00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղրիմի կամրջի պայթյունի գործով կասկածյալներից 5–ը կալանավորվել են, Թերջանյանը նրանց թվում է

© Sputnik / Konstantin MihalchevskiyՂրիմի կամուրջը
Ղրիմի կամուրջը - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2022
Ղրիմի կամուրջը
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ -ն հայտարարել էր, որ Ղրիմի կամրջի պայթյունի կազմակերպիչը Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունն է։ Այս գործով ձերբակալել են 8 մարդու, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Սիմֆերոպլի շրջանային դատարանը մինչև դեկտեմբերի 8-ը կալանավորել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության գործով հինգ կասկածյալներին: Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Երեկ դատարանը հինգ կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկու ամսով կալանքը` մինչև դեկտեմբերի 8-ը»,– գործակալությանը հայտնել են դատարանում:
Կալանավորվել են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբեն և Արթուր Թերջանյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:53-ին, այդ ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վերջին զննության կադրերը
ԱԴԾ–ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։
Ղրիմի պայթյունի գործով հիշատակվող ընկերության հասցեում վարձով տված բնակարան է Ալավերդիում
Լրահոս
0