00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոկտեմբերի 1-ից առցանց առևտրի պայմանները կխստանան. որտեղից ու ինչքան ապրանք պատվիրել

CC BY 2.0 / Scott Winterroth / Համակարգչի դիմաց նստած տղամարդիկ
Համակարգչի դիմաց նստած տղամարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Համակարգչի դիմաց նստած տղամարդիկ
Բաժանորդագրվել
2022թ–ի 8 ամսում ՀՀ քաղաքացիներն արտերկրից 1 մլն 243 հազար հատ փոստային առաքանի են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Համացանցում ապրանք պատվիրելիս հարկավոր է հստակ իմանալ ոչ միայն գինը, այլև քաշը։ Հակառակ դեպքում կարող են մաքսազերծման խնդիրներ առաջանալ, մանավանդ որ հոկտեմբերի 1-ից այդ պայմանները էականորեն խստացվելու են, ու մեծաքանակ պատվերներին սովոր քաղաքացիներից կարող են բավական մեծ մաքսատուրքեր գանձվել։
Բանն այն է, որ եթե մինչև հոկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են անձնական օգտագործման նպատակով ԵԱՏՄ անդամ որևէ երկրից մինչև 1000 եվրո (410 000 դրամ) արժեքով ապրանք պատվիրել ու դրա դիմաց մաքսատուրք չվճարել, ապա հոկտեմբերի 1-ից ԵԱՏՄ տարածքից առաքված ապրանքի արժեքը չպիտի գերազանցի 200 եվրոն (82 000 դրամ)։ Հակառակ դեպքում քաղաքացին ստիպված կլինի մաքսազերծել 200 եվրոն գերազանցող ապրանքներն ու դրանց դիմաց մաքսատուրք վճարել։
Նշենք, որ սահմանափակում է գործում ոչ միայն ապրանքի գնի, այլև քաշի համար։ Մեկանգամյա առաքանու քաշը չպիտի գերազանցի 31 կգ–ը։
Հետաքրքրական է, որ այս փոփոխության արդյունքում հոկտեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիների համար ավելի ձեռնտու է դառնալու ոչ թե ԵԱՏՄ–ից, այլ միության անդամ չհանդիսացող այլ երկրներից առցանց առևտուր անելը կամ ապրանքներ պատվիրելը։
Առցանց առևտրի ոլորտը ժամանակին կարգավորվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017թ–ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ, որով սահմանվել են անմաքս առևտրի հետևյալ սահմանափակումները.
• ԵԱՏՄ–ից` մինչև 200 եվրո և մինչև 31 կգ,
• ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից` մինչև 200 000 դրամ և մինչև 31 կգ։
2022թ–ի մարտին, երբ ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով լոգիստիկ խնդիրներ ի հայտ եկան, Հայաստանի համար 6 ամիս արտոնյալ ժամկետ սահմանվեց, և այդ 6 ամսվա համար նոր, ավելի մեղմ սահմանափակումներ կիրառվեցին ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման ապրանքներ ներկրելու համար։ Անմաքս առևտրի թույլատրելի գնային շեմը գործող 200 եվրոյից բարձրացվեց մինչև 1000 եվրո։ Արտոնյալ այս ժամկետը ս.թ. հոկտեմբերի 1-ին ավարտվում է, և այդ օրվանից ուժի մեջ է մտնելու 2017թ–ի որոշմամբ սահմանված 200 եվրոյի սահմանափակումը։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Sputnik Արմենիան դիմեց ՊԵԿ–ին` հարցով, թե արդյոք ՊԵԿ–ի կամ կառավարության մակարդակով քննարկվում է արտոնյալ ժամկետը նորից երկարացնելու հարցը, և դիտարկվում է արդյոք արտոնյալ նոր պայմաններ սահմանելու հնարավորությունը։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` վերը նշված նորմերի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ չկան, և վերոգրյալ նորմերի պահպանման դեպքում 2022թ–ի հոկտեմբերի 1-ից գործելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 20.12.2017թ. N 107 որոշմամբ սահմանված կարգավորումները»,– պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը` հայտնեցին ՊԵԿ–ից։

Հավելենք, որ թե՛ գործող,թե՛ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող սահմանափակումները վերաբերում են մեկ փոստային առաքանու և յուրաքանչյուր մեկանգամյա առևտրին, այլ կերպ ասած` քաղաքացին կարող է ԵԱՏՄ անդամ երկրներից մինչև 200 եվրոյի և երրորդ երկրներից մինչև 200 000 դրամի ապրանք պատվիրել ամեն օր ու դրա դիմաց մաքսատուրք չվճարել։
Նշենք, որ այս հնարավորությունը հատկապես կարևոր է վերջին շրջանում, երբ առցանց առևտուրն օրեցօր ավելի լայն տարածում է ստանում և՛ աշխարհում, և՛ Հայաստանում։
Մեր երկրում վերջին մի քանի տարիների ընթացքում հատկապես լայն տարածում են գտել Wildberries, E-bay, Ali express, Globbing, Amazon առցանց առևտրի էլեկտրոնային հարթակները։
ՊԵԿ պաշտոնական տվյալներով` 2022թ–ի 8 ամիսներին ՀՀ քաղաքացիներն արտերկրից 1 մլն 243 հազար հատ փոստային առաքանի են ստացել։
Հայկական ապրանքների համար նոր պատուհան են բացում դեպի Իրան. մանրամասներ
Լրահոս
0