Ինչպե՞ս է Թուրքիան որպես բնական պատնեշ օգտագործում քրդերին ու հայերին

© Photo : Nairi HokhikyanՔրդերի ընտանիք Մուշում
Քրդերի ընտանիք Մուշում - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Թուրքական իշխանությունը հետևողականորեն լռեցնում ու պատժում է քրդերին, ճիշտ նույնկերպ, ինչպես ժամանակին անում էր հայերի նկատմամբ։
Թուրք հրապարակախոս Զեյնել Աբիդինի հետ առաջին անգամ հանդիպեցի 2017-ին։ Դեռևս այն ժամանակ նա շեշտում էր Թուրքիայում ապրող էթնիկ հայերի մասին խոսելու անհրաժեշտությունը։ Աբիդինը չէր թաքցնում, որ զարմանում է հայերի համառության անսպառ լինելու վրա։ Այդքան հարստահարված ու թալանված ազգը, որին ոչ միայն ֆիզիկապես են փորձում ոչնչացնել, այլև խլել նրա ինքնությունը՝ շատերին ներկայացնելով որպես թուրք կամ քուրդ, դեռևս պահպանում է սերը կյանքի նկատմամբ, նույնիսկ մտածում է հաշտության ու խաղաղության մասին։

«Ես զարմանքով տեսնում եմ, որ հայ ժողովուրդը ոչինչ չի մոռանում, իսկ ես գալիս եմ մի հասարակությունից, որը սիրում է մոռանալ, կարծես ոչինչ չի եղել։ Բայց կյանքն իրենը անում է։ Պետք է հիշողությունը վառ պահել ու իմանալ, թե ով ինչ է արել և հիմա ինչ նպատակներ ունի։ Մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ նպատակներ ունի թուրքական իշխանությունը և ինչպես է դրանք իրականացնում»,- ասում էր թուրք հրապարակախոսը։

Զեյնել Աբիդինի համար անհասկանալի ու անընդունելի էր, որ հայերին ձուլելու ակտիվ քաղաքականությամբ են զբաղվում ոչ միայն թուրքերը, այլև քրդերը։ Իսկ ե՞րբ են քրդերը հայտնվել մեր տարածաշրջանում։
© Photo : Nairi Hokhikyan Թուրք հրապարակախոս Զեյնել Աբիդին
 Թուրք հրապարակախոս Զեյնել Աբիդին - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Թուրք հրապարակախոս Զեյնել Աբիդին
Քրդերի մասին առաջին հիշատակումները գալիս են դեռևս 10-րդ դարից, երբ 984 թվականին քրդական Մրվանյանների դինաստիան Դիարբեքիրում փորձում էր իշխանություն հաստատել ու տիրանալ նաև Սիրիային ու Իրաքին։ Հետո քրդերը սկսեցին մրցակցել նաև հայերի հետ՝ փորձելով տիրանալ Արևմտյան Հայաստանի պատմական տարածքներին և բնական ռեսուրսներին։ 1915-ի ցեղասպանության ժամանակ քրդերը յուրատեսակ զենք դարձան Օսմանյան կայսրության ձեռքին։ Սպանելով տեղաբնիկ հայերին՝ քուրդ ցեղապետերը տիրացան նրանց ունեցվածքին, շատ դեպքերում բռնի կնության առան հայուհիներին՝ ստիպելով կրոնափոխ լինել ու ընդունել սուննի իսլամ։
Շատ ժամանակ չանցավ, որպեսզի ցեղասպանության իրագործումը մարսած թուրքական իշխանությունը թիրախ դարձնի նաև քրդերին։ 1925-ից սկսած՝ քրդերը ևս հարձակումների ենթարկվեցին։ Հայերից ազատված թուրքերի համար արդեն կարևոր էր դարձել քրդերից ազատվելը։ Քրդերը, սակայն, ավելի կազմակերպված էին և, ի տարբերություն հայերի, կարողացան ավելի երկար դիմադրել։ Թուրք-քրդական զինված հակամարտությունը շարունակվում է գրեթե 100 տարի։
Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո Արևմտյան Հայաստան այցելելիս ամեն անգամ հանդիպում եմ քուրդ հանրային կամ քաղաքական գործիչների, որոնք անթաքույց կերպով խոսում են ինչպես ցեղասպանության, այնպես էլ այդ տարածքների հայկականության մասին։ Վանի քաղաքապետ Բեքիր Քայան բազմիցս հայտարարել է Արևմտյան Հայաստանի մասին ու հայերին կոչ արել վերադառնալ իրենց տները։ Նույնպիսի միտք ինձ հետ զրույցում ասաց նաև 2015-ին՝ կալանավորվելուց առաջ։
© Photo : Nairi HokhikyanԲեքիր Քայա, Վանի քուրդ քաղաքապետը
Բեքիր Քայա, Վանի քուրդքաղաքապետը - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Բեքիր Քայա, Վանի քուրդ քաղաքապետը
Մենք թուրքի հետ ապրել չենք կարող. Նորշենում չեն հավատում խաղաղության դարաշրջանին
«Մեր երկու ժողովուրդների միջև առկա թշնամական վերաբերմունքը պայմանավորված է թուրքական իշխանությունների կողմից ձեր հանդեպ գործած մեղքերով: Ցավոք, ես շատ բան անել չեմ կարող, բայց իմ հերթին փորձելու եմ ամեն ինչ անել նախկինում գործած ոճիրները դատապարտելու և չամոքվող վերքերի սպիացման համար: Ես չեմ կարող ձեզ հրավիրել այստեղ, քանի որ տանտերերին չեն հրավիրում, սա ձեր տունն է: Բարի եկաք ձեր տունը»,-Բեքիր Քայայի խոսքերն են:

