00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան ատում է ռասիզմն ու ռուսներին

© Sputnik / Алексей ВитвицкийԵվրամիության դրոշները
Եվրամիության դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2022
Եվրամիության դրոշները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՄ-ի պատժամիջոցների ութերորդ փաթեթից դատելով՝ Եվրամիությունն այլևս ռուսաստանցիներին արգելելու բան չունի։

Դմիտրի Բավիրին, ՌԻԱ Նովոստի

Ավելի քան 100 հազար քառակուսի կիլոմետրով Ռուսաստանի տարածքի ընդլայնման պատասխանն է դարձել մի քանի երգիչների (Օլեգ Գազմանովից մինչև Յուլյա Չիչերինա) «սև ցուցակի» ընդլայնումը, նավթի գների «ճկուն առաստաղը»՝ գազի գների էլ ավելի «ճկուն միջանցքով», պլաստիկի ու ծխախոտի մատակարարման «ընդլայնված արգելքը»:
Սակայն այս փաթեթում կա նաև իսկապես իմաստալից արտահայտություն։ Այն կարևոր է, այլատյացական։ Գուցե նույնիսկ պատմական առումով կարմիր գծերի անցման իմաստով, որից հետո խոսակցությունները դադարում են հօգուտ այլ գործողությունների՝ բոլոր շփումների խզման, դատավարության կամ ծեծկռտուքի։
Դա գիծ է, որից այն կողմ, ինչպես վերջերս համարվում էր հենց Եվրամիությունում, պարկեշտ մարդիկ չեն լինում։ Միայն ռասիստները, նացիստները, ֆաշիստները, etc.
Խոսքը վերաբերում է ռուսաստանցիների համար եվրոպական կրիպտոարժույթային հարթակներում դրամապանակներ ունենալու արգելքի մասին: Կարևորն այն է, որ դա վերաբերում է ցանկացած գումարին ու Ռուսաստանի բոլոր քաղաքացիների, նույնիսկ եթե նրանք ապրում են Եվրամիությունում, հայրենիքում տասնամյակներով չեն եղել և օգտագործում են կրիպտոարժույթը բարեգործության համար։ Չի կարելի և վերջ։
Սա ազգային հատկանիշով արգելափակման սահմանափակում է, որն ընդհանրապես բացառություններ չի նախատեսում։
Հիմա բացարձակապես բոլոր ռուսները նույնն են, նույնիսկ եթե ապրում են տարբեր երկրներում, խոսում են տարբեր լեզուներով ու տարբեր արժեքներ ունեն։ Հենց սա է ռասիզմը։ Ավելի ճիշտ՝ ռուսատյացությունը։
Ռուսաստանի կազմի մեջ չորս նոր շրջաններ ընդգրկելուն նվիրված իր ելույթում նախագահ Վլադիմիր Պուտինը հավասարության նշան է դրել ռուսատյացության և ռասիզմի միջև։
Խնդիրը, իհարկե, ոչ թե կրիպտոարժույթն է, հարցը սկզբունքն է։ Հեղինակը ընդհանրապես չգիտի, թե ինչպես այդ պատժամիջոցը կանդրադառնա ռուսաստանցիների վրա, բայց վստահ է, որ իր վրա անձամբ ոչ մի կերպ չի անդրադառնա։ Փոխարենը այն, հնարավոր է, անդրադառնա նրանց վրա, ովքեր սեփական վախերից փախել են «Z Ռուսաստանից»։
Ճակատագրի հեգնանքով՝ նրանցից շատերը Եվրոպայի համար պետք է գաղափարապես մոտ լինեին, բայց «սխալ» ազգություն ունեն: Ու կրկնակի հեգնական է այն, որ ռուսաստանցիների այս խմբում քիչ չեն նաև նրանք, ովքեր, ապրելով «իմ հայրենիքը ողջ մարդկությունն է» սկզբունքով, ընդհանրապես չեն հավատում Եվրոպայում ռուսատյացության գոյությանը։
ԱՄՆ-ն շարունակում է Երրորդ ռեյխի և Ճապոնիայի հրեշավոր նախագծերը
Իբր՝ ինչ է կատարվում, բնական, հարկադրված, օրինաչափ արձագանքն է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին, որն անթույլատրելի է համեմատել «իսկական» ռասիզմի հետ, իսկ ռուսատյացությունը պարզապես պետական քարոզչության կնիք է։
«Ռուսական աշխարհը քաղցկեղային ուռուցք է, որը մահացու վտանգ է ներկայացնում ողջ Եվրոպայի համար։ Այդ պատճառով բավարար չէ աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ նրա ռազմական պայքարում։ Մենք պետք է ամբողջությամբ արմատախիլ անենք այդ հրեշավոր նոր գաղափարախոսությունը», — ասում է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
