00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տարի 20 հազարով ավելի քիչ մարդ է մեկնել արտագնա աշխատանքի. Քերոբյան

© Sputnik / Asatur YesayantsԱրտագնա աշխատողներ Մոսկվայում
Արտագնա աշխատողներ Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Արտագնա աշխատողներ Մոսկվայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բարձր տնտեսական աճի համար Հայաստանում այս պահին երեք հիմնական խոչընդոտ կա՝ անվտանգային, լոգիստիկ և որակյալ աշխատուժի պակասի:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Այս տարի 20 հազարով ավելի քիչ մարդ է մեկնել արտագնա աշխատանքի։ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հավելեց նաև, որ ՌԴ-ից այս տարի մոտ 50 հազար մարդ է վերադարձել Հայաստան՝ հայկական անձնագրերով, մոտ այդքան մարդ էլ վերադարձել է ռուսական անձնագրերով, բայց հայկական ազգանունով։
Խոսելով բյուջեի կատարման և բարձր տնտեսական աճի մակարդակի մասին Վահան Քերոբյանը նշեց, որ Հայաստանում այս պահին երեք հիմնական խոչընդոտ կա՝ անվտանգային, լոգիստիկ և որակյալ աշխատուժի պակասի:
«Բոլոր ոլորտներում ունենք ցածր որակավորում ունեցող աշխատուժի սուր պահանջարկ, և այդ պահանջարկն այսօր մեր բոլոր ընկերություններին կաշկանդում է աճել»,- ասաց նա ու հավելեց, որ այս խնդիրը եկող տարի կարող է դառնալ տնտեսական հիմնական աճի ապահովման գլխավոր խոչընդոտ:
Ըստ նախարարի, կա նաև բարձր որակավորում ունեցող աշխատողների պահանջարկ։ Հենց նրանց համար կա ծրագիր, որը հնարավորություն է տալու աշխատավարձերը 20-70 տոկոսով սուբսիդավորելու:
Երկրում ցածր աշխատավարձերի խնդիրը լուծելու գլխավոր եղանակը, ըստ, նախարարի, կառավարության ընդունած այս տարվա տնտեսության արտադրողականությունը խթանելու ծրագիրն է, որը հնարավորություն է տալու գործատուին զարգացնել և հագեցնել նյութատեխնիկական բազան ու բարձր աշխատավարձեր վճարել ։ Ըստ նախարարի, ծրագիրից արդեն օգտվել է 426 ընկերություն։
Լրահոս
0