00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում տնտեսությունն աճում է, գնաճը` պահպանվում

Բաժանորդագրվել
Տնտեսությունն աճում է հիմնականում շինարարության, առևտրի և ծառայությունների հաշվին, արդյունաբերությունն ավելի դանդաղ տեմպերով է աճում:
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին աճել է գրեթե 14 տոկոսով։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
Տնտեսությունը շարունակում է աճել հիմնականում շինարարության, առևտրի և ծառայությունների հաշվին. այդ ոլորտներն աճել են համապատասխանաբար 14,2 տոկոսով, 13,6 տոկոսով և 27,1 տոկոսով։ Շինարարական հատվածն աճում է պետության հարկային արտոնությունների հաշվին (եկամտահարկի վերադարձ նոր բնակարանների գնորդներին), որոնցից կառուցապատողները շտապում են օգտվել (քանի որ դրանց գործողությունը փուլ առ փուլ ավարտվելու է):
Առևտրի և ծառայությունների ոլորտները ակտիվ են մնում ռուսաստանցիների (ավելի քիչ` ուկրաինացիների և բելառուսների) ներհոսքի հաշվին, որոնք գալիս են միջնաժամկետ կամ երկարաժամկետ բնակության։
Արդյունաբերությունն ավելի փոքր տեմպերով է աճում, սակայն վերջին ամիսներին այդ աճն արագանում է և օգոստոսին հասել է 9,2 տոկոսի։
Չնայած սրան, գնաճը շարունակում է 9 տոկոսից բարձր մնալ, հիմնականում սննդամթերքի գների հաշվին։
2020-21 թվականների անկումից հետո վերականգնվում է նաև երկրի արտաքին առևտուրը. ներմուծումն ու արտահանումն աճել են ավելի քան 50 տոկոսով։
Լրահոս
0