https://arm.sputniknews.ru/20221114/mirzvojann-u-khvovaevy-qnnarkel-en-svochii-erakvoghm-handipumy-51289459.html
Միրզոյանն ու Խովաևը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպումը
Միրզոյանն ու Խովաևը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպումը
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարևորությունը։ 14.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-14T18:42+0400
2022-11-14T18:42+0400
2022-11-14T18:47+0400
իգոր խովաև
արարատ միրզոյան
սոչի
ռուսաստան
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0e/51289981_0:0:1600:901_1920x0_80_0_0_bfc1d6b4b3e5d753e929b3cfbefbf9e2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանն իր ագրեսիվ վարքագծով և առավելապաշտական նկրտումներով շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները:«Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպմանն ու ընդունված համատեղ հայտարարությանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։Միրզոյանը և Խովաևը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։Խովաևին այսօր ընդունել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31– ին Սոչիում տեղի է ունեցել եռակողմ գագաթնաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։
սոչի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0e/51289981_94:0:1517:1067_1920x0_80_0_0_bbd6bcdf33ae34537266fb1361a9047c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր խովաև, արարատ միրզոյան, սոչի, ռուսաստան, հայաստան, ադրբեջան
իգոր խովաև, արարատ միրզոյան, սոչի, ռուսաստան, հայաստան, ադրբեջան
Միրզոյանն ու Խովաևը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպումը
18:42 14.11.2022 (Թարմացված է: 18:47 14.11.2022) Արարատ Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանն իր ագրեսիվ վարքագծով և առավելապաշտական նկրտումներով շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը,
տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները:
«Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպմանն ու ընդունված համատեղ հայտարարությանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը և Խովաևը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ
հոկտեմբերի 31– ին Սոչիում տեղի է ունեցել եռակողմ գագաթնաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։