00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունը փորձում է ՌԴ դաշնակից պետությունից վերածվել Արևմուտքի դաշնակցի. Զատուլին

© AP Photo / Jason DeCrowՆիկոլ Փաշինյանն ԱՄՆ–ում
Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ–ում - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Կոնստանտին Զատուլինը նշում է, որ այսօր երեկոյան «Լազարևյան ակումբի» խորհուրդը կհավաքվի և որոշում կկայացնեն` անցկացնել նիստ, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ իշխանությունները Հայաստանի համար պատասխանատու պահի ակնհայտորեն փորձում են փոխել կուրսը և ՌԴ դաշնակից պետությունից վերածվել Արևմուտքի դաշնակից պետության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը նման կերպ մեկնաբանեց ՀՀ իր մուտքն արգելելու մասին որոշումը։
Ավելի վաղ Զատուլինն իր տելեգրամյան ալիքում գրել էր` այսօր ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է իր մուտքը ՀՀ։ Նշենք, որ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու «Լազարևյան ակումբի» նիստին։

«Ի դեպ` ակումբի նիստին հրավիրված էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախատեսել էինք նիստի հաջորդ օրն այցելել Ջերմուկ, ինչի կապակցությամբ նամակ էինք գրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Այս հարցով համագործակցում ենք նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ։ Սակայն այսօր բոլորովին անսպասելի ստացանք այդ նամակը»,–ասաց Զատուլինը։

Նա նշեց, որ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ պատրաստվում են «Լազարևյան ակումբի» նիստին, որը պետք է կլոր սեղանի ֆորմատով կայանար, իսկ թեման պետք է լիներ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան»։
Նիստին, ըստ Զատուլինի, հրավիրել են Ռուսաստանից շուրջ 50 մասնակցի, Երևանից ավելի քան 70 մասնակից կա ցուցակում։ Նա նշում է, թե հայկական կողմի պաշտոնատար անձանցից որևէ պատասխան չեն ստացել, չհաշված այն, որ փոխվարչապետի գրասենյակից առայսօր հետաքրքրվում էին, թե ովքեր են մասնակցելու նիստին։
Նրա խոսքով` առաջին անգամ է տեսնում, որ նման հայտարարություններ արվեն խորհրդարանի արտաքին կապերի վարչության պետի մակարդակով։ Զատուլինը կարծում է նաև, որ նման հարցերը պետք է լուծվեն ԱԳՆ խողովակներով։
Հայաստանին խաղաղություն է պետք, բայց ոչ մշտական նվաստացման գնով. Զատուլին
Պատգամավորը նշում է` կարող է կռահել, թե ինչու է հենց խորհրդարանն այդպես պատասխանել` պատճառներից մեկն այն է, որ նիստին հրավիրվել էր նաև ԱԺ նախագահը։ Իսկ երկրորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ հավանաբար Փաշինյան–Պուտին հանդիպումից առաջ ՀՀ իշխանությունները չեն ցանկացել նման քայլի դիմել։
Զատուլինի մեկնաբանմամբ` արգելքն աննախադեպ է.նա չի հիշում որևէ դեպք, որ ռուսաստանյան պատգամավորին արգելեն մուտք գործել Հայաստան։ Կոնստանտին Զատուլինը հայտնեց, որ այսօր երեկոյան «Լազարևյան ակումբի» խորհուրդը կհավաքվի և որոշում կկայացնեն` նիստ անցկացնե՞լ, թե՞ ոչ։ Հարցն այն է, որ կասկածներ կան, որ կարող են այլ «անցանկալի անձինք» էլ լինել, ուստի մտածելու տեղիք է տալիս, թե ինչու է նման բան տեղի ունենում։
«ՀՀ իշխանությունները Հայաստանի համար պատասխանատու պահի ակնհայտորեն փորձում են փոխել կուրսը` խրախուսելով հակառուսաստանյան արշավն ու ակնարկելով, որ ՌԴ-ն, որպես դաշնակից, չի կատարում իր պարտավորությունները։ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում քննարկել ռուս-հայկական հարաբերությունների ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։ Հայաստանի կառավարությունը ներգրավված է հակառուսական ոգով Հայաստանի հասարակության գիտակցության վերաձևակերպման մեջ՝ հօգուտ այն երկրների հետ հարաբերությունների, որոնց հետ Ռուսաստանը հակամարտության մեջ է»,–ասում է Զատուլինը` հավելելով, որ. սա Ռուսաստանի հետ հարաբերությունների մերժման վառ և կոպիտ վկայություն է։
Ռուսաստանում անհանգստացած են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից. Զատուլին
Զատուլինի կարծիքով` ՀՀ իշխանությունները գտնում են, որ աջակցություն կա Արևմուտքից, Վաշինգտոնից և ԵՄ-ից։
Կոնստանտին Զատուլինը հերքում է Հայաստանին որևէ կերպ վնաս պատճառելը` ասելով` թող ցույց տան մեկ ուրիշին, որն իրենից շատ էր աջակցում Հայաստանին, փորձում հասնել այն բանին, որ Ռուսաստանի իշխանություններն ավելի վճռական քայլեր իրականացնեն։ Բացի այդ, նա հիշեցնում է, որ բազմիցս եղել է Լեռնային Ղարաբաղում և մտահոգված է նրա ճակատագրով։ Հենց սա էլ, ըստ նրա, չեն կարողանում ներել իրեն, քանի որ ՀՀ ներկայիս իշխանությունը ընդհանրապես մտահոգված չեն այդ հարցով, և դա առաջնահերթություն չէ նրանց համար։
Լրահոս
0