https://armeniasputnik.am/20221101/hamadzajn-em-irani-nakhagahi-kartsiqi-het-pashinjany-khaghaghutjan-hastatman-masin-50721138.html
Համաձայն եմ Իրանի նախագահի կարծիքի հետ. Փաշինյանը` խաղաղության հաստատման մասին
Համաձայն եմ Իրանի նախագահի կարծիքի հետ. Փաշինյանը` խաղաղության հաստատման մասին
Փաշինյանը հայտնել է, որ Իրանի իշխանությունները պետք է տեղյակ լինեն այն հարցերի մասին, որոնք քննարկում են բանակցություններում։ 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T15:17+0400
2022-11-01T15:17+0400
2022-11-01T16:43+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
հայաստան
նիկոլ փաշինյան
էբրահիմ ռայիսի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/01/50724197_0:160:1600:1060_1920x0_80_0_0_66aabe40406a4ef8930b7b61e98c9de1.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Այսօրվա օրակարգային հարցերը վերաբերում էին տարածաշրջանային համագործակցությանը. երկու երկրների միջև համագործակցության զարգացման շատ հնարավորություններ կան։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք MiranPress-ից։Հայտնել էինք, որ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրան։ՀՀ վարչապետը նշել է, որ ընդունում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ Իրանի սկզբունքային տեսակետները։ Նրա խոսքով` Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համագործակցության և համակեցության հստակ խորհրդանիշ:Նա նաև հավելել է, որ Իրանի իշխանությունները պետք է տեղյակ լինեն այն հարցերի մասին, որոնք քննարկում են բանակցություններում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով։Հիշեցնենք` իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ նա Թեհրան է մեկնել Ռայիսիի հրավերով։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/01/50724197_94:0:1517:1067_1920x0_80_0_0_ec491f65bb79693481aaa266a6155391.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, հայաստան, նիկոլ փաշինյան, էբրահիմ ռայիսի
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, հայաստան, նիկոլ փաշինյան, էբրահիմ ռայիսի
Համաձայն եմ Իրանի նախագահի կարծիքի հետ. Փաշինյանը` խաղաղության հաստատման մասին
15:17 01.11.2022 (Թարմացված է: 16:43 01.11.2022) Փաշինյանը հայտնել է, որ Իրանի իշխանությունները պետք է տեղյակ լինեն այն հարցերի մասին, որոնք քննարկում են բանակցություններում։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Այսօրվա օրակարգային հարցերը վերաբերում էին տարածաշրջանային համագործակցությանը. երկու երկրների միջև համագործակցության զարգացման շատ հնարավորություններ կան։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք MiranPress-ից։
ՀՀ վարչապետը նշել է, որ ընդունում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ Իրանի սկզբունքային տեսակետները։ Նրա խոսքով` Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համագործակցության և համակեցության հստակ խորհրդանիշ:
«Ես Ռայիսիին տեղեկատվություն եմ տրամադրել Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին, և համաձայն եմ Իրանի նախագահի կարծիքի հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ Իրանի իշխանությունները պետք է տեղյակ լինեն այն հարցերի մասին, որոնք քննարկում են բանակցություններում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով։
Հիշեցնենք` իրանական լրատվամիջոցներն
ավելի վաղ հայտնել էին, որ նա Թեհրան է մեկնել Ռայիսիի հրավերով։