https://armeniasputnik.am/20221029/pashinjann-asac-inch-pastatught-e-patrast-stvoragrel-svochium-50574320.html
Փաշինյանն ասաց` ինչ փաստաթղթեր է պատրաստ ստորագրել Սոչիում
Փաշինյանն ասաց` ինչ փաստաթղթեր է պատրաստ ստորագրել Սոչիում
ՀՀ վարչապետը նշեց, որ իր առաջարկը դեռ պետք է արժանանա ՌԴ նախագահի հավանությանը։ 29.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-29T12:26+0400
2022-10-29T12:26+0400
2022-10-29T12:57+0400
նիկոլ փաշինյան
խաղաղապահներն արցախում
արցախ
արցախյան պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/11/25380985_0:83:1600:983_1920x0_80_0_0_baed37a375adb32135bb7db3020885c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում առանց պայմանների երկարացվի։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանը նշեց, որ այդ առաջարկով հանդես կգա, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պաշտպանի այդ առաջարկը։Չմնալ փլատակների ներքո. Փաշինյանը նշեց` երկիրը նոր տեսության կարիք ունիՀՀ վարչապետի խոսքով` իրականության հետ կապ չունեն այն խոսակցությունները, թե կա խաղաղության պայմանագրի երկու ծրագիր` արևմտյան և ռուսական, և հայկական կողմը մերժում է ռուսական առաջարկը։ Նա հաստատեց, սակայն, որ Արցախի հարցում կա ռուսական և արևմտյան ընկալումներ, և ՀՀ-ն համաձայնել է ռուսական ընկալման հետ։ՀՀ վարչապետն ասաց` պատրաստ է Սոչիում ստորագրել ՌԴ-ի կողմից ներկայացված տասնհինգ կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը․Այսինքն`այդ փաստաթուղթը հիմք ընդունել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/11/25380985_90:0:1510:1065_1920x0_80_0_0_42f0b82c8a0b6bf4ae11b9883a0e1688.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, խաղաղապահներն արցախում, արցախ, արցախյան պատերազմ
նիկոլ փաշինյան, խաղաղապահներն արցախում, արցախ, արցախյան պատերազմ
Փաշինյանն ասաց` ինչ փաստաթղթեր է պատրաստ ստորագրել Սոչիում
12:26 29.10.2022 (Թարմացված է: 12:57 29.10.2022) ՀՀ վարչապետը նշեց, որ իր առաջարկը դեռ պետք է արժանանա ՌԴ նախագահի հավանությանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում առանց պայմանների երկարացվի։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք, իհարկե, ուզում ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը, ես պաշտոնապես ասում եմ` պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10, 15, 20 տարով»,–ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ այդ առաջարկով հանդես կգա, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պաշտպանի այդ առաջարկը։
ՀՀ վարչապետի խոսքով` իրականության հետ կապ չունեն այն խոսակցությունները, թե կա խաղաղության պայմանագրի երկու ծրագիր` արևմտյան և ռուսական, և հայկական կողմը մերժում է ռուսական առաջարկը։ Նա հաստատեց, սակայն, որ Արցախի հարցում կա ռուսական և արևմտյան ընկալումներ, և ՀՀ-ն համաձայնել է ռուսական ընկալման հետ։
«2021 թվականի հունվարին ՌԴ-ի հետ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է, որ Ռուսաստանը Հայաստանի և ԼՂ-ի անվտանգության երաշխավորն է, և մենք պայմանավորվել ենք այդ սցենարի և պլանի շուրջ։ Այդ պլանը ներկայացվել է ՀՀ-ին 2022 թվականի օգոստոսին»,-ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ասաց` պատրաստ է Սոչիում ստորագրել ՌԴ-ի կողմից ներկայացված տասնհինգ կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը․Այսինքն`այդ փաստաթուղթը հիմք ընդունել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: