00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահանջում ենք ֆինանսավորման նոր պայմանագիր. հեծանվասպորտում խնդիրներ կան

© Sputnik / Asatur Yesayants«Հայաստան» մարզական ՀԿ-ի ղեկավար Աբգար Պետրոսյան
«Հայաստան» մարզական ՀԿ-ի ղեկավար Աբգար Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2022
Բաժանորդագրվել
«Երևանի հեծանվահրապարակի» անձնակազմը վստահ է` իրենց չֆինանսավորելու պատճառը Երևանի ավագանու ՔՊ–ական անդամ Արման Անտոնյանն է, որն իր անձնական վրեժի պատճառով խնդիրներ է ստեղծում։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայաստան մարզական հասարակական կազմակերպության մեջ ներառված «Երևանի հեծանվահրապարակի» անձնակազմը Երևանի քաղաքապետարանից պահանջում է ֆինանսավորման նոր պայմանագիր կնքել և բյուջեն 50 մլն-ից դարձնել 70 մլն դրամ: Այս մասին քաղաքապետարանի մոտ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստան մարզական ՀԿ-ի ղեկավար Աբգար Պետրոսյանը:
Հայաստան ՄՀԿ-ի կազմում գործում են թվով 11 սպորտդպրոց, որոնք գործում են կազմակերպության սեփական մարզաբազաների վրա, նույնը եղել է նաև հեծանվահրապարակի դեպքում Անդրադառնալով հեծանվասպորտի ոլորտում առկա խնդիրներին` Պետրոսյանը սկզբում նախապատմությունը ներկայացրեց` ասելով, որ հեծանվասպորտը բավականին թանկ սպորտաձև է։ Ժամանակին հեծանվահրապարակը մաշված էր, իրենք էլ ներդրումային ծրագրի ճանապարհով են գնացել։
«Մենք այսօր նամակ հանձնեցինք Երևանի ավագանու անդամների և քաղաքապետի անունով: Պայմանագիրը 2021 թվականին արդեն ավարտվել է, սակայն մինչ այդ էլ՝ 2020 թվականին, 7 ամիս չենք ֆինանսավորվել։ Պահանջում ենք, որպեսզի ավագանու 3 խմբակցության անդամներն էլ գան, տեղում ծանոթանան խնդրին և արդարացի լուծում տան։ Թույլ չենք տա, որ մեր ներդրումները կորչեն, տարածաշրջանում լավագույն հեծանվահրապարակը, նեղ մասնագիտական կառույց լինելով, քանդվի»,- ասաց Պետրոսյանը:
Ըստ նրա` Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գործող սեփական հեծանվահրապարակը ՀԿ–ն նվիրաբերել է Երևան համայնքին, վերջինս էլ այն տվել է իտալական «Ռենկո» ընկերությանը` պայմանով, որ կառուցվի նոր հեծանվահրապարակ, որը կլինի ֆինանսական աղբյուր, ՀԿ–էլ կարողանա պահել սպորտաձևը:
«Իտալական «Ռենկոն» կառուցել է նոր հեծանվահրապարակ, նաև նոր ստորգետնյա ավտոկայանատեղի։ Արման Անտոնյանի հետ էլ, որն այդ ժամանակ Հայաստանի հեծանվային ֆեդերացիայի փոխնախագահն էր, 2014 թ–ից խմորումներ են եղել, Երևանի հեծանվահրապարակի անձնակազմն էլ ցանկացել է, որ վերջինս հեռանա։ Անտոնյանը վեճի պատճառով հեռացավ ֆեդերացիայից ու կարճ ժամանակ անց դարձավ Երևանի ավագանու անդամ (Քաղաքացիական պայմանագիր խբակցություն,– խմբ.)։ Այդ օրվանից նա մեր դեմ է աշխատում, սկսվել են մեր խնդիրները»,– ընդգծեց Պետրոսյանը։
«Հայաստան» մարզական ՀԿ–ում կարծում են, որ իրենց խնդիրը անձնական վրեժի պատճառով է ծագել ու չֆինանսավորելու պատճառը հենց Արման Անտոնյանն է։ ՀԿ–ի ղեկավարը վստահ է` ավագանին ամեն կերպ ցանկանում է տիրանալ հեծանվահրապարակին, այնտեղ բիզնես ծավալել։
© Sputnik / Asatur Yesayants«Հայաստան» մարզական ՀԿ-ի ղեկավար Աբգար Պետրոսյան
Акция протеста перед зданием мэрии с требованием восстановить финансирование велосипедных дорожек (22 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2022
«Հայաստան» մարզական ՀԿ-ի ղեկավար Աբգար Պետրոսյան
Նշենք, որ 2021 թվականի հուլիսին Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը նախագիծ էր առաջարկել (այն ընդունվել է,– խմբ.), համաձայն որի «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը անվանափոխվել է «Երևանի հեծանվասպորտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի, կանոնադրությունը հաստատվել նոր խմբագրությամբ:
Այսինքն՝ ավագանին հիմնադրել է Երևանի հեծանվասպորտի մարզադպրոց։ Լուրեր էին տարածվում, որ Անտոնյանն այդ նախագիծն առաջ էր քաշել, որպեսզի հետագայում իր իսկ անվանափոխած ՀՈԱԿ–ում պաշտոն ունենա։ Այդ նախագիծն ընդունելուց մի քանի օր հետո` 2021 թվականի օգոստոսի 1-ի գիշերը, անհայտ անձինք մահակներով ու դանակներով ներխուժել էին Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի ենթարկել և դանակի 11 հարված հասցրել վերջինիս։
Այդ ժամանակ նշվեց, որ դանակահարությունը կապված է Անտոնյանի աշխատանքային գործունեության հետ։
Լրահոս
0