00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամբերդը կվերականգնվի ու կվերակենդանանա․ մինչ այդ ամրոցը հնագետներին ակակնկալներ է մատուցել

© Sputnik / Aram NersesyanԱմբերդի ամրոցն ու Վահրամաշենի եկեղեցին
Ամբերդի ամրոցն ու Վահրամաշենի եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2022
Ամբերդի ամրոցն ու Վահրամաշենի եկեղեցին
Բաժանորդագրվել
Ամբերդը կվերականգնվի․ կառավարության որոշմամբ՝ աշխատանքները կմեկնարկեն արդեն հաջորդ տարի։ Հնագիտական արշավախմբին հանձնարարված էր գտնել, բացել քանդված պատերի հիմքերը։ Արդյունքում Ամբերդում պեղումներն անակնկալ մատուցեցին։
Այս տարին Ամբերդ ամրոցի համար վերածնման, վերականգնման սկիզբ դարձավ։ Տասնամյակների ընդմիջումից հետո պեղումների արդյունքում Հայաստանի ամենահայտնի հուշարձաններից մեկն անակնկալներ մատուցեց հնագետներին՝ բացվեց դղյակի 4-րդ սենյակը, հողի շերտի տակից դուրս բերվեցին մեծ քանակությամբ խեցեղեն, սելջուկյան ժամանակների մետաղադրամ և այլն։
Արշավախմբի ղեկավար Արտավազդ Զաքյանը հիշեցնում է՝ Ամբերդում պեղումները սկսվել են դեռ 1936 թվականին, Հովսեփ Օրբելու գլխավորությամբ։ Հենց նրա օրոք էլ բացվել է, ըստ էության, այն հուշարձանը, որն այսօր գիտենք՝ պալատական հատված, բաղնիք, ջրամբարներ, մատուռ, եկեղեցի, կից շինություններ, պարիսպներ և այլն։ Դրանից հետո աշխատանքները երկար ժամանակով դադարեցվեցին․ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, այնուհետև ժամանակ էր պետք ծանր պատերազմից հետո երկիրը վերականգնելու համար։ 1963-ին աշխատանքները վերսկվեցին՝ նաև նպատակ ունենալով վերականգնել հուշարձանը։
© Sputnik / Aram NersesyanԱրտավազդ Զաքյան
Руководитель археологической группы Артавазд Закян - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Արտավազդ Զաքյան
«Տարիներ առաջ, երբ «Ամբերդ» հուշարձանախումբը ստացավ արգելոցի կարգավիճակ, դրանից հետո անցում կատարվեց տոմսային տնտեսության, կառավարության կողմից խնդիր դրվեց նաև վերականգնել և ամրակայել հուշարձանը, հատկապես պալատական հատվածը։ Վերականգնման նախագիծը դեռ այդ ժամանակ արվել էր, սակայն որոշակի վերամշակումների և ճշգրտումների անհրաժեշտություն էր առաջացել»,- նշում է հնագետը։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության միջոցներով այս տարվա սեպտեմբերի կեսերին հուշարձանի տարածքում մեկնարկեցին մաքրման աշխատանքներ. վերջերս ակտիվացել են քարաթափումները, ինչը վտանգ է ներկայացնում և՛ այցելուների, և՛ հուշարձանի պահպանության համար։
Տասնամյակներ առաջ կատարված պեղումների ժամանակ պատերի հիմքերը չէին գտնվել․ մասնագետների առաջ խնդիր էր դրված գտնել դրանք՝ պալատի ճարտարապետական կառուցվածքը, հետագայում կատարված ավելացումները, վերականգնման փուլերը և այլ հարցեր հասկանալու համար։
© Sputnik / Aram NersesyanԱմբերդում բազմաթիվ խեցեղեն առարկաներ են հայտնաբերվել
В результате раскопок в Амберде было найдено большое количество керамики - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Ամբերդում բազմաթիվ խեցեղեն առարկաներ են հայտնաբերվել
«Մեր կողմից հողային աշխատանքների, քարերի հեռացման ընթացքում բացվեցին այդ հիմքերը։ Բացվեց ևս մեկ սենյակ, որին նախկինում ուշադրություն չէր դարձվել կամ հնագետները չէին էլ տեսել։ Այդտեղից բավականին հետաքրքիր նյութեր դուրս եկան՝ խեցեղեն՝ ջնարակած և հասարակ, կարասներ... Սա հավանաբար տնտեսական հերթական սենյակն էր, որտեղ պահել էին գինի, յուղ կամ նմանատիպ որևէ բաներ։ Նախկինում պեղված հատվածներում էլ նոր բաներ գտանք, որոնք դեռ կոնսերվացրել ենք հաջորդ տարվա համար»,- նշում է հնագետը։
Նրա խոսքով՝ Ամբերդը թեպետ Հայաստանի ամենահայտնի ու ամենաայցելվող հուշարձաններից է, բայց դեռ շատ չբացահայտված կողմեր կան։ Մանրամասնում է՝ մենք գիտենք, օրինակ, պալատի արտաքին սահմանները, բայց ներքին հարդարանքի և կառուցվածքի, անգամ հարկայնության, տանիքի հետ կապված դեռևս բազմաթիվ հարցեր կան։ Գարնանը, երբ եղանակային պայմաններն ավելի բարենպաստ կդառնան, ամրակայման, վերականգնման աշխատանքներին զուգահեռ նաև հնագիտական խումբն է աշխատելու։ Հեշտ գործ չի սպասվում, պատճառներից մեկը հուշարձանի տեղադրությունն է։
© Sputnik / Aram NersesyanԱմբերի ամրոցի հատվածներից
Одно из помещений Амбердской крепости - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Ամբերի ամրոցի հատվածներից
«Պետք է առաջնահերթություն դիտարկել շուրջը թափված քարերը ճիշտ տեղում դնելը, այլ ոչ թե մեկ այլ քար բերելը։ Դա և պատմականությունն է պահելու, և տեսքը, շրջակայքն էլ ավելի մաքուր ու հարմար է դառնալու»։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը նպատակ ունի, բառիս բուն իմաստով, վերակենդանացնելու հուշարձանը, ավելացնելու զբոսաշրջային գրավչությունը։ Մասնավորապես, ծրագրում են տարատեսակ միջոցառումներ կազմակերպել՝ դրանց օգնությամբ պատմելով դղյակի կյանքի, միջնադարյան կենցաղի, զվարճանքի, խաղերի մասին։
© Sputnik / Aram Nersesyan

