00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 2023թ–ի հուլիսի 1-ից

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2022
Բաժանորդագրվել
ՀՀ 89 629 նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը հաջորդ տարվա հուլիսից կկազմի 33 350 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր – Sputnik. 2023թ–ին ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 000 դրամի։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Բոլոր թոշակներն ու նպաստները կավելանան 3000 դրամով
Նրա խոսքով`ավելացումը նախատեսվում է 2023թ–ի հուլիսի 1-ից։ Նվազագույն թոշակի չափը կավելանա 4 400 դրամով` ներկայիս 31 600 դրամից հասնելով 36 000–ի։
«Ասեմ, որ նախատեսվում է վերանայել աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման ձևը` 1 տարվա ստաժի համար սահմանելով մեկ արժեք` 525 դրամ` ներկայիս 500 դրամի փոխարեն։ Զինվորական ծառայության 1 տարվա արժեքը կսահմանվի 1700 դրամ` ներկայիս 1600 դրամի փոխարեն։ Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափը 1-ին կարգի հաշմանդամության համար կհասցվի 50 600 դրամի` ներկայիս 46000 դրամի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամի համար` 41 400 դրամ` 36 000 դրամի փոխարեն և 3-րդ խմբի հաշմանդամի համար 38000 դրամ` այժմ գործող 33 000 դրամի փոխարեն»,– ասաց նախարարը։
Զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը 2023թ–ի հուլիսից կդառնա 38000 դրամ` ներկայիս 33 000 դրամի փոխարեն։
ՀՀ 89 629 նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը հաջորդ տարվա հուլիսից կկազմի 33 350 դրամ։
Սոցիալական այս և այլ ծրագրերի ֆինանսավորման ավելացման արդյունքում 2023թ–ի պետական բյուջեի սոցիալական հատվածը կկազմի 648.5 մլրդ դրամ` 2022թ–ի 579.8 մլրդ–ի փոխարեն։
ԱԺ մեծամասնությունը միաձայն մերժեց ընդդիմության` թոշակներն ամեն տարի վերանայելու առաջարկը
2023թ–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը ևս կբարձրանա` 68 000 դրամից դառնալով 75 000 դրամ։
Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները կառավարությունը 2022թ–ի սեպտեմբերի 1-ից արդեն բարձրացրել է 3000 դրամով` 28 600 դրամից հասցնելով 31 600–ի։ Այս ավելացումն ի սկզբանե ծրագրված էր 2023թ–ի հունվարի 1-ից։ Բայց հարկային եկամուտների ավելացման արդյունքում որոշումը կառավարությունն ընդունեց ավելի շուտ։
Լրահոս
0