https://armeniasputnik.am/20221110/alievy-nakhapatrastum-e-lgh-hajutjan-ceghaspanutjun-nikvol-pashinjan-51098729.html
Ալիևը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն. Նիկոլ Փաշինյան
Ալիևը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը խոչընդոտում է նաև ՄԱԿ–ի` մասնավորապես, փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Արցախ։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T11:23+0400
2022-11-10T11:23+0400
2022-11-10T11:47+0400
նիկոլ փաշինյան
արցախ
իլհամ ալիև
ցեղասպանություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/1f/50671812_0:19:1280:739_1920x0_80_0_0_2f87d654d7ef48e3f2674717379a6309.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստացել միջազգային մի շարք հարթակներում։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է։ Նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ–ի` մասնավորապես, փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը ԼՂ։«Այս և նմանատիպ մի շարք գործողություններ և հայտարարություններ անկհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն»,-ասաց Փաշինյանը։Նշենք, որ նոյեմբերի 8-ին Ալիևը Հայաստանին մեղադրել էր այն բանում, թե իբր Երևանը ամբողջությամբ չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերը, մասնավորապես՝ ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը Արցախից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/1f/50671812_81:0:1218:853_1920x0_80_0_0_7d13ca335b6c28a5787a781bbb40410a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արցախ, իլհամ ալիև, ցեղասպանություն
նիկոլ փաշինյան, արցախ, իլհամ ալիև, ցեղասպանություն
Ալիևը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն. Նիկոլ Փաշինյան
11:23 10.11.2022 (Թարմացված է: 11:47 10.11.2022) Ադրբեջանը խոչընդոտում է նաև ՄԱԿ–ի` մասնավորապես, փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Արցախ։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստացել միջազգային մի շարք հարթակներում։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
«Զուգահեռաբար, Ադրբեջանի կողմից փորձ է արվում կառուցողական երևալ, և հայտարարվում է, թե ԼՂ հայերն իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովված է։ Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում` կարելի է գործնականորեն պատասխանել` ներկայացնելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և ԼՂ այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է։ Նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ–ի` մասնավորապես, փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը ԼՂ։
«Այս և նմանատիպ մի շարք գործողություններ և հայտարարություններ անկհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն»,-ասաց Փաշինյանը։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին Ալիևը Հայաստանին մեղադրել էր այն բանում, թե իբր Երևանը ամբողջությամբ չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերը, մասնավորապես՝ ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը Արցախից։