Նույնպիսի ձևակերպումներով էր խոսում նաև Դիարբեքիրի երբեմնի քաղաքապետ Օսման Բայդեմիրը․ «Արժանապատիվ ապրելու ձևը հայերից ենք սովորել, իսկ հարկադրաբար այս տարածքները լքելուց ու գաղթելուց հետո հայերն իրենց հետ տարան իրենց հայրենիքի գույնը: Բայց վերջին 5 տարվա ընթացքում ականատես ենք լինում ամենանշանավոր իրադարձության: Անցյալից եկած ցավերը մեր խղճին են, այն դաժանությունները, որ մեր պատճառով դուք ապրել եք, այսօր կարող ենք ինչ-որ կերպ ապաքինել, և գուցե ուշացած, այնուամենայնիվ, մեծ կարոտը թեթևանում է»:

«Մեր գյուղից ծնված քաղաքն է»․ ի՞նչ կապ ունի Նոյյան տապանը Արցախի Շոշի ու Շուշիի հետ
© Photo : Nairi HokhikyanԴիարբեքիրի նախկին քուրդ-քաղաքապետ Օսման Բայդեմիր
Դիարբեքիրի նախկին քուրդ-քաղաքապետ Օսման Բայդեմիր - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Դիարբեքիրի նախկին քուրդ-քաղաքապետ Օսման Բայդեմիր
Երկու քուրդ քաղաքապետներն էլ կարճ ժամանակում հեռացվեցին իրենց պաշտոններից ու կալանավորվեցին։ Թուրքական իշխանությունը հետևողականորեն լռեցնում ու պատժում է քրդերին, ճիշտ նույնկերպ, ինչպես ժամանակին անում էր հայերի նկատմամբ։ Չնայած դրան, քրդերի թիվը Թուրքիայում շարունակում է աճել։ Վերջին հարցումների համաձայն՝ քրդերը Թուրքիայի բնակչության ավելի քան 20 տոկոսն են կազմում, թեպետ թուրքական իշխանությունը ձգտում է փոքրացնել թիվը՝ ներկայացնելով 13,5 տոկոս։ Այս հարցում թվային կեղծիքներ են անում երկու կողմն էլ։ Եթե թուրքերը փորձում են արհեստականորեն փոքրացնել քրդերի թիվը, ապա քրդերը չափազանց մեծ թվերի մասին են խոսում՝ հայտարարելով 25-27 մլն։ Այստեղ նրանք օգտվում են նաև Արևմտյան Հայաստանում ապրող էթնիկ հայերի գործոնից՝ վերջիններիս ևս ներկայացնելով որպես քրդեր։
Ժամանակակից Թուրքիայի տարածքում այսօր տարբեր հաշվարկներով ապրում է ավելի քան 4,5 մլն կրոնափոխ հայ, որոնք աստիճանաբար վերադառնում են իրենց ազգային ինքնությանը, սկսում սովորել հայերեն, որոշները մկրտվում ու դառնում են քրիստոնյա։
© Photo : Nairi HokhikyanԺամանակակից Թուրքիայի այն տարածքը, որտեղ ավելի շատ հայեր ու քրդեր են բնակվում
Ժամանակակից Թուրքիայի այն տարածքը, որտեղ ավելի շատ հայեր ու քրդեր են բնակվում - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Ժամանակակից Թուրքիայի այն տարածքը, որտեղ ավելի շատ հայեր ու քրդեր են բնակվում
Ինչպե՞ս է հայկական գործոնն ազդում քրդերի ու թուրքերի հակամարտության վրա։ Այս հարցում իր կարևոր նշանակությունն ունի դեռևս 2006-ին մշակված թուրքական ռազմավարական պլանավորումը, որով հայերին սկսեցին ընդգծված կերպով ազատություններ տալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում՝ Մուշում, Սասունում, Դիարբեքիրում, Վանում, Իրաքի ու Սիրիայի սահմանակից հատվածում։ Իսկ դեպի Հայաստանի Հանրապետության սահմանին մոտ տարածքներում՝ Կարսում, Իգդիրում, Ալաշկերտում, Բայազետում կամ Համշենում, կիրառվում են խիստ միջոցներ, որպեսզի հայերը հանկարծ չխոսեն իրենց ազգային ինքնության մասին՝ վախենալով քրդական ու ադրբեջանական գործոնից։ Այսինքն՝ Սիրիայի ու Իրաքի սահմանին ակտիվացնելով հայերին՝ թուրքերը ձգտում են այդկերպ բնական պատնեշ ձևավորել Թուրքիայի ու Իրաքի քրդերի միջև։ Նույն տրամաբանությամբ Հայաստանի սահմանին ակտիվ պահելով քրդերին ու ադրբեջանցիներին՝ Թուրքիան փորձում է նույնպիսի բնական, մարդկային պատնեշ ստեղծել Արևմտյան Հայաստանի ու Հայաստանի Հանրապետության հայերի միջև։
Լրահոս
0