https://arm.sputniknews.ru/20221005/magate-n-pvordzum-e-kendanacel-irani-shurj-mijukajin-hamadzajnagiry-grvosi-49336983.html
ՄԱԳԱՏԷ-ն փորձում է կենդանացել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը. Գրոսի
ՄԱԳԱՏԷ-ն փորձում է կենդանացել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը. Գրոսի
Sputnik Արմենիա
Գրոսին նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործընթացները կարևոր են ողջ տարածաշրջանի, այդ թվում հարևան Հայաստանի համար: 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T14:46+0400
2022-10-05T14:46+0400
2022-10-05T14:51+0400
ռաֆայել գրոսի
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային պայմանագիր
ատոմակայան
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
երևանի պետական համալսարան (եպհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49321958_0:0:1601:901_1920x0_80_0_0_5d9e70dda0c9c39f01f044a03c9f6934.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն փորձում է կյանքի կոչել 5+1 երկրների և Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսին Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը դրական է գնահատում ՀԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու աշխատանքներըՆա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները և Գերմանիան 2016 թվականին համաձայնագիր են ստորագրել Իրանի միջուկային ծրագրի վերահսկողության մասին: 2018 թվականին Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է դուրս գալ այդ համաձայնագրից։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը պատրաստ է աշխատել դրա վրա: Գրոսին հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ն աշխատում է, որ համաձայնագիրը թղթի վրա չմնա, այլ գործի:ՄԱԳԱՏԷ-ի դերը Իրանի միջուկային օբյեկտներում վերահսկողության առաքելություն իրականացնելն է: Դա թույլ կտա համաձայնագիրը թափանցիկ դարձնել մասնակիցների համար։Իհարկե, Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործընթացները կարևոր են ողջ տարածաշրջանի, այդ թվում նաև հարևան Հայաստանի համար։ Այդ պատճառով, Գրոսիի խոսքով, շատ կարևոր է, որ իրավիճակը չլարվի։Կռվի ժամանակ միջուկային օբյեկտներին պետք չէ սպառնալ. Գրոսին` Հայկական ԱԷԿ-ի մասինՀիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի վերջին հաշվետվության մեջ նշվում է, որ Իրանը շարունակել է ուրան-235-ի հարստացումը մինչև 5 տոկոս 2019-ի հուլիսից, ուրանի հեքսաֆտորիդ-235-ը հարստացնում է մինչև 60 տոկոս 2021թ.-ի ապրիլից։ Այդ գործողությունները չեն համապատասխանում ՄԱԳԱՏԷ-ին 2016թ.-ի հունվարին ներկայացված ծրագրին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49321958_65:0:1488:1067_1920x0_80_0_0_649bc9b079e87a74655731909ce7a418.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռաֆայել գրոսի, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), երևանի պետական համալսարան (եպհ)
ռաֆայել գրոսի, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), երևանի պետական համալսարան (եպհ)
ՄԱԳԱՏԷ-ն փորձում է կենդանացել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը. Գրոսի
14:46 05.10.2022 (Թարմացված է: 14:51 05.10.2022) Գրոսին նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործընթացները կարևոր են ողջ տարածաշրջանի, այդ թվում հարևան Հայաստանի համար:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն փորձում է կյանքի կոչել 5+1 երկրների և Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսին Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները և Գերմանիան 2016 թվականին համաձայնագիր են ստորագրել Իրանի միջուկային ծրագրի վերահսկողության մասին: 2018 թվականին Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է դուրս գալ այդ համաձայնագրից։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը պատրաստ է աշխատել դրա վրա: Գրոսին հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ն աշխատում է, որ համաձայնագիրը թղթի վրա չմնա, այլ գործի:
ՄԱԳԱՏԷ-ի դերը Իրանի միջուկային օբյեկտներում վերահսկողության առաքելություն իրականացնելն է: Դա թույլ կտա համաձայնագիրը թափանցիկ դարձնել մասնակիցների համար։
«Պարզ ասած` եթե համաձայնագիրը ենթադրում է, որ Իրանը պետք է այսինչ թվից ոչ ավելի ցենտրիֆուգներ ունենա, իսկ ուրանը հարստացվի այսինչ մակարդակից ոչ ավելի, ապա մեր խնդիրն է ցույց տալ, թե արդյոք դա իրոք այդպես է»,-հավելել Է Գրոսին:
Իհարկե, Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործընթացները կարևոր են ողջ տարածաշրջանի, այդ թվում նաև հարևան Հայաստանի համար։ Այդ պատճառով, Գրոսիի խոսքով, շատ կարևոր է, որ իրավիճակը չլարվի։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի վերջին հաշվետվության մեջ նշվում է, որ Իրանը շարունակել է ուրան-235-ի հարստացումը մինչև 5 տոկոս 2019-ի հուլիսից, ուրանի հեքսաֆտորիդ-235-ը հարստացնում է մինչև 60 տոկոս 2021թ.-ի ապրիլից։ Այդ գործողությունները չեն համապատասխանում ՄԱԳԱՏԷ-ին 2016թ.-ի հունվարին ներկայացված ծրագրին։