https://armeniasputnik.am/20221110/hh-um-nerdrum-anel-cankacvogh-spjurqi-gvortsararneri-tivn-aveli-mets-e-qan-2019-in-51106171.html
ՀՀ-ում ներդրում անել ցանկացող սփյուռքահայերի թիվն ավելի մեծ է, քան 2019-ին. Սինանյան
ՀՀ-ում ներդրում անել ցանկացող սփյուռքահայերի թիվն ավելի մեծ է, քան 2019-ին. Սինանյան
Զարեհ Սինանյանի խոսքով՝ ՀՀ-ում ներդրումներ անել ցանկացող սփյուռքի գործարարների այդքան մեծ հոսքը կարող է զարմանալի թվալ, բայց դա այդպես է։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T12:47+0400
2022-11-10T12:47+0400
2022-11-10T12:50+0400
գագաթնաժողով
հայաստան
զարեհ սինանյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/06/47827031_0:0:1601:901_1920x0_80_0_0_fe0ace9084f99fb70def6cce2e618190.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սփյուռքի մեծաթիվ գործարարներ իսկապես ցանկանում են Հայաստանում ներդրում անել, և նրանց հոսքը շատ ավելի մեծ է, քան 2019 թվականին։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, թե սփյուռքի մեծաթիվ գործարարներ ցանկանում են Հայաստանում ներդրում անել։Անդրադառնալով հարցին, թե ինչ է տալու Հայաստանին Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, Սինանյանը շեշտեց, որ իրենց նպատակը ոչ միայն Հայաստանին, այլ նաև սփյուռքին «շահավետ վիճակի հասցնելն է»:«Երկակի շահույթ պետք է լինի, որ մնայուն լինեն այդ հարաբերությունները: Իսկ թե ինչ է տալու դա. դա տալու է մեր երկխոսության շարունակականություն, հայաստանյան իրականության ներկայացնելը Սփյուռքին, որը մի քիչ թյուր պատկերացում ունի մեր մարտահրավերների մասին: Դա տալու է ընդհանուր լուծումների մշակում կամ մշակման սկիզբ, դա տալու է մեր հաջորդ քայլերի կամ ճանապարհային քարտեզի ստեղծում և այլն»,- ասաց Սինանյանը: Ներդրումային բոլոր ռեսուրսները սպառվել են. ինչ ունի առաջարկելու Հայաստանը ներդրողինՀիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին Երևանում «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովի բացմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։Հավելենք, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովն անցկացվել է հոկտեմբերի 28-31-ը Երևանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/06/47827031_0:0:1423:1067_1920x0_80_0_0_6f66145aaa7d605ea11b90335adca305.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գագաթնաժողով, հայաստան, զարեհ սինանյան
գագաթնաժողով, հայաստան, զարեհ սինանյան
ՀՀ-ում ներդրում անել ցանկացող սփյուռքահայերի թիվն ավելի մեծ է, քան 2019-ին. Սինանյան
12:47 10.11.2022 (Թարմացված է: 12:50 10.11.2022) Զարեհ Սինանյանի խոսքով՝ ՀՀ-ում ներդրումներ անել ցանկացող սփյուռքի գործարարների այդքան մեծ հոսքը կարող է զարմանալի թվալ, բայց դա այդպես է։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սփյուռքի մեծաթիվ գործարարներ իսկապես ցանկանում են Հայաստանում ներդրում անել, և նրանց հոսքը շատ ավելի մեծ է, քան 2019 թվականին։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, թե սփյուռքի մեծաթիվ գործարարներ ցանկանում են Հայաստանում ներդրում անել։
«Շատ են, հոսքը մեծ է, շատ ավելի մեծ է, քան 2019 թվականին, որքան որ դա կարող է զարմանալի թվալ: Մեծ քանակությամբ գործարարներ, ներդրողներ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեն»,-ասաց Սինանյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ է տալու Հայաստանին Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, Սինանյանը շեշտեց, որ իրենց նպատակը ոչ միայն Հայաստանին, այլ նաև սփյուռքին «շահավետ վիճակի հասցնելն է»:
«Երկակի շահույթ պետք է լինի, որ մնայուն լինեն այդ հարաբերությունները: Իսկ թե ինչ է տալու դա. դա տալու է մեր երկխոսության շարունակականություն, հայաստանյան իրականության ներկայացնելը Սփյուռքին, որը մի քիչ թյուր պատկերացում ունի մեր մարտահրավերների մասին: Դա տալու է ընդհանուր լուծումների մշակում կամ մշակման սկիզբ, դա տալու է մեր հաջորդ քայլերի կամ ճանապարհային քարտեզի ստեղծում և այլն»,- ասաց Սինանյանը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին Երևանում «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովի բացմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։
Հավելենք, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովն անցկացվել է հոկտեմբերի 28-31-ը Երևանում։