00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղրիմի կամրջի պայթյունի գործով Հայաստանում ևս քննություն է իրականացվում. ԱԱԾ

ԱԱԾ - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2022
ԱԱԾ
Բաժանորդագրվել
ԱԱԾ–ում նախաձեռնված վարույթի շրջանակում արդեն կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և այլ քննչական ու դատավարական գործողություններ:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության մեջ հայաստանյան որոշ շրջանակների հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, վարույթի նպատակն է ստուգել ՌԴ–ից ստացված տեղեկությունների իսկությունը, պարզել դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում` միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի իսկությունը։
ԱԱԾ–ն նշում է նաև, որ վարույթի շրջանակում արդեն կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և այլ քննչական ու դատավարական գործողություններ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վերջին զննության կադրերը
ԱԴԾ–ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։
Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի կա, հայտնի է պատվիրատուն
Լրահոս
0