https://armeniasputnik.am/20221102/lernajin-gharabaghum-rus-khaghaghapahnerin-ajlyntranq-chka-mukhanvov-50769605.html
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին այլընտրանք չկա. Մուխանով
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին այլընտրանք չկա. Մուխանով
Ռուս փորձագետները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում 2025 թվականից հետո էլ ռուսական կոնտինգենտի ներկայության անհրաժեշտություն կլինի։ 02.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-02T15:33+0400
2022-11-02T15:33+0400
2022-11-02T15:34+0400
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
արցախ
լեռնային ղարաբաղ
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/02/50766584_0:10:1600:910_1920x0_80_0_0_816719c608043d903b15176b8ceaf6da.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտին ներկայումս այլընտրանք չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռուս քաղաքագետ, ИМЭМО РАН հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան հատվածի ղեկավար Վադիմ Մուխանովը։Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի գտնվելու հարցում կայուն հետաքրքրություն կա։«Կոնտինգենտը կատարում է իր առջև դրված խնդիրների շատ լայն շրջանակ։ Այո, հնարավոր է` լինեն խնդիրներ։ Միջադեպեր կան, բայց որն է այլընտրանքը։ Այս հարցն ավելի շատ հռետորական բնույթ է կրում»,- ասաց Մուխանովը:ИМЭМО РАН -ի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկին իր հերթին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետի ավարտին մնացել է 2,5-3 տարի։ Սա մի շրջան է, որի ընթացքում կարելի է շատ բան անել և շատ բան պայմանավորվել։ Այնուամենայնիվ, 2025 թվականին այս ժամկետը չերկարացնելու համար անհրաժեշտ են հիմնավոր պատճառներ, ընդ որում բոլոր կողմերից։ Վոյտոլովսկին կարծում է, որ խաղաղապահների մնալու համար հիմնավոր պատճառներ կունենան առնվազն երկու կողմերը։Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեն եկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատը երկարացնելու շուրջ։ Հայաստանն առաջարկել է, որ հենց Սոչիում որոշում կայացվի ԼՂ–ում տեղակայված ՌԴ խաղաղապահների մանդատը երկարացնելու վերաբերյալ` անորոշ ժամանակով, սակայն առաջարկն այս փուլում չի ընդունվել։ Ըստ Փաշինյանի` հարցը սակայն դարձել է օրակարգային։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/02/50766584_171:0:1595:1068_1920x0_80_0_0_cb64d4a4fcab0945bd3ffded5719e235.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, արցախ, լեռնային ղարաբաղ, ռուսաստան
խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, արցախ, լեռնային ղարաբաղ, ռուսաստան
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին այլընտրանք չկա. Մուխանով
15:33 02.11.2022 (Թարմացված է: 15:34 02.11.2022) Ռուս փորձագետները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում 2025 թվականից հետո էլ ռուսական կոնտինգենտի ներկայության անհրաժեշտություն կլինի։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտին ներկայումս այլընտրանք չկա։ Այս մասին
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռուս քաղաքագետ, ИМЭМО РАН հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան հատվածի ղեկավար Վադիմ Մուխանովը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի գտնվելու հարցում կայուն հետաքրքրություն կա։
«Կոնտինգենտը կատարում է իր առջև դրված խնդիրների շատ լայն շրջանակ։ Այո, հնարավոր է` լինեն խնդիրներ։ Միջադեպեր կան, բայց որն է այլընտրանքը։ Այս հարցն ավելի շատ հռետորական բնույթ է կրում»,- ասաց Մուխանովը:
Նա վստահ է, որ եթե մինչև 2025 թվականը հակամարտության կողմերը սատարեն և շահագրգռված լինեն կոնտինգենտի շարունակական գործունեությամբ, ապա Ռուսաստանը պատրաստ է շարունակել կրել պատասխանատվության այդ բեռը և այսօրվա պայմաններում բավականին զգալի զորակազմ պահել Ղարաբաղում։
ИМЭМО РАН -ի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկին իր հերթին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետի ավարտին մնացել է 2,5-3 տարի։ Սա մի շրջան է, որի ընթացքում կարելի է շատ բան անել և շատ բան պայմանավորվել։ Այնուամենայնիվ, 2025 թվականին այս ժամկետը չերկարացնելու համար անհրաժեշտ են հիմնավոր պատճառներ, ընդ որում բոլոր կողմերից։ Վոյտոլովսկին կարծում է, որ խաղաղապահների մնալու համար հիմնավոր պատճառներ կունենան առնվազն երկու կողմերը։
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեն եկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատը երկարացնելու շուրջ։ Հայաստանն առաջարկել է, որ հենց Սոչիում որոշում կայացվի ԼՂ–ում տեղակայված ՌԴ խաղաղապահների մանդատը երկարացնելու վերաբերյալ` անորոշ ժամանակով, սակայն առաջարկն այս փուլում չի ընդունվել։ Ըստ Փաշինյանի` հարցը սակայն դարձել է օրակարգային։