https://armeniasputnik.am/20221111/hhn-amen-inch-kani-vor-minchev-tareverj-adrbejani-het-khaghaghutjan-pajmanagir-knqvi-pashinjan-51202998.html
ՀՀ–ն ամեն ինչ կանի, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի. Փաշինյան
ՀՀ–ն ամեն ինչ կանի, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի. Փաշինյան
ՀՀ վարչապետիխոսքով` խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ առնվազն դելիմիտացիայի գործընթացը պետք է ավարտված լինի։ 11.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-11T21:56+0400
2022-11-11T21:56+0400
2022-11-14T18:02+0400
հայաստան
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2207/33/22073369_0:0:1601:901_1920x0_80_0_0_8dde8ed2dde6e2d4e15c8cb78736c23d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ամեն ինչ կանի, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ առնվազն դելիմիտացիայի գործընթացը պետք է ավարտված լինի։Փաշինյանի խոսքով`դա անհրաժեշտություն է, քանի որ մի կողմից հայտարարվում է, որ փոխադարձաբար ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանից տարածքներ չի օկուպացրել և իրենք այնտեղ են, որտեղ իրենց սահմանն է։Փաշինյանը հավելեց, որ Հայաստանն իր առաջարկներն է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ և հույս ունեն` Ադրբեջանը դա կառուցողական կերպով կքննարկի և կարձագանքի։Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ԼՂ–ն պաշտպանության բանակ ունենալու կարիք չի ունենա։Վարչապետը հիշեցրեց, որ ապառազմականացման առաջարկ Հայաստանն արել է նաև ՀՀ–Ադրբեջան սահմանի մասին` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991թ–ին հաստատված սահմանից ու ստեղծել 3կմ–անոց ապառազմականացված գոտի։ Նրա խոսքով` հոկտեմբրի 31-ին Ադրբեջանին է փոխանցվել նաև այս առաջարկի նորացված տարբերակը։Հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասինՀանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2207/33/22073369_0:0:1421:1066_1920x0_80_0_0_08cec9144187906ab2382813a0280fff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
ՀՀ–ն ամեն ինչ կանի, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի. Փաշինյան
21:56 11.11.2022 (Թարմացված է: 18:02 14.11.2022) ՀՀ վարչապետիխոսքով` խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ առնվազն դելիմիտացիայի գործընթացը պետք է ավարտված լինի։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ամեն ինչ կանի, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրա համար շատ կարևոր է, որ գլխագրային խոսակցություններից անցում կատարենք բովանդակային խոսակցությանը։ Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, օրինակ` ստորագրել շրջանակային համաձայնագիր, որն ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների և չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ առնվազն դելիմիտացիայի գործընթացը պետք է ավարտված լինի։
Փաշինյանի խոսքով`դա անհրաժեշտություն է, քանի որ մի կողմից հայտարարվում է, որ փոխադարձաբար ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանից տարածքներ չի օկուպացրել և իրենք այնտեղ են, որտեղ իրենց սահմանն է։
«Հնարավոր է`մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք և Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Այդ պատճառով մենք ասում ենք, որ սահմանների հստակեցում պետք է լինի»,–ասաց նա
Փաշինյանը հավելեց, որ Հայաստանն իր առաջարկներն է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ և հույս ունեն` Ադրբեջանը դա կառուցողական կերպով կքննարկի և կարձագանքի։
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին
ՀՀ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ԼՂ–ն պաշտպանության բանակ ունենալու կարիք չի ունենա։
Վարչապետը հիշեցրեց, որ ապառազմականացման առաջարկ Հայաստանն արել է նաև ՀՀ–Ադրբեջան սահմանի մասին` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991թ–ին հաստատված սահմանից ու ստեղծել 3կմ–անոց ապառազմականացված գոտի։ Նրա խոսքով` հոկտեմբրի 31-ին Ադրբեջանին է փոխանցվել նաև այս առաջարկի նորացված տարբերակը։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։