https://armeniasputnik.am/20221027/shat-shahagrgrats-enq-vor-khaghaghutjan-pajmanagirn-irakanutjun-darna-qocharjan-50446279.html
Շատ շահագրգռված ենք, որ խաղաղության պայմանագիրն իրականություն դառնա. Քոչարյան
Շատ շահագրգռված ենք, որ խաղաղության պայմանագիրն իրականություն դառնա. Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ խաղաղության պայմանագիր կնքելն ու սահմանազատման գործընթացն իրականացնելը միաժամանակ լինելու պարտադիր պայման չունեն։ 27.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-27T12:09+0400
2022-10-27T12:09+0400
2022-10-27T12:12+0400
անդրանիկ քոչարյան
դելիմիտացիա
հայաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Մինչև տարեվերջ հնարավոր չի լինի սահմանագծման և սահմանազատման գործընթացն ավարտել։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով, թե հնարավո՞ր է մինչև տարեվերջ` խաղաղության պայմանագրի հավանական կնքումը, սահմանագծում և սահմանազատում իրականացվի։Նրա խոսքով` կարևորն այն է, որ սեղանին լինի միջազգայնորեն ճանաչված այնպիսի փաստաթուղթ, որ կարողանան դրա շրջանակներում աշխատել։Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման իրատեսական լինելուն` Քոչարյանը նշեց, որ շատ են շահագրգռված, որ այն դառնա իրականություն։ Նա հավելեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրները նաև փոխկապակցված են այդ փաստաթղթի հետ։ Սակայն դրանք միաժամանակյա լուծում ստանալու պարտադիր պայման չունեն` երկու փաստաթղթեր են՝ որպես մեկը մյուսին հաղորդակից խողովակներ։ Դելիմիտացիան և խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են. Արմեն Գրիգորյանը ժամկետ նշեցՀիշեցնենք, որ երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` ցանկանում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ։ Նա հավելել էր, թե հույս ունեն, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անդրանիկ քոչարյան, դելիմիտացիա, հայաստան, ադրբեջան
անդրանիկ քոչարյան, դելիմիտացիա, հայաստան, ադրբեջան
Շատ շահագրգռված ենք, որ խաղաղության պայմանագիրն իրականություն դառնա. Քոչարյան
12:09 27.10.2022 (Թարմացված է: 12:12 27.10.2022) Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ խաղաղության պայմանագիր կնքելն ու սահմանազատման գործընթացն իրականացնելը միաժամանակ լինելու պարտադիր պայման չունեն։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Մինչև տարեվերջ հնարավոր չի լինի սահմանագծման և սահմանազատման գործընթացն ավարտել։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով, թե հնարավո՞ր է մինչև տարեվերջ` խաղաղության պայմանագրի հավանական կնքումը, սահմանագծում և սահմանազատում իրականացվի։
«Ժամանակային սահմանափակումը պետք է խոչընդոտ չլինի դելիմիտացիայի և դեմարկացիայի համար, եթե ժամանակային սահմանափակում դնենք, դա ոչ մի տեղ մեզ չի հասցնի։ Գլխավորն այն է, որ մենք համաձայնենք` այդ պրոցեսը լինի շարունակական և անկաշկանդ»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` կարևորն այն է, որ սեղանին լինի միջազգայնորեն ճանաչված այնպիսի փաստաթուղթ, որ կարողանան դրա շրջանակներում աշխատել։
Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման իրատեսական լինելուն` Քոչարյանը նշեց, որ շատ են շահագրգռված, որ այն դառնա իրականություն։ Նա հավելեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրները նաև փոխկապակցված են այդ փաստաթղթի հետ։ Սակայն դրանք միաժամանակյա լուծում ստանալու պարտադիր պայման չունեն` երկու փաստաթղթեր են՝ որպես մեկը մյուսին հաղորդակից խողովակներ։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` ցանկանում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ։ Նա հավելել էր, թե հույս ունեն, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։