00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղրիմի պայթյունի գործով հիշատակվող ընկերության հասցեում վարձով տված բնակարան է Ալավերդիում

© SputnikԱլավերդի քաղաքի Ջրավազան փողոցի 30 հասցեի շենքը
Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոցի 30 հասցեի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
Բաժանորդագրվել
«ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ–ն հայաստանյան խոշոր հարկատուների ցանկում է և զբաղվում է մրգերի և բանջարեղենի մեծածախ առևտրով։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ղրիմի կամրջի պայթյունի փաստով հարուցված քրեական գործի նյութերում հիշատակվող հայկական ընկերությունը` «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն, գրանցված է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոց 30, բն. 11 հասցեում։
Այս տվյալները գրանցված են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում։
Նույն աղբյուրից նաև տեղեկանում ենք, որ «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ» ՍՊԸ–ն գրանցվել է մեկ տարի առաջ` 2021թ-ի նոյեմբերի 4–ին։
ՊԵԿ կայքում հրապարակված տեղեկատվությունն էլ հուշում է, որ «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ»–ը մեկամյա գործունեության ընթացքում հասցրել է դառնալ ՀՀ խոշոր հարկատու։
2022թ–ի առաջին կիսամյակում «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ»–ը 149 128 000 դրամի հարկ է վճարել և գրավել ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի 798–րդ հորիզոնականը։
Պաշտոնական տվյալներով` մարզային այս ընկերությունը զբաղվում է թարմ մրգերի և բանջարեղենի մեծածախ առևտրով (տնտեսական գործունեության տեսակի կոդը` G46.31.1
Ղրիմի կամրջի ահաբեկչության գործում հիշատակվող հայաստանյան ընկերության մասին այլ բաց տեղեկատվություն համացանցում գտնել չհաջողվեց, ուստի որոշեցինք պարզել, թե ինչ գրասենյակ է գործում Ալավերդի քաղաքի այն հասցեում, որով գրանցված «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ» ընկերությունը։

Պարզվեց` Ջրավազան փողոց 30 հասցեում բազմաբնակարան շենք է, իսկ 11–րդ բնակարանը, որը գտնվում է 1–ին մուտքի 3–րդ հարկում, ներկա պահին տրված է վարձով։

Ալավերդու մեր աղբյուրը հայտնեց, որ բնակարանում սլավոնական արտաքինով մարդիկ են բնակվում։
Մեր զրուցակցի տեղեկություններով` բնակարանի սեփականատերն ինքն էլ նույն շենքում է բնակվում` մեկ այլ բնակարանում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վերջին զննության կադրերը
ԱԴԾ–ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։
Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի կա, հայտնի է պատվիրատուն
Լրահոս
0