00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ալիևը փորձում է խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առաջացած հակասությունների վրա

Ալիևը փորձում է խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առաջացած հակասություսնների վրա․ Բալասանյան
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հանդիպմանը։
Ակնհայտորեն հենց ԱՄՆ–ից է եկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի այն տարբերակը, որն այս պահին ձեռնտու է ադրբեջանական կողմին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում նախօրեին կայացած հանդիպման ժամանակ խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ հանդիպման մասին։
«Ռիքերի հետ հանդիպման ժամանակ Ալիևը նշել է, որ իրենք շնորհակալ են պետքարտուղար Բլինկենին խաղաղության պայմանագրի ստորագրման և տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Ադրբեջանն, ըստ էության, ցույց է տալիս, որ առաջարկների մեջ իր համար ամենանախընտրելին եղել է վաշինգտոնյան տարբերակը, որը Սոչիում չեղարկվեց, և հիմա Ալիևը փորձում է խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առաջացած հակասություսնների վրա` նախընտրելով ամերիկյան տարբերական ու բանակցությունների հիմք դարձնելով վաշինգտոնյան առաջարկը»,– նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի դիտարկմամբ` Ալիևը վաղուց համոզվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարված չէ, գործում է շատ դանդաղ, բայցևայնպես մնում է այն միակ հարթակը, որտեղ աշխարհաքաղաքական երեք կենտրոններ կարողանում են որոշակի համաձայնության գալ արցախյան խնդրում։ Իսկ այն, որ համանախագահներից մեկը, ի դեմս Ֆրանսիայի, իր խորհրդարանի ստորին պալատի բանաձևով ճանաչում է Արցախի անկախությունը, իսկ ՌԴ–ն էլ իր հերթին ՀԱՊԿ–ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարում է, որ կազմակերպությունն առաջիկայում քայլեր կձեռնարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով զբաղվելու համար, վկայում է, որ հիմնախնդիրը կա ու տակավին չի լուծվել։
«Ալիևն իր հայտարարություններում բավականին շտապել է և հիմա հետքայլ անելով` փորձում է գոնե խաղալ այն հակասությունների վրա, որոնք առաջացել են համանախագահ երկրների միջև, բայց նա մեկ բացթողում է արել, որից պետք է հայկական կողմն օգտվի»,– ասաց մեր զրուցակիցը։
Ալիևն ու Ռիքերը քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
Ըստ Բալասանյանի` Ադրբեջանը կտրուկ սրեց հարաբերությունները Ֆրանսիայի հետ, որը Եվրամիությունում տոն տվող երկրներից է և նրա դիրքորոշումից բրյուսելյան օրակարգում շատ բան է կախված, հետևաբար միայն Վաշինգտոնի վրա հենվելն Ադրբեջանին չի բերի խաղաղության պայմանագրի` իր համար նախընտրելի տարբերակի ստորագրման։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Նրանք մտքեր էին փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել էին հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները։
Հավելենք, որ հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող Միրզոյանը հանդիպում էր ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ։ Նախարարը ներկայացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները։
Լրահոս
0