00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարգազանց արտասահմանցիներին Հայաստանից հեռանալիս կտուգանեն

© Sputnik / Andranik GhazaryanՕդանավակայան
Օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
Բաժանորդագրվել
Սահմանապահ զորքերին իրավունք է վերապահվելու նաև վարչական տույժեր նշանակել այնպիսի իրավախտումների համար, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի, կամ այլ անվավեր փաստաթղթերով բնակվելը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը նոր կարգավորումներ է սահմանում ՀՀ–ում ճանապարհային երթևեկության կանոնները խախտած օտարերկրացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն` 2022թ–ի դեկտեմբերի 1-ից սկսած ՀՀ տարածքում ՃԵԿ խախտում կատարած արտաահմանցի վարորդներն իրավախախտման մասին վարչական ակտը կստանան հենց սահմանային անցակետում` Հայաստանի սահմանը հատելուց առաջ։
Այդ նպատակով կառավարությունը որոշ փոփոխություններ է կատարել դեռ 2011թ–ից գործող կարգում` որոշ հավելյալ գործառույթներ վերապահելով սահմանային վերահսկողություն իրականացնող սահմանապահներին, քանի որ գործող կարգի համաձայն` այդ գործառույթը վերապահված է ՃՈ–ին։
Նոր կարգավորումներով սահմանապահ զորքերի ծառայողները Հայաստանի սահմանը հատող օտարերկրյա քաղաքացիներին կհանձնեն ՀՀ տարածքում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այդ թվում՝ հատուկ մշակված բջջային հավելվածով) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վարչական ակտերը և դրանց կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը։
Դրանից հետո միայն օտարերկրացին սահմանահատման թույլտվություն կստանա։
Հայաստանը ցանկանում է Գերմանիայի հետ կանաչ ջրածնի արտադրություն հիմնել
Իսկ եթե վարչական ակտը կայացվել է նրա` ՀՀ–ից հեռանալուց հետո, ապա իր չվճրված ակտը կստանա հաջորդ անգամ Հայաստան այցելելիս` մինչև ՀՀ մուտքի իրավունք ստանալը։
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերից բացի սահմանապահ զորքերին նույն որոշմամբ իրավունք է վերապահվելու նաև քննելու ու վարչական տույժեր նշանակելու այնպիսի իրավախտումների համար, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ այլ անվավեր փաստաթղթերով բնակվելը։
Որոշման մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը կառավարությունը պարզաբանում է սահմանային անցակետերում «Մեկ պատուհան» համակարգի ներդրմամբ։
Հայաստանի ազգային ավիափոխադրողը մտադիր է դեպի Վրաստան զբոսաշրջային փաթեթներ առաջարկել
Լրահոս
0