«Ռուսական» բառի փոխարեն դրեք «հրեական», «հայկական», «սև», «իսլամական» բառերը ու միանշանակ և բոլորի կողմից արտահայտությունը այլատյացական և/կամ ռասիստական կհամարվի։
Սակայն խնդիրը վաղուց խոսքերը չեն։ Խնդիրը կոնկրետ նորմատիվ-իրավական ակտերն են, որոնք արիացիներին բաժանում են ունտերմենշերից ( «կիսամարդկանցից»), բաժանելով նրանց կարգերի ու անարգելով նրանց իրավունքները ծագման սկզբունքով:
Սա հանրակացարանի օրենքը չէ՝ «խախտել ես՝ վճարիր»։ Դա «անձնագրով» համակարգային խտրականություն է նրանց համար, ովքեր ընդհանրապես ոչինչ չեն խախտել:
Սխալ է ներկայացնել այլատյացությունը որպես մեկ սոցիալական խմբի կամ քաղաքական ուժի սեփականություն։ Այն շատ ավելի լայն է։ 1930-ականների Եվրոպայում բոլոր հակասեմականները նացիստ չէին։ Հակասեմիտները քիչ չէին նաև ավելի լիբերալ կուսակցություններում, հակասեմիտիզմը կար աշխատողների և արդյունաբերողների, մտավորականների ու թափառաշրջիկների շրջանում:
Ինչպես և 1930-ականների Եվրոպայում, ժամանակակից Եվրամիության համար գոյություն ունի ժողովուրդ կամ ժողովուրդների ընդհանրություն, որոնց հանդեպ հակակրանքն այնքան ուժեղ է, որ պարտականության է վերածվել։ Դա ռուսաստանցիներն են, ու ռուսաստանցիների համար արդեն Նյուրնբերգյան ռասայական օրենքների նմանակներ են հայտնվել։ Նման համեմատությունը կարող է անտեղի թվալ, բայց մենք հիմա մոտեցել ենք հենց այդ մակարդակին։
Հոլոքոստը դեռ չկա, բայց մասնագիտական արգելքներ արդեն կան։ Ինքնության իրավունքը դեռ պահպանվում է, բայց գույքային իրավունքը վիճարկվել է. սեփականությունը բռնագրավվում է առանց դատարանի՝ քո ծագման սկզբունքով։
Ռուսաստանցիների նկատմամբ ռասիզմն այնքան հատկանշական է, որ «ԵՄ-ն այսպես կվարվեր յուրաքանչյուրի հետ, ով...» արտահայտությունների համար տեղ չպետք է մնա։
Պատժամիջոցները պահանջում են համախմբվածություն ու ջանքերի ավելի մեծ կենտրոնացում. Պուտին
Յուրաքանչյուրի հետ այսպես չէր վարվի: Միայն ռուսաստանցիների հետ։ Եվ դա կապված է նրա հետ, որ նրանք ռուսաստանցիներ են, ոչ թե որ «Ռուսաստանի գործողություններն անհավատալի են Եվրոպայում»։ Ռասիստի տեսանկյունից նա միշտ ատում է և խտրականություն է ցուցաբերում ոչ թե հենց այնպես, այլ որ չեզոքացնի ունտերմենշից եկած սպառնալիքը։
Դեռ վերջերս Եվրոպան ցնցվում էր միգրացիոն ճգնաժամից, երբ Մերձավոր Արևելքի երկրների բնակիչները գրոհում էին սահմանները՝ ավելի լավ կյանք փնտրելու համար։ Նրանցից շատերին առանց փաստաթղթերի էին ներս թողնում, ապաստան տալիս։ Ոմանք հետագայում ահաբեկչություններ իրականացնողներ դարձան։
Արդյո՞ք այն ժամանակ լայնորեն քննարկվում էր Սիրիայի, Իրանի, Լիբիայի բոլոր քաղաքացիներին օրինական կարգով տրված վիզաները միանգամից չեղյալ հայտարարելու գաղափարը՝ միաժամանակ զրկելով նրանց բանկային հաշիվների փողը ստանալու հնարավորությունից։ Ռուսաստանցիների դեպքում այդ ճանապարհն արդեն անցած է։
Սեգրեգացիայի ժամանակների սևերին թույլ չեն տալիս սպիտակների ավտոբուսներից, կինոթատրոններից ու բանկերից օգտվել։ Հատուկ գործողության ժամանակների ռուսներին հանում են չվերթներից, կտրում ֆինանսական ծառայություններից, արգելափակում են հաշվի գրանցման վայրում։
