https://armeniasputnik.am/20221123/hujs-unem-vor-hajastani-ev-adrbejani-mijev-khaghaghutjan-pajmanagiry-kstvoragrvi-putin-51721405.html
Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին
Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին
Պուտինը նշեց, որ միայն հումանիտար հարցերի լուծման, ճանապարհների ապաշրջափակման և սահամանների դելիմիտացիայի շնորհիվ է հնարավոր հայ-ադրբեջանական... 23.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-23T18:35+0400
2022-11-23T18:35+0400
2022-11-23T21:12+0400
վլադիմիր պուտին
հայաստան
ադրբեջան
խաղաղություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/17/51739446_0:24:1600:924_1920x0_80_0_0_356529f1c29ee827d6bd2bf619b130a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Այդ մասին նա հայտարարեց Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ելույթի ժամանակ։«Այսօր կքննարկենք հայ–ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։ Բնականաբար, սա շատ սուր հարց է, որն ուշադրության կարիք ունի։ Այս առումով դրական ենք գնահատում Սոչիում հոկտեմբերի վերջին կայացած հանդիպումը` բանակցությունները լավ հիմք են ստեղծել հետագա հիմնարար հարցերի լուծման համար։ Կարևորն այն է, որ բանակցությունների ժամանակ հայտարարվեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հավատարիմ լինելու մասին»,–ասաց Պուտինը։ Այն փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից. ՓաշինյանՆրա խոսքով` եռակողմ ֆորմատի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն է տարածաշրջանում։ Սակայմ, ըստ նրա, միայն հումանիտար հարցերի լուծման, ճանապարհների ապաշրջափակման և սահամանների դելիմիտացիայի շնորհիվ է հնարավոր հայ-ադրբեջանական հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնել։Նշենք, որ այսօր Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողով է անցկացվում։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/17/51739446_106:0:1529:1067_1920x0_80_0_0_e11051ddc01f6a26b6667db4e2250982.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վլադիմիր պուտին, հայաստան, ադրբեջան, խաղաղություն
վլադիմիր պուտին, հայաստան, ադրբեջան, խաղաղություն
Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին
18:35 23.11.2022 (Թարմացված է: 21:12 23.11.2022) Պուտինը նշեց, որ միայն հումանիտար հարցերի լուծման, ճանապարհների ապաշրջափակման և սահամանների դելիմիտացիայի շնորհիվ է հնարավոր հայ-ադրբեջանական հարաբերությունների կայուն կարգավորման հասնել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Այդ մասին նա հայտարարեց Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ելույթի ժամանակ։
«Այսօր կքննարկենք հայ–ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։ Բնականաբար, սա շատ սուր հարց է, որն ուշադրության կարիք ունի։ Այս առումով դրական ենք գնահատում
Սոչիում հոկտեմբերի վերջին կայացած հանդիպումը` բանակցությունները լավ հիմք են ստեղծել հետագա հիմնարար հարցերի լուծման համար։ Կարևորն այն է, որ բանակցությունների ժամանակ հայտարարվեց
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հավատարիմ լինելու մասին»,–ասաց Պուտինը։
Նրա խոսքով` եռակողմ ֆորմատի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն է տարածաշրջանում։ Սակայմ, ըստ նրա, միայն հումանիտար հարցերի լուծման, ճանապարհների ապաշրջափակման և սահամանների դելիմիտացիայի շնորհիվ է հնարավոր հայ-ադրբեջանական հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնել։
«Հուսով ենք, որ այս ամենը թույլ կտա Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնել»,–ասաց Պուտինը` հավելելով, որ այդ հարցի շուրջ կարճ կարծիքներ են փոխանակել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այդ հարցին ավելի մանրամասն էլ կանդրադառնան։
Նշենք, որ այսօր Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողով է անցկացվում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։