https://armeniasputnik.am/20221110/pemzashenum-spanvats-knvoj-u-mek-erekhaji-dzerqern-u-votqery-kapvats-en-eghel-datakhazutjun-51112446.html
Պեմզաշենում սպանված կնոջ և երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված են եղել
Պեմզաշենում սպանված կնոջ և երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված են եղել
Գլխավոր դատախազությունը Պեմզաշենում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ու հորդորել ԶԼՄ-ներին չտարածել այնպիսի տեղեկություններ... 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T14:15+0400
2022-11-10T14:15+0400
2022-11-10T14:23+0400
սպանություն
պեմզաշեն
հհ դատախազություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_8b3e83c7475872813742eba0fd51aa1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված են եղել։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել են 1991 թվականին ծնված Զ.Մ.-ի և նրա երեխաների՝ 2010 թվականին ծնված Կ.Մ.-ի ու 2014 թվականին ծնված Ս.Մ.-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, որոշումներ են կայացվել Զ.Մ.-ին, Կ.Մ.-ին և Ս.Մ-ին տուժող ճանաչելու մասին:Կատարվում են անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: Պեմզաշենում կնոջ ու նրա երեխաների սարսափելի սպանության մի քանի վարկած է քննարկվում. ԶԼՄԳլխավոր դատախազությունը հորդորում է զանգվածային լրատվության միջոցներով չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված գործողությունների արդյունքներով և կարող են խուճապի ու տագնապի պատճառ հանդիսանալ:Հավելենք, որ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։
պեմզաշեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6676806b3b3e22915dcfeadb60d6c51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սպանություն, պեմզաշեն, հհ դատախազություն
սպանություն, պեմզաշեն, հհ դատախազություն
Պեմզաշենում սպանված կնոջ և երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված են եղել
14:15 10.11.2022 (Թարմացված է: 14:23 10.11.2022) Գլխավոր դատախազությունը Պեմզաշենում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ու հորդորել ԶԼՄ-ներին չտարածել այնպիսի տեղեկություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված գործողությունների արդյունքներով։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված են եղել։ Տեղեկությունը հայտնում է
գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել են 1991 թվականին ծնված Զ.Մ.-ի և նրա երեխաների՝ 2010 թվականին ծնված Կ.Մ.-ի ու 2014 թվականին ծնված Ս.Մ.-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:
«Դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում»,-հայտնում է դատախազությունը։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, որոշումներ են կայացվել Զ.Մ.-ին, Կ.Մ.-ին և Ս.Մ-ին տուժող ճանաչելու մասին:
Կատարվում են անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Գլխավոր դատախազությունը հորդորում է զանգվածային լրատվության միջոցներով չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված գործողությունների արդյունքներով և կարող են խուճապի ու տագնապի պատճառ հանդիսանալ:
Հավելենք, որ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։