https://armeniasputnik.am/20221028/h2-y-majraqaghaqajin-slvotum-chi-herardzakvi-herustaaliqy-55-miavvor-e-stacel-50527179.html
Հ2-ը մայրաքաղաքային սլոթում չի հեռարձակվի. հեռուստաալիքը 55 միավոր է ստացել
Հ2-ը մայրաքաղաքային սլոթում չի հեռարձակվի. հեռուստաալիքը 55 միավոր է ստացել
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշումն ուղարկելու է եռօրյա ժամկետում։ 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T14:50+0400
2022-10-28T14:50+0400
2022-10-28T15:14+0400
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
մրցույթ
երևան
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/01/1b/26238401_0:85:1600:985_1920x0_80_0_0_6735f295aa064c5b3d231c647c874e1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր իրականացրեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը։78 միավորով հաղթող ճանաչվեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն` Առաջին լրատվական ալիքը կվերսկսի հեռարձակումը։ «Հայկական երկրորդ հեռուստալիք» ՍՊԸ-ն ստացավ 55 միավոր։«Որոշումը կուղարկենք եռօրյա ժամկետում»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։Նշենք, որ դեռ 2022 թվականի օգոստոսի 1-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է Առաջին լրատվական ալիքի հեռարձակումը, որպեսզի ապահովի դատարանի վճիռը։Հ2 հեռուստաալիքը ՀՌՀ–ին մեղադրում է օրենքները խախտելու մեջՀիշեցնենք` 2021 թվականի ապրիլի 4-ին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:Հունիսի 4-ին ՀՌՀ-ն ընդունած որոշմամբ հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ին, որին տրամադրել էր Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» բողոքարկել էր ՀՌՀ-ի որոշումը Վարչական դատարանում` պահանջելով այն անվավեր ճանաչելՀ2–ը շարունակում է պայքարը. հանրապետական սփռման համար նոր մրցույթ է հայտարարվելՍ.թ. հունիսի 29-ին դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» հայցը և անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թիվ 93-Ա որոշումը:ՀՌՀ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել էին Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում։ Սակայն դատարանները մերժել են վարույթ ընդունել բողոքը։ Այդպիսով դատական գործընթացն ավարտվել է և վարչական դատարանի վճիռը` հօգուտ «Հ2»-ի մտել է ուժի մեջ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/01/1b/26238401_88:0:1512:1068_1920x0_80_0_0_31ab626e3a221927eee0c5247cf7e451.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստանի հանրային հեռուստաընկերություն, մրցույթ, երևան, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
հայաստանի հանրային հեռուստաընկերություն, մրցույթ, երևան, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
Հ2-ը մայրաքաղաքային սլոթում չի հեռարձակվի. հեռուստաալիքը 55 միավոր է ստացել
14:50 28.10.2022 (Թարմացված է: 15:14 28.10.2022) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշումն ուղարկելու է եռօրյա ժամկետում։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր իրականացրեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը։
78 միավորով հաղթող ճանաչվեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն` Առաջին լրատվական ալիքը կվերսկսի հեռարձակումը։ «Հայկական երկրորդ հեռուստալիք» ՍՊԸ-ն ստացավ 55 միավոր։
«Որոշումը կուղարկենք եռօրյա ժամկետում»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նշենք, որ դեռ 2022 թվականի օգոստոսի 1-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է Առաջին լրատվական ալիքի հեռարձակումը, որպեսզի ապահովի դատարանի վճիռը։
Հիշեցնենք` 2021 թվականի ապրիլի 4-ին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:
Հունիսի 4-ին ՀՌՀ-ն ընդունած որոշմամբ հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ին, որին տրամադրել էր Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» բողոքարկել էր ՀՌՀ-ի որոշումը Վարչական դատարանում` պահանջելով այն անվավեր ճանաչել
Ս.թ. հունիսի 29-ին դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» հայցը և անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թիվ 93-Ա որոշումը:
ՀՌՀ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել էին Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում։ Սակայն դատարանները մերժել են վարույթ ընդունել բողոքը։ Այդպիսով դատական գործընթացն ավարտվել է և վարչական դատարանի վճիռը` հօգուտ «Հ2»-ի մտել է ուժի մեջ։