Ամբերդի ամրոցի լուսանկարը վերևից

Ամբերդի ամրոցի լուսանկարը վերևից - Sputnik Արմենիա
1/10

Ամբերդի ամրոցի լուսանկարը վերևից

© Sputnik / Aram Nersesyan

Վերականգնման մասնագետ Աննա Բաղդասարյանը

Վերականգնման մասնագետ Աննա Բաղդասարյանը - Sputnik Արմենիա
2/10

Վերականգնման մասնագետ Աննա Բաղդասարյանը

© Sputnik / Aram Nersesyan

Սելջուկյան դրամ

Սելջուկյան դրամ - Sputnik Արմենիա
3/10

Սելջուկյան դրամ

© Sputnik / Aram Nersesyan

Բազմաթիվ խեցեղեն առարկաներ են հայտնաբերվել

Բազմաթիվ խեցեղեն առարկաներ են հայտնաբերվել - Sputnik Արմենիա
4/10

Բազմաթիվ խեցեղեն առարկաներ են հայտնաբերվել

© Sputnik / Aram Nersesyan

Գտածոներ՝ Ամբերդից

Գտածոներ՝ Ամբերդից - Sputnik Արմենիա
5/10

Գտածոներ՝ Ամբերդից

© Sputnik / Aram Nersesyan

Գտածոներ՝ Ամբերդից

Գտածոներ՝ Ամբերդից - Sputnik Արմենիա
6/10

Գտածոներ՝ Ամբերդից

© Sputnik / Aram Nersesyan

«Ամբերդի ամրոց» արգելոցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը

«Ամբերդի ամրոց» արգելոցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը - Sputnik Արմենիա
7/10

«Ամբերդի ամրոց» արգելոցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը

© Sputnik / Aram Nersesyan

Ամբերի ամրոցի հատվածներից

Ամբերի ամրոցի հատվածներից - Sputnik Արմենիա
8/10

Ամբերի ամրոցի հատվածներից

© Sputnik / Aram Nersesyan

«Ամբերդի ամրոց» արգելոցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը

«Ամբերդի ամրոց» արգելոցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը - Sputnik Արմենիա
9/10

«Ամբերդի ամրոց» արգելոցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը

© Sputnik / Aram Nersesyan

Ամբերդի ավերակները

Ամբերդի ավերակները - Sputnik Արմենիա
10/10

Ամբերդի ավերակները

1/10

Ամբերդի ամրոցի լուսանկարը վերևից

2/10

Վերականգնման մասնագետ Աննա Բաղդասարյանը

3/10

Սելջուկյան դրամ

4/10

Բազմաթիվ խեցեղեն առարկաներ են հայտնաբերվել

5/10

Գտածոներ՝ Ամբերդից

6/10

Գտածոներ՝ Ամբերդից

7/10

«Ամբերդի ամրոց» արգելոցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը

8/10

Ամբերի ամրոցի հատվածներից

9/10

«Ամբերդի ամրոց» արգելոցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը

10/10

Ամբերդի ավերակները

«Դեռևս Օրբելու օրոք հուշարձանի տարածքից պեղված մի թաղում ունենք, որտեղ անհատը ծամածռված և խեղված արտաքին է ունեցել, հայտնաբերվել են նաև գլխարկի որոշ մնացորդներ, գիտական շրջանակներում սա հայտնի է որպես «ծաղրածուի գերեզման»»։
Արտավազդ Զաքյանի խոսքով՝ այս տարի սեպտեմբերին նպատակադրված էին «Ամբերդի ծաղրածուն» փառատոն անցկացնել՝ միջնադարյան խաղերի ցուցադրմամբ և այլն, սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված՝ ծրագիրը չիրականացավ։ Հույս ունեն հաջորդ տարի անելու։
Վերականգնման նախագիծն արդեն պատրաստ է, հեղինակը ճարտարապետ Գևորգ Գյուլամիրյանն է։ Առաջնահերթ խնդիրը հուշարձանի պատմական տեսքով ամրակայումն ու պահպանումն է։ Իսկ թե քանի տարի հետո կավարտվեն Ամբերդ ամրոցի վերականգնման աշխատանքները, հնագետը դժվարանում է ասել։ Ի վերջո, դա ոչ միայն ֆինանսական հատկացումներից է կախված, այլև այն անակնկալներից, որ ամրոցը կմատուցի։
Լրահոս
0