում է «միաբևեռ» պատժամիջոցները։
Պաշտոնական Չինաստանը կիսում է այդ խաղաղասիրական ձգտումները և նույնպես բանակցությունների և հակամարտության կարգավորման կոչ է անում: Հետաքրքիր է, սակայն, որ Պուտինի ելույթից անմիջապես հետո Սի Ծինփինը դիմեց ազգային պաշտպանության սեմինարի մասնակից չինացի զինվորականներին և բանակին կոչ արեց պատրաստվել մարտական գործողությունների: Զարմանալի չէ. ամերիկացիներն ամեն ինչ արեցին Թայվանը երկրորդ Ուկրաինա դարձնելու համար։ Հետո, բախվելով Չինաստանի ազգային ազատագրական բանակին, Վաշինգտոնի ներկայացուցիչները նույնպես կապշեն` ախր այսպես ո՞նց կլինի, ախր մենք ձեզ չենք սպառնացել...
Չինացի քաղաքագետները ըմբռնումով են մոտենում մասնակի զորահավաքի մասին Պուտինի որոշմանը, սակայն խոստովանում են, որ դա անիմաստ է դարձնում բանակցությունների գաղափարը և անխուսափելիորեն հանգեցնում է դիմակայության ձգձգմանը: Իսկ որքան երկար է պատերազմը, այնքան ավելի վտանգավոր ու անկանխատեսելի է այն դառնում։ Իրադարձությունների հորիզոնում գլոբալ միջուկային հակամարտություն է նշմարվում։
Վաղուց արդեն մոռացվել է Ուկրաինան` համաշխարհային դիմակայության տարաբախտ պատրվակը։ Հասկանալի է, որ բանն Ուկրաինան չէ, այլ այն, որ Արևմուտքն իրեն և ողջ աշխարհը վտանգի ենթարկելով սադրում է խոշորագույն միջուկային տերությանը։ Եվ ահա ամբողջ աշխարհը՝ առաջատար քաղաքական գործիչներից մինչև բազմոցային զինվորականներ, արդեն երկրորդ օրն է` քննարկում են Պուտինի «Սա բլեֆ չէ» արտահայտությունը։
Հանուն Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի Գերմանիան խաղասեղանին է դնում իր տնտեսությունը
«Ես չեմ հավատում, որ նա միջուկային զենք կկիրառի»,–իր տերերին համոզում է Վլադիմիր Զելենսկին։ «Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի»,–մկկում է Ջո Բայդենը։ «Ռուսաստանը կպարտվի ՆԱՏՕ–ի հետ միջուկային հակամարտությունում»,–վստահ է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Եթե Ռուսաստանը գլուխը դուրս հանի, ՆԱՏՕ–ն այն կպոկի»,-դատավաճիռ է կարդում Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին փոխհրամանատար, գեներալ Ռիչարդ Շիրեֆին։
Շնորհակալություն, հասկացանք։ Ուրիշ բանի մենք, ըստ էության, չէինք էլ սպասում։ Վաղուց արդեն երևում էր, որ Արևմուտքում գործերը իսկապես վատ են: Որ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում բարելավել իրենց վիճակը։ Եվ որ միակ փրկությունը նրանց համար լիարժեք համաշխարհային պատերազմն է։ Դրանով ամեն ինչ դուրս կգրվի։ Ահա և սկսվեց հերթական արևմտյան արշավը դեպի Ռուսաստան` Ուկրաինայի պաշտպանության պատրվակով:
Պենտագոնի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2022
Ամերիկացիներն ուզում են ուկրաինական երկրորդ ճակատ բացել
Դե ինչ, մեր երկրի բազմադարյա պատմության մեջ մի հետաքրքիր օրինաչափություն կա։ Հարյուրամյակը մեկ մենք որևէ արևմտյան մայրաքաղաք ենք գրավում։ 18-րդ դարում Բեռլինը գրավեցինք։ 19-րդ դարում` Փարիզը։ 20-րդ դարում` նորից Բեռլինը։ Հատկանշական է, որ յուրաքանչյուր նման հաղթանակ մեզ մի քանի տասնամյակի խաղաղություն է ապահովում։ Եվ հրաշալի ապրում էինք։ Եվ Եվրոպան նույնպես, հարված ստանալով, զսպում էր ախորժակը և նույնպես հրաշալի ապրում էր։ Ամեն տեղ խաղաղություն էր և մարդկանց մեջ` բարեհաճություն։
77 տարի առաջ մեր նախնիները իրենց արյան գնով մեզ համար խաղաղ կյանքի տասնամյակներ գնեցին։ Հիմա ամեն ինչ ծախսված է։ Աշխարհը նորից նվաճելու ժամանակն է։
Լրահոս
0