https://armeniasputnik.am/20221029/lgh-harci-lutsman-hamar-mez-hamar-anynduneli-chen-arevmtjan-erkrneri-arajarknery-pashinjan-50576611.html
ԼՂ հարցի լուծման նպատակով մեզ համար անընդունելի չեն Արևմուտքի առաջարկները. Փաշինյան
ԼՂ հարցի լուծման նպատակով մեզ համար անընդունելի չեն Արևմուտքի առաջարկները. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջագային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։ 29.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-29T13:52+0400
2022-10-29T13:52+0400
2022-10-30T21:10+0400
նիկոլ փաշինյան
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
արևմուտք
եվրամիություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0d/45174333_0:0:1670:940_1920x0_80_0_0_1823b3afce6f36fd0541ac63d0335ee1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ հարցի լուծման հարցում Հայաստանի համար, ընդհանուր առմամբ, անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց կուսակցության հիմնադիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հավելեց, որ այսօր միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։ Վարչապետը հայտարարեց` եթե աշխարհում կա երկիր, որ Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող հրապարակային արտահայտվի։ Ուստի, ըստ նրա, որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակն այլ է։Պետք է սպասել ՌԴ–Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովին. Պեսկովը` ՌԴ խաղաղապահների մանդատի մասինԱնդրադառնալով խաղաղության հաստատմանը` Փաշինյանը նշեց, որ նախ պետք է հասկանան, թե որ գերտերություններն են երաշխավորելու պայմանավորվածությունների կատարումն ու օգնելու խաղաղության հաստատելուն։Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտել էր, թե ԼՂ հարցի լուծման ռուսական և արևմտյան առաջարկ չկա` կա հարցի լուծման ռուսական կամ արևմտյան ընկալում։ Փաշինյանը վստահեցրեց` ճիշտ չեն այն լուրերը, թե ՀՀ-ն դեմ է ռուսական մոտեցմանը։ Ավելին` դեռ 2021-ի հունվարին Հայաստանը ռուսական ընկալման հետ համաձայնել է։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0d/45174333_103:0:1587:1113_1920x0_80_0_0_3f7efb343693b86ce7e1ec064a4115b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, արևմուտք, եվրամիություն
նիկոլ փաշինյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, արևմուտք, եվրամիություն
ԼՂ հարցի լուծման նպատակով մեզ համար անընդունելի չեն Արևմուտքի առաջարկները. Փաշինյան
13:52 29.10.2022 (Թարմացված է: 21:10 30.10.2022) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջագային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ հարցի լուծման հարցում Հայաստանի համար, ընդհանուր առմամբ, անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց կուսակցության հիմնադիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տարբերակներից մեկի համաձայն` որ եկեք հիմա ԼՂ հարցի վրա շատ չկենտրոնանանք, համարենք այս վիճակն ինչ-որ ձևով ստատուս քվո` արձանագրելով և լուծելով ՀՀ-Ադրբեջան հարցը։ Մյուս մոտեցումն այն է, որ եկեք լուծենք ԼՂ հարցը։ Կարող է հարց ծագել` բա էդ կողմերից ո՞վ է ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս, և ո՞վ չի համարում Ադրբեջանի մաս»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ այսօր միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։ Վարչապետը հայտարարեց` եթե աշխարհում կա երկիր, որ Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող հրապարակային արտահայտվի։ Ուստի, ըստ նրա, որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակն այլ է։
Անդրադառնալով խաղաղության հաստատմանը` Փաշինյանը նշեց, որ նախ պետք է հասկանան, թե որ գերտերություններն են երաշխավորելու պայմանավորվածությունների կատարումն ու օգնելու խաղաղության հաստատելուն։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտել էր, թե ԼՂ հարցի լուծման ռուսական և արևմտյան առաջարկ չկա` կա հարցի լուծման ռուսական կամ արևմտյան ընկալում։
Փաշինյանը վստահեցրեց` ճիշտ չեն այն լուրերը, թե ՀՀ-ն դեմ է ռուսական մոտեցմանը։ Ավելին` դեռ 2021-ի հունվարին Հայաստանը ռուսական ընկալման հետ համաձայնել է։