00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Աշոտ Հարությունյան
Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։
10:39
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ամատունի Վիրաբյան
Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան
10:48
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղամ Մանուկյանին հարցաքննության են հրավիրել ԱԱԾ՝ քուրդ ազատամարտիկների քրգործով

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2022
Գեղամ Մանուկյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գեղամ Մանուկյանը ՀՀ ԱԱԾ–ին ու իշխանությանը սոցցանցերում մեղադրել էր Թուրքիայի հետ քրդերի հարցում համաձայնության գալու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրել է հարցաքննության։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Մանուկյանը։
«Հարցաքննության են հրավիրել քուրդ երկու ազատամարտիկներին վերաբերող քրեական գործով, բայց քանի դեռ նախաքննություն է ընթանում, այլ մեկնաբանություն տալ չեմ կարող»,–ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 24–ից սոցիալական կայքերում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին։
Տեղեկատվությունը տարածողները, այդ թվում Գեղամ Մանուկյանը, կատարվածի համար մեղադրում են ՀՀ ԱԱԾ–ին ու իշխանությանը` Թուրքիայի հետ քրդերի հարցում համաձայնության գալու մեջ։
Հիշեցնենք` ՀՀ իշխանությունը` ի դեմս ԱԱԾ–ի ու արդարադատության նախարարության, սեպտեմբերի 25-ի երեկոյան հաղորդագրություններ էին տարածել. ԱԱԾ–ն հայտարարել էր, որ դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է իր լիազորությունների շրջանակից, իսկ արդարադատության նախարարությունը, հակառակը, հայտարարել էր, որ դա իր գործառույթն է, բայց նշված երկու անձանց արդարադատության նախարարությունը Թուրքիային չի փոխանցել։
Գրեթե միաժամանակ արդարադատության նախարարությունը հայտնեց, որ Թուրքիայի քաղաքացի Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ դեռևս օգոստոսից հետախուզում է հայտարարված եղել Հայաստանի Հանրապետությունում։
ՀՀ–ում գտնվող քրդերին Թուրքիային արտահանձնելու լուրը նրանց փաստաբանը աբսուրդ է համարում
Նշենք, որ քուրդ ազատամարտիկները Հայաստանում են 2021թ-ի օգոստոսի 16-ից։ Ըստ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործի` այդ օրը նրանք Սյունիքի մարզում հատել են ՀՀ պետական սահմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Արաքս գետով մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն։
Հուսեին Յըլդըրըմին և Աթիլլա Չիչեքին մեղադրանք է առաջադրվել պետական սահմանը ապօրինի հատելու, ինչպես նաև զենք–զինամթերքի մաքսանենգության համար (2 ինքնաձիգ, 1 ատրճանակ, 318 հատ փամփուշտ և 4 հատ նռնակ): 2021թ–ի հոկտեմբերին մեկնարկած դատավարությունն ավարտվել է 2022թ–ի ապրիլի 27-ին` Վճռաբեկ դատարանի որոշմամբ։
Օրինական ուժ մեջ մտած դատավճռով Հուսեին Յըլդըրըմը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 3 միլիոն իրանական ռիալի բռնագրավման, Աթիլլա Չիչեքը՝ 5 տարվա ազատազրկման ու 5 700 ԱՄՆ դոլարի բռնագրավման: Սակայն պատիժը երկու ամբաստանյալների նկատմամբ էլ որոշվել էր պայմանական չկիրառել` սահմանելով 3 տարվա փորձաշրջան, որի արդյունքում Յըլդըրըմն ու Չիչեքն ազատ էին արձակվել դատարանի դահլիճից։
Լրահոս
0