00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկնարկել է Ուկրաինայի ապամոնտաժման նոր փուլը

© Sputnik / Иван Родионов / Անցնել մեդիապահոցՈւկրաինայի դրոշը բլրի վրա
Ուկրաինայի դրոշը բլրի վրա - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Ուկրաինայի դրոշը բլրի վրա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունն իր ազդեցությունն ունեցավ. Վլադիմիր Պուտինը փաստորեն Կիևի իշխանությանը մեկ հարթության վրա դրեց ահաբեկիչների հետ։ Այսինքն Ռուսաստանը փոխում է մարտավարությո՞ւնը։ Դեռ ոչ։ Այդ մասին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի

Ուկրաինայի ենթակառուցվածքների օբյեկտներին (էներգետիկայի, կապի և ռազմական կառավարման) հասցված ինտենսիվ հարվածները պարզապես նախազգուշացում են և ցուցադրում են ՌԴ-ի հնարավորությունները, սակայն չեն նշանակում, որ անցում է կատարվել դեէլեկտրիֆիկացման մարտավարությանն ու կամուրջների և հաղորդակցությունների ոչնչացմանը։ Սա մեկանգամյա ակցիա է, որը պատասխան է ինչպես Ղրիմի կամրջին հասցված հարվածին, այնպես էլ դրան նախորդած Կուրսկի ԱԷԿ–ի գրոհման փորձերին։ Ուկրաինայի էներգետիկայի և երկաթուղային հաղորդակցության իրական խափանման, կամուրջների ոչնչացման համար (ռազմաճակատ զենքի և զինամթերքի մատակարարումն արգելափակելու համար) անհրաժեշտ են ոչ թե մեկանգամյա հարվածներ, այլ ամենօրյա հարձակումներ մի քանի շաբաթ շարունակ։ Այդ մասին խոսք չկա` Պուտինը պարզապես նախազգուշացրել է.
«Մեր տարածքում ահաբեկչական գործողությունների անցկացման փորձերը շարունակելու պարագայում Ռուսաստանի կողմից պատասխանը կոշտ կլինի և իր մասշտաբներով համապատասխան կլինի ՌԴ–ի համար ստեղծվող սպառնալիքների մակարդակին։ Որևէ մեկը դրանում չպետք է կասկած ունենա»։
Արդյոք դա նշանակում է, որ եթե Կիևը հրաժարվի Ռուսաստանի ենթակառուցվածքների վրա դիվերսիոն հարձակումներից, ապա այն ուկրաինական օբյեկտները հանգիստ կթողնի։ Հասկանալի է` հավանականությունը, որ Ուկրաինայի իշխանությունները կդադարեն ահաբեկչությունների ծրագրել (ամենատարբեր` Դարյա Դուգինայի սպանության նման սպանություններից մինչև էներգետիկ համալիրի օբյեկտներին հասցվող հարվածներ), չնչին է, այնուամենայնիվ, արդյոք նախագահի խոսքերը նշանակում են, որ գնդակը Կիևի կողմում է, այսինքն ամեն ինչ կախված է նրա հետագա գործողություններից։
Ոչ։ Որքան էլ մենք մտահոգվենք Ուկրաինայում քաղաքացիական կյանքերի պահպանման մասին, մեր մարտավարությունն ինքներս ենք որոշելու։ Եթե վերջնական հաղթանակի համար կարիք լինի շարքից դուրս բերել էներգետիկ ցանցերն ու փլուզել կամուրջները, մենք պետք է անենք դա. գիտակցելով, թե ինչ վնաս կհասցնի դա քաղաքացիական բնակչությանը։ Շատերը զարմանում են. ինչո՞ւ մենք իսկզբանե չենք դիմում այդ քայլին։
Որովհետև չենք ուզում պարզապես հաղթել. մեզ պետք է վերադարձնել Ուկրաինան` իր համար բնականոն` ռուսական աշխարհի մի մասը կազմելու վիճակին։
Սա իսկապես տարօրինակ հակամարտություն է, բայց ոչ այն իմաստով, որը ներդնում են «հիմարություն կամ դավաճանություն» փնտրելու սիրահարները։ Այն տարօրինակ է այն պատճառով, որ վարում են մի ժողովրդի երկու պետություններ, այսինքն, այն նաև քաղաքացիական պատերազմ է։
Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդումը նոր աշխարհակարգ կծնի
Սակայն մեր կողմից որևէ ցանկություն չկա Ուկրաինայի բնակչությանը պատժելու. մենք ուզում ենք նրանց ազատել ներկայիս հակազգային էլիտայի ձեռքերից, ազատել Արևմուտքի ձեռքերից։ Այո, Ուկրաինայի քաղաքացիներից շատերն այս իշխանությունն իրենցն են համարում, Արևմուտքին էլ` դաշնակից և բարերար, և այդ խաբկանքը կվերանա միայն պարտությունից, Ուկրաինայի փլուզումից հետո։ Սակայն Ռուսաստանն իսկզբանե ամեն գնով հաղթանակ չէր տենչում Ուկրաինայում մեր եղբայրների (թեկուզ մոլորված) սարսափելի տառապանքների գնով։ Կիևի իշխանությանն արագ կոտրել, բարոյազրկել բանակը չստացվեց։ Արևմուտքն ուրախությամբ օգտագործում է եղբայրասպան պատերազմն ուռճացնելու ստեղծված հնարավորությունը, այն էլ` անգլոսաքսոնների շահերից ելնելով, որպեսզի այն հնարավորինս երկար տևի։
