00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան ուզում է հերթական ցեղասպանությունը գործել. քրդական համայնքն ակցիա իրականացրեց

© Sputnik / Artak AghababyanՀայաստանում քրդական համայնքի բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Հայաստանում քրդական համայնքի բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի մոտ  - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2022
Բաժանորդագրվել
Հայաստանի քրդական համայնքը մտավախություն ունի, որ Թուրքիայի առաջնորդը որոշել է ոչնչացնել ողջ քուրդ ժողովրդին։ Համայնքը ՄԱԿ–ին կոչ արեց քայլեր ձեռնարկել` ուղերձ հանձնելով Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի ներկայացուցչին։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է անում ընդդեմ թուրքական ագրեսիայի և Սիրիայում թուրքական կողմի գործողությունների։ Քրդական համայնքի ներկայացուցիչները քայլերթով ու ավտոերթով Երևանի Հանրապետության հրապարակից «Թուրքիա՛, տեռորի՛ստ» վանկարկելով ՄԱԿ–ի գրասենյակի մոտ գնացին։
Թուրքիան պատրաստվում է Սիրիայի քրդերի դեմ հերթական «հատուկ գործողությունն» իրականացնել
Նշենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները: Նոյեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈւ–ն Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողություններ է իրականացրել քրդական խմբավորումների դեմ` ոչնչացնելով 89 թիրախ։
«Մեր ձայնն ենք բարձրացնում ընդդեմ թուրքական իշխանությունների կատարած ոճրագործությունների` Սիրիայում ապրող և ընդհանրապես քուրդ ժողովրդի նկատմամբ։ Մենք ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում պայթյուն ստեղծեցին, որի հետևանքով զոհեր եղան, իսկ դրանից հետո հայտարարեցին, թե այս գործի մեջ քրդերն են մեղավոր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե պետք է բոլոր քրդերին ոչնչացնեն, իբրև թե նրանք տեռորիստ են, բայց աշխարհի ամենահզոր տեռորիստը թուրքերն են»,–ասաց ՀՀ–ում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։
Հասանովի խոսքով` Թուրքիան նպատակ է դրել հերթական ցեղասպանությունը գործել` ոչնչացնելով աշխարհի 40-50 միլիոնանոց քուրդ ժողովրդին, ուստի իրենք հավաքվել են ՄԱԿ-ի գրասենյակի առջև` կոչ անելով բռնել թուրքական իշխանությունների ցեղասպան ձեռքը։
© Sputnik / Artak AghababyanՀայաստանում քրդական համայնքի բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Акция протеста курдской общины Армении против политики Турции (28 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2022
Հայաստանում քրդական համայնքի բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Հասանովը նշեց, որ նույն քայլերն Ադրբեջանն է անում հայ ժողովրդի նկատմամբ` ամեն օր հայտարարելով, թե հայկական ԶՈւ–ն գնդակոծում է իրենց դիրքերը, սակայն որոշ ժամանակ անց Ադրբեջանը հարձակվում է և ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացնում։ Նրա խոսքով` իրենք նաև հայ ժողովրդի պաշտպանության համար են ահազանգում` կոչ անելով միջազգային հանրությանն ու կառույցներին` չլռել և քայլեր ձեռնարկել։
© Sputnik / Artak AghababyanՀայաստանում քրդական համայնքի բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Акция протеста курдской общины Армении против политики Турции (28 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2022
Հայաստանում քրդական համայնքի բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Նրանք Էրդողանի նկարով և Թուրքիայի դրոշով պաստառներ այրեցին, այնուհետև ներկայացրին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված իրենց ուղերձը։
«Քուրդ ժողովուրդը ՄԱԿ-ի միջոցով ուզում է ի լուր աշխարհի ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո Թուրքիային զինելու և քրդերին ոչնչացնելու գերտերությունների ջանքերն ապարդյուն անցան։ Գերտերությունների օրակարգից դուրս են մնում Թուրքիայի` քուրդ ժողովրդին ճնշելու քայլերը։ Շովինիզմի բույնը Թուրքիան է, և այն կանգնած է փլուզման եզրին` եկեք վերջանական ձևով փլուզենք այս պատը, եկեք չկործանվենք և փրկվենք մեկընդմիշտ»,–ասված է ուղերձում։
Ինչպե՞ս է Թուրքիան որպես բնական պատնեշ օգտագործում քրդերին ու հայերին
Քրդերն իրենց ուղերձը հանձնեցին Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի ներկայացուցչին և ակցիան ավարտվեց։
Լրահոս
0