Էստոնիայում Ռուսաստանի քաղաքացիներին արգելել են զենք ունենալ, որն ավելի վաղ էստոնական օրենքներով տրվել էր նրանց։ Հավանաբար, որպեսզի ազգային ներդաշնակեցման հաջորդ փուլում ռուսները կրակելու հնարավորություն չունենան։
Արդյո՞ք բրիտանացիներն արգելում էին իռլանդացիներին Օլսթերի խնդիրների ֆոնին զենք ունենալ՝ այդ իրավունքը թողնելով մնացած բոլորին։ Ի՞նչ պատժամիջոցներ են սահմանվել թուրք գործարարների դեմ Կիպրոսի Հանրապետության հյուսիսի օկուպացումից հետո: Արդյո՞ք շատ ընկերություններ զրկել են իսրայելցիներին իրենց ենթակառուցվածքներին հասանելիությունից Գոլանի բարձունքների պաշտոնական անեքսիայից հետո:
Հաջորդ քայլը, որն իրավաբանական առումով նույնիսկ Երրորդ ռեյխի մանրակրկիտ գերմանացիները չեն հասցրել ձևակերպել, ունտերմենշի համար կյանքի բազային իրավունքի վերանայումն է։ Թերահավատը վստահաբար կհակադարձի, որ դա, իհարկե, Եվրամիությունում ոչ մի դեպքում և երբեք չի լինի, քանի որ նման բան չի կարող լինել ըստ սահմանման։
Գործնականում «ոչ մի դեպքումն» ու «երբեքը» կհասնի այն ժամանակներին, երբ Լեոնիդ Յակուբովիչը արդեն «Հրաշքների դաշտն» էր վարում, իսկ Խորվաթիայի իշխանությունը դեռ օրհնում էր սերբերի էթնիկ զտումները: Դա, հավանաբար, ինչ-որ «վճռական ու ավերիչ» պատժամիջոցների կարիք ունի, բայց դրա փոխարեն Զագրեբը Եվրամիություն վերցրին։ Էլ ո՞նց կլիներ, ինչ-որ սերբեր էին։
Ինչ վերաբերում է ռուսաստանցիներին, նրանց կյանքի իրավունքի անքակտելիության մասին բանավեճը նոր է բացվել։ Դա արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Եվրամիությունում շատ ազդեցիկ և հարգված մի մարդ, առաջարկելով ՆԱՏՕ-ին Ռուսաստանի տարածքում կանխարգելիչ միջուկային հարված հասցնել։
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
«Սա բլեֆ չէ». աշխարհը լսեց Պուտինին
Հաջորդ օրը Ղրիմի կամրջի վրա ահաբեկչություն տեղի ունեցավ, առնվազն երեք զոհ, բոլորը քաղաքացիական անձինք էին։ Բոլորը՝ ռուսաստանցիներ։
«Էստոնիան, անկասկած, ողջունում է դա», — ամբողջ երկրի անունից հայտարարել է արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն:
Ռեյնսալին, ի դեպ, ստուգված նացիստ է, ուլտրաաջ կուսակցության անդամ, որը ողջունել է էստոնացի ՍՍ լեգեոներների երթը՝ «Այդ մարդիկ փրկեցին մեր ժողովրդի պատիվը» արտահայտությամբ։
Ի դեպ, «Իմ պատիվը հավատարմությունն է» ոչ միայն ՍՍ-ի, այլև Հիտլերի ամբողջ կուսակցության կարգախոսն է։
Բայց այլատյացությունը, ինչպես արդեն ասվել է, գաղափարախոսություններից ու խավերից վեր է։ Լեհ ձախ պատգամավոր Ռոբերտ Բեդրոնյայի համար (նա շատ պահպանողական երկրում միասեռական քաղաքական գործիչ է) ահաբեկչությունը «սրտի մխիթարանք» դարձավ։
Զելենսկին կոչ է արել ՆԱՏՕ-ին կանխարգելիչ, ոչ թե ի պատասխան հարվածներ հասցնել ՌԴ-ին
Ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի սահմաններից դուրս էթնիկ զտումների գործը, ամենայն հավանականությամբ, չի հասնի։ Եվրոպան ռասիզմի օրրան է, որտեղ պաշտոնապես ատում են ռասիզմն ու ռուսներին, բայց նրա ժամանակակից այլատյացությունը սահմաններ ունի և ենթարկվում է ինքնապահպանման բնազդին։
Սակայն ինստիտուցիոնալ ռասիզմի բոլոր հայտնի պատմությունները մոտավորապես նույն բանն են սովորեցնում. եթե ինչ-որ մեկն իրեն այնպես է պահում, կարծես ատում է քեզ, նրանից հեռու մնա՝ չփորձելով գուշակել ուրիշի «քաղաքակրթության» մակարդակը։
Այս կամ այն ռասիստների քաղաքակրթվածության մակարդակի հանդեպ հավատը երբեմն չափազանց թանկ է արժենում։ Բիթքոյնից ավելի թանկ։
Լրահոս
0