00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ոստիկանության ազգային գվարդիայի ստեղծումը բավական հեռանկարային բարեփոխում է. Քոչարյան

Ոստիկանության ազգային գվարդիայի ստեղծումը բավական հեռանկարային բարեփոխում է. Քոչարյան
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ոստիկանության ազգային գվարդիա ձևավորելու հեռանկարին։
Ոստիկանության ազգային գվարդիա ստեղծելու նախաձեռնությունը մեր անվտանգության մակարդակը բարձրացնող և բավականին հեռանկարային բարեփոխում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը
Հայտնել ենք, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել էր ոստիկանության ազգային գվարդիա ձևավորելու նախաձեռնությունը։ Գվարդիան ընդգրկելու է ոստիկանության զորքերը, պետական պահպանության գլխավոր վարչությունը և ուղեկցող գումարտակները և սպասարկելու է հասարակական կարգի պահպանությունը և անվտանգության ապահովումը, պետական և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության, բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովումը։
«Կյանքը ցույց տվեց, որ ոստիկանության սպայակազմի կոմպլեկտավորումը, նրանց մասնագիտական փորձն ուղղված էին հիմնականում ներքին իրավակարգային խնդիրներ լուծելուն, իսկ 44-օրյա պատերազմում զորքերի մարտական արդյունավետությունը չէր կարող այնքան բարձր լինել, որ լիարժեքորեն բավարարեր պահանջվող չափանիշներին, որովհետև այդ մարդիկ հարմարեցված չէին պատերազմական գործողությունների մասնակցելուն»,– ասաց ոստիկանապետի նախկին տեղակալը։
Նա հիշեցրեց` տարիներ առաջ իրենք ասում էին, որ երկրի պաշտպանության ֆունկցիան պետք է դուրս գա ոստիկանության վրայից ու թողնվի բանակին, բայց ոստիկանությունն, իհարկե, ռազմական դրության իրավական ռեժիմը սպասարկելիս պետք է օժտված լինի հավելյալ կարևոր ֆուկցիաներով, այսինքն` պետք է փոխվի աշխատանքային պրոֆիլը, ինչը ենթադրում է ոչ թե մասնակցություն մարտական գործողություններին, այլ կարևորագույն օբյեկտների պաշտպանություն, ռազմական բեռների ուղեկցում, զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ազգաբնակչության անվտանգության ապահովում և հասարակարգի պաշտպանություն։
Ոստիկանական զորքերը կապառազմականացվեն. նոր մանրամասներ ոստիկանության գվարդիայի ստեղծումից
Քոչարյանի փոխանցմամբ` 2018 թվականի հեղափոխությունից հետո կառավարությունը ձեռնամուխ եղավ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության մշակմանը, որի առանցքային բաղադրիչներից մեկը ոստիկանության գվարդիայի հիմնադրումն է։ Ըստ նրա` ոստիկանության ազգային գվարդիան ենթադրում է հիմնականում ներքին անվտանգության ապահովում։
«Նախկինում ոստիկանության վրա դրված էին երկակի ֆունկցիաներ` ներքին իրավակարգի պաշտպանություն և Հայաստանի հանդեպ ագրեսիայից պաշտպանություն, որի ժամանակ ոստիկանության զորքերն անցնելով պաշտպանության նախարարության ԳՇ–ի հրամանատարության ներքո` պետք է մասնակցեին ռազմական գործողություններին։ Երբ ժամանակին ներքին զորքերը կոմպլեկտավորվում էին պարտադիր ժամկետային զինծառայողներով, մոտեցումը հասկանալի էր, բայց հիմա գործառույթներն իրականացվում են բացառապես պայմանագրային հիմունքներով»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Քոչարյանի կարծիքով` կան կարևորագույն գործառույթներ, որոնք ոստիկանության գործունեության տրամաբանության մեջ են, մաքուր մարտական չեն իրենց բնույթով, հետևաբար առաջարկվում էր օրենսդրությունը փոփոխել և ստորաբաժանման պրոֆիլն այնպես վերաիմաստավորել, որպեսզի այն բացառապես զբաղվի ներքին իրավակարգի ապահովման խնդիրներով։
Հենց այդ նպատակով էլ ստեղծվում է ոստիկանության ազգային գվարդիան, որը, ըստ Քոչարյանի, պետք է լինի սպեցիֆիկ, նեղ մասնագիտացված ստորաբաժանում և համալրվի ամենապրոֆեսիոնալ կադրերով։
Ոստիկանության ազգային գվարդիան զորք չի լինի, բայց կզբաղվի հասարակական կարգի պահպանությամբ
Նշենք, որ վերոհիշյալ քննարկմամբ մեկնարկում է ոստիկանական գվարդիայի ձևավորման աշխատանքների պլանավորումը։
Հավելենք` քննարկմանը մասնակցել են նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հայկ Բաբայանը։
Լրահոս
0