Սակայն որքան երկար տևեն մարտական գործողությունները, այնքան շատ կլինեն ոչ միայն մեր կորուստները, այլև Ուկրաինայում իրավիճակն ավելի կբարդանա։ Նույնիսկ առանց ենթակառուցվածքներին մեր կողմից հարվածների, պարզապես այն պատճառով, որ հսկայական կորուստներն ու տոտալ զորահավաքը կզրկեն Ուկրաինային աշխատող ձեռքերից և կփլուզեն նրա տնտեսությունը։ Երկարատև պատերազմն Ուկրաինային հաղթանակ չի ապահովի, այն պարզապես էլ ավելի շատ արյունաքամ կանի։ Մեզ նույնպես երկարատև մարտական գործողությունները ձեռնտու չեն, սակայն մեր ամրության պաշարը շատ ավելի այլ է, և գլխավորը, մեր խնդիրներն են այլ։ Եվ մենք համոզված ենք, որ հաղթելու ենք, իսկ Ուկրաինան կարող է հույս դնել միայն Արևմուտքի օգնության վրա, ավելին, միայն նրա` հակամարտությանն անմիջական միջամտելու վրա։
Բայց չէ՞ որ Արևմուտքը երբեք այդ քայլին չի գնա, նրան ձեռք է տալիս Ուկրաինայի ձեռքերով Ռուսաստանի հետ պատերազմելը, սակայն բոլորովին պետք չէ միջուկային հակամարտությունը. մի՞թե Կիևն այդքանը չի հասկանում։ Ո՛չ, չի հասկանում, ավելի ստույգ, պարզապես չի ցանկանում ընդունել դա. այդ դեպքում ստիպված կլինի հաշտվել նրա հետ, որ դատապարտված է։
Դատապարտված է ուկրաինական ներկայիս ողջ էլիտան և Ուկրաինայի ներկայիս պետությունը։ Հենց այդ է պատճառը, որ Կիևն ամեն կերպ սրացման համար ուղիներ է փնտրելու, որպեսզի փորձի Արևմուտքին ներքաշել Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության մեջ, հենց այդ պատճառով է իրականացվել Ղրիմի կամրջի ահաբեկչությունը։
Կիևում քաջ գիտակցում էին, թե ինչ արձագանք դա կունենա Մոսկվայում, ինչ պատասխան միջոցներ կլինեն, ու հենց դրա վրա էլ հույս էին դնում։ Արևմտյան հասարակական կարծիքի վրա «ռուսական հարվածների սարսափազդու հետևանքներով» ազդելու համար ու հաջորդ քայլով փորձելու Արևմուտքին ստիպել էլ ավելի բարձրացնել խաղադրույքները. անցնել զենքի նոր տեսակների մատակարարման, ՆԱՏՕ–ի ուժերով փակել Ուկրաինայի երկինքը, ինչպես նաև վերջնագիր ներկայացնել Ռուսաստանին։ Կիևը կարող է խաղադրույք կատարել միայն սրացման վրա, հասկանալով, որ ժամանակն իր դեմ է գործում։
Իսկ Ռուսաստանն ամեն դեպքում գործն ավարտին կհասցնի՝ ենթակառուցվածքներին հարված հասցնելով կամ առանց դրա։ Մենք Արևմուտքի համար որպես Ռուսաստանի դեմ զենք Ուկրաինան չենք թողնի, ոչ մի տեսքով։ Թույլ չենք տա, որ ուկրաինացիների և հարավային ռուսների սերունդները շարունակեն դաստիարակվել սեփական ինքնությունը մերժելով ու Ռուսաստանի նկատմամբ ատելության ոգով։
Բորիս Ջոնսոն - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
Արևմուտքի գլխավոր խնդիրն առաջնորդության ճգնաժամն է. Պուտինը համարժեք մրցակից չունի
Ներկայիս Ուկրաինան անհամատեղելի է Ռուսաստանի հետ. և՛ պատմական (քանի որ նրա մաս է կազմում), և՛ ապագա, որովհետև մեր դեմ է օգտագործվելու։
Անվտանգության խորհրդի գծով Պուտինի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը այսօր ավելի քան պարզ ձևակերպեց այս միտքը.
«Ուկրաինական պետությունն իր ներկայիս ձևով, նացիստական քաղաքական ռեժիմով մշտական, անմիջական և ակնհայտ սպառնալիք է ներկայացնելու Ռուսաստանի համար։ Այդ իսկ պատճառով մեր մարդկանց և երկրի սահմանների պաշտպանությունից բացի, մեր ապագա գործողությունների նպատակը, իմ կարծիքով, պետք է լինի Ուկրաինայի քաղաքական ռեժիմի լիարժեք ապամոնտաժումը»։
Այո՛, մասնակիորեն հենց սա էլ իսկզբանե ենթադրվում էր Պուտինի նշած հատուկ գործողության նպատակների համատեքստում` դենացիֆիկացիան և ապառազմականացումն անհնար են առանց ողջ քաղաքական վերնախավը փոխելու։ Ավելին, միայն սա կարող է պատմական նպատակի իրականացման հանգեցնել, այն է` Ուկրաինան ռուսական աշխարհի կազմ վերադարձնել։
ՆԱՏՕ–ի խելահեղ ռազմավարությունը. Ռուսաստանի և Չինաստանի կրկնակի զսպման ճանապարհին
Այժմ այդ գործընթացը սկսվել է Ռուսաստանին մի քանի մարզի միացմամբ, սակայն սա դեռ միայն սկիզբն է այն երկարատև աշխատանքի, որը դեռ առջևում է։ Այն մի քանի փուլ է ունենալու և վերադարձի տարբեր ձևեր, սակայն մենք ավելի հաճախ ենք իրերն իրենց անուններով կոչելու։ Մեր ընդհանուր անուններով։
Լրահոս
0