00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին հորդորում է մեղմել հռետորաբանությունը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվել
ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ չնայած բանակցություններն ակնհայտորեն դժվար են և ժամանակ կպահանջեն, սակայն չափազանց կարևոր է չկորցնել արդեն իսկ առկա տեմպը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին մեղմացնել հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրացումից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը` նշելով, որ այս շաբաթ լրանում է 44-օրյա պատերազմի ավարտի 2-րդ տարին։
«ԵՄ–ն կոչ է անում կողմերին զերծ մնալ միմյանց ուղղված սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ռազմական սադրանքներից և գործողություններից»,–ասել է Փիթեր Ստանոն` ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղարը։
Միաժամանակ ԵՄ–ն կոչ է անում երկու կողմերին շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու հետագա անհարկի մարդկային զոհերն ու վնասները: ԵՄ-ն ողջունում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության` տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բազմաթիվ քայլերը:
Ասվում է, որ չնայած բանակցություններն ակնհայտորեն դժվար են և ժամանակ կպահանջեն, սակայն չափազանց կարևոր է չկորցնել արդեն իսկ առկա տեմպը, առաջ գնալու համար համաձայնեցնել կոնկրետ քայլեր և ապահովել անվտանգ ու բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բնակչության։
Նշվում է նաև, որ դեռևս անկայուն իրավիճակում, երբ վերջին 30 տարիների վերքերը հեռու են ապաքինվելուց, ԵՄ-ն կշարունակի իր ակտիվ մասնակցությունը բոլոր հարցերի համապարփակ և արդար կարգավորման գործում, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ջանքերի շնորհիվ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ինչպես նաև ԵՄ այլ խողովակներով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Սոչիում տեղի է ունեցել եռակողմ գագաթաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։
Լրահոս
0