00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը պետք է հասցնենք տարեկան 3 մլրդ դոլարի. Ռայիսի

© Photo : official site of the President of IRIԻրանի նախագահ Էբրահամ Ռայիսին
Իրանի նախագահ Էբրահամ Ռայիսին - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Իրանի նախագահ Էբրահամ Ռայիսին
Բաժանորդագրվել
Իրանն ու Հայաստանն էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իրանի նպատակն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի։ Այսօր հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Նշենք, որ Փաշինյանն Իրան է մեկնել այսօր։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 43 տոկոսով. մեր նպատակն է այն հասցնել երեք միլիարդ դոլարի, և այդ նպատակը հասանելի է։ Մեր երկրների միջև լավ հարաբերությունների հաստատումն անպայման կհանգեցնի տարածաշրջանում հարաբերությունների բարելավմանը»,–ասել է Ռայիսին։
Փաշինյանն էլ իր հերթին հայտնել է, որ բանակցություններ են վարել էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցելու շուրջ։
Գործակալությունը տեղեկացնում է նաև, որ Իրանն ու Հայաստանը էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել. կողմերը պայմանավորվել են մինչև տարեվերջ երկարաձգել երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման թույլտվությունը:
Նշվում է, որ այժմ Իրանը Հայաստան է արտահանում մեկ միլիոն խորանարդ մետր գազ, ինչը երկու անգամ կավելանա։
Իրանական գազը Հայաստանի տարածքում վերամշակվում է ԻԻՀ արտահանման համար նախատեսված էլեկտրաէներգիայի։ Երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը կերկարաձգվի մինչև 2030 թվականը։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանն այսօր հանդիպել ու քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
Լրահոս
0