https://armeniasputnik.am/20221021/2021-tvakanin-eatm-erkrneri-arevtrashrjanarutjan-tsavaly-patmakan-atsh-e-grancel-mishustin-50166083.html
2021 թվականին ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառության ծավալը պատմական աճ է գրանցել. Միշուստին
2021 թվականին ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառության ծավալը պատմական աճ է գրանցել. Միշուստին
2022 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով` ԵԱՏՄ ՀՆԱ-ն գերազանցել է 1 տրլն դոլարը։ Հիմնական կապիտալում ներդրումներն աճել են ավելի քան 6,5 տոկոսով, իսկ... 21.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-21T13:21+0400
2022-10-21T13:21+0400
2022-10-21T13:37+0400
միխայիլ միշուստին
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50154917_0:84:1600:984_1920x0_80_0_0_a3b5a5e1afee65fa0aeab343b29d1214.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառության ծավալը 2021 թվականին հասել է պատմական առավելագույնին։ Այս մասին Երևանում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։Անցյալ տարի այդ ցուցանիշը գերազանցել է 73 մլրդ դոլարը։ Այն գրեթե մեկ երրորդով ավել է 2020 թվականի ցուցանիշից։ Փոխադրումների ընդհանուր տոննաժն աճել է 11 տոկոսով։ Գյուղատնտեսական ապրանքների առևտրի աճը կազմել է մոտ 21 տոկոս։Նիկոլ Փաշինյանը տպավորված է ԵԱՏՄ մեխանիզմների արդյունավետությամբՌուսական ռուբլին մնացել է հիմնական հաշվարկային արժույթը ԵԱՏՄ տարածքում, դրան բաժին է ընկել վճարումների մոտ 72 տոկոսը։ 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով` ՀՆԱ-ն գերազանցել է 1 տրլն դոլարը։ Հիմնական կապիտալում ներդրումներն աճել են ավելի քան 6,5 տոկոսով, իսկ շինարարության ծավալները՝ 3,5 տոկոսով։Միշուստինը նշել է, որ այս ցուցանիշները պետք է ամրապնդել, ուստի արդյունաբերական կոոպերացիայի նախագծերը պետք է ամեն կերպ խրախուսվեն, իսկ ներդրումները՝ խթանվեն։ՌԴ վարչապետը կոչ է արել մեծացնել փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից և առևտրից սկսած` մինչև տեխնոլոգիա, նորարարություն և հումանիտար ոլորտ։Հիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 20–ին և 21–ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:Հոկտեմբերի 20-ին անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50154917_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d9d9b4edbeb84fcc3e7ad26f9852f372.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան
միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան
2021 թվականին ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառության ծավալը պատմական աճ է գրանցել. Միշուստին
13:21 21.10.2022 (Թարմացված է: 13:37 21.10.2022) 2022 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով` ԵԱՏՄ ՀՆԱ-ն գերազանցել է 1 տրլն դոլարը։ Հիմնական կապիտալում ներդրումներն աճել են ավելի քան 6,5 տոկոսով, իսկ շինարարության ծավալները՝ 3,5 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառության ծավալը 2021 թվականին հասել է պատմական առավելագույնին։ Այս մասին Երևանում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
Անցյալ տարի այդ ցուցանիշը գերազանցել է 73 մլրդ դոլարը։ Այն գրեթե մեկ երրորդով ավել է 2020 թվականի ցուցանիշից։ Փոխադրումների ընդհանուր տոննաժն աճել է 11 տոկոսով։ Գյուղատնտեսական ապրանքների առևտրի աճը կազմել է մոտ 21 տոկոս։
Ռուսական ռուբլին մնացել է հիմնական հաշվարկային արժույթը ԵԱՏՄ տարածքում, դրան բաժին է ընկել վճարումների մոտ 72 տոկոսը։ 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով` ՀՆԱ-ն գերազանցել է 1 տրլն դոլարը։ Հիմնական կապիտալում ներդրումներն աճել են ավելի քան 6,5 տոկոսով, իսկ շինարարության ծավալները՝ 3,5 տոկոսով։
Միշուստինը նշել է, որ այս ցուցանիշները պետք է ամրապնդել, ուստի արդյունաբերական կոոպերացիայի նախագծերը պետք է ամեն կերպ խրախուսվեն, իսկ ներդրումները՝ խթանվեն։
ՌԴ վարչապետը կոչ է արել մեծացնել փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից և առևտրից սկսած` մինչև տեխնոլոգիա, նորարարություն և հումանիտար ոլորտ։
Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Հոկտեմբերի 20-ին անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը։