00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսին է լինելու էլեկտրամոբիլների շուկան Հայաստանի համար

© Photo : provided by Karen DerdzyanԵրևանում էլեկտրամոբիլների լիցքավորման կայան
Երևանում էլեկտրամոբիլների լիցքավորման կայան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Երևանում էլեկտրամոբիլների լիցքավորման կայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Էլեկտրական մեքենաները կընդգրկեն համաշխարհային շուկայի ավելի քան մեկ երրորդը, իսկ հիբրիդային մեքենաների հետ՝ գրեթե կեսը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. 2032 թվականին էլեկտրական և հիբրիդային մեքենաները կզբաղեցնեն համաշխարհային շուկայի կեսից ավելին։ Տեղեկությունը նշված է Martec Group վերլուծական ընկերության հետազոտության մեջ, որն անցկացվել է արդյունաբերության ձեռնարկությունների International Copper Alliance ասոցիացիայի (Պղնձի միջազգային ասոցիացիա) պատվերով։ Հետազոտությունը հիմնված է համաշխարհային ավտոարդյունաբերության ավելի քան 50 խոշորագույն արտադրողների հարցման վրա:
Սպասվում է, որ առաջիկա 10 տարում տարեկան 80-100 մլն ավտոմեքենա կարտադրվի։ 2021 թվականին էլեկտրամոբիլներն ընդհանուր արտադրության 6 տոկոսից քիչ են եղել, իսկ հիբրիդային մեքենաները՝ 9,1 տոկոս: Մնացած 86%-ը ներքին այրման շարժիչով մեքենաներ են։ 2032 թվականին էլեկտրամոբիլներն ու հիբրիդային մեքենաները միասին կկազմեն համաշխարհային շուկայի գրեթե կեսը (ավելի քան 48 տոկոս, որոնցից մոտավորապես 34 տոկոսը էլեկտրամոբիլների ու 14 տոկոսը՝ հիբրիդային մեքենաների հաշվին), միաժամանակբենզինով ու գազով մեքենաների բաժինը կկրճատվի մինչև 52 տոկոս:
Մի շարք երկրներ շուկայում էլեկտրամոբիլների տեսակարար կշռի թիրախներ են նախանշում։ Հնդկաստանում մինչև 2030 թվականը վաճառքի հանվող նոր մեքենաների 30 տոկոսը պետք է զրոյական արտանետումներով լինի, ԱՄՆ–ում՝ 50 տոկոսը, Շվեդիայում՝ 100 տոկոսը, Գերմանիայում համանման ցուցանիշին ուզում են անցնել մինչև 2050 թվականը: Չինաստանում մինչև 2030 թվականը էլեկտրամոբիլները պետք է կազմեն վաճառքի ծավալի 40 տոկոսը (այսինքն` և՛ նոր, և՛ օգտագործված մեքենաների): Այնուամենայնիվ, այդ ծրագրերին կարող են խանգարել պղնձի արդյունահանման սահմանափակումները։
Նոր ավտոպիլոտ տեխնոլոգիաների մշակման ավտոմեքենաներում կլինեն ավելի ու ավելի շատ էլեկտրագծեր` պղնձի ու դրա համաձուլվածքների հիման վրա։ Մինչև 2035 թվականը շուկա դուրս կգան ավելի ու ավելի շատ մոդելներ վարորդական ավտոմատացման երրորդ աստիճանով (L3), երբ մեքենան կկարողանա փոխել արագությունն ու ճանաչել օբյեկտները ճանապարհի վրա: 2027-2033 թվականներին պատրաստվում են շուկա թողնել L4 մոդելներ (վարորդական բարձր ավտոմատացում), իսկ 2035-ից՝ L5 (ամբողջական ավտոմատացում)։
Նման մեքենաների համար անհրաժեշտ են դիտարկման համակարգեր, ընդ որում՝ ոչ միայն տեսախցիկներ, այլև հեռահար և մոտ գործողության ռադարներ, լուսային ռադարներ, ինչպես նաև մի շարք ընդունիչներ։ Արդյունքում նույնիսկ սովորական մեքենայում (բենզինով կամ գազով) օգտագործվելու է միջինը 11.6 կգ ավելի շատ պղինձ, իսկ էլեկտրամոբիլում՝ 17.1 կգ ավելի շատ: Միջին հաշվարկով արդեն հիմա էլեկտրամոբիլում օգտագործվում է մոտ 80 կգ պղինձ, իսկ ներքին այրման շարժիչով մեքենաներում՝ մոտ 23 կգ:
Տնտեսելու նպատակով պղինձը փորձելու են փոխարինել ալյումինով։ Սակայն լայն տարածում ալյումինը չի ստանա իր ցածր էլեկտրական ջերմահաղորդության պատճառով (ի տարբերություն պղնձի այն մոտ 60% է)։ Մյուս կողմից, ավտոմեքենաների համաշխարհային արտադրության աճը կդանդաղի և չի գերազանցի տարեկան 100 միլիոն միավորը։ Դրա համար էլ, չնայած մինչև 2024 թվականը համաշխարհային ավտոարդյունաբերության մեջ պղնձի սպառումը ներկայիս 1 570 մլն տոննայից կաճի մինչև մոտավորապես 1 700 մլն, հետագա տարիներին այն մոտավորապես կմնա այդ մակարդակի վրա:
Նշենք, որ պղնձի խտանյութը Հայաստանի արտահանման խոշորագույն ապրանքներից մեկն է։ Վերջին տարիներին ՀՀ-ն արտահանում է 500-600 հազար տոննա խտանյութ՝ տարեկան մոտ 600-700 մլն դոլարի չափով։ Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որն անցյալ տարի ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (որը արդյունահանում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը), հայտարարել է Հայաստանում պղնձի վերամշակման ամբողջական ցիկլի համար պղնձաձուլական գործարան կառուցելու ծրագրերի մասին: Արդեն բանակցություններ են ընթանում հնարավոր ներդրողների հետ։
Երևանում կայացել է էլեկտրամոբիլների ամենամյա ավտոերթը․ տեսանյութ
Լրահոս
0