00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ԱԷԿ-ում օգտագործված վառելիքը կարելի է վերամշակել. Ռոսատոմի նոր տեխնոլոգիան

© Sputnik / Aram GareginyanԵլենա Արտյոմովա
Ելենա Արտյոմովա - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2022
Ելենա Արտյոմովա
Բաժանորդագրվել
Օգտագործված վառելիքի 97%-ը նոր տեխնոլոգիայով վերամշակվելու է և կրկին օգտագործվելու, և միայն3%-ն է վերադառնալու է այն ատոմակայան, որտեղից ուղարկվել է։ Այս մոտեցումը կարող է կիրառվել նաև հայկական ատոմային էլեկտրակայանում։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Հայկական ԱԷԿ-ի վառելիքը կարող է վերամշակվել ռուսական գործարաններում, ինչը թույլ կտա մի քանի անգամ նվազեցնել վառելիքի պահպանման տարածքները Հայաստանում։ Այդ մասին հայ լրագրողներին հայտնեց «Տեխսնաբէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ելենա Արտյոմովան Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2022» ատոմային տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակում։
Այժմ միջուկային վառելիքը կայաններում պահվում է 60 տարի՝ հույս ունենալով, որ հետագայում վերամշակման նոր տեխնոլոգիաներ կհայտնվեն։ Մի շարք երկրներ (Ֆինլանդիա, Շվեդիա և այլն) ծրագրում են խորը թաղել այն, բայց, ըստ Արտյոմովայի, նման հանքեր կառուցելը դժվար ու բավական թանկ գործ է։
Սակայն գոյություն ունի վերամշակման տեխնոլոգիա, որի դեպքում օգտագործված վառելիքը հատուկ ավազանում մնալուց հետո որոշ ժամանակ անց կարող է դուրս բերվել վերամշակման: Այդ նպատակով Ռուսաստանում երկու ձեռնարկություն է գործում` «Մայակը» (Չելյաբինսկ) և «Լեռնաքիմիական կոմբինատը» (Կրասնոյարսկի երկրամաս)։
Հայաստանը Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի իրավական նոր հիմք է պատրաստում. փոխնախարար
Մինչև վերջերս բարձր ակտիվության թափոնները ծածկվում էին հատուկ ապակիով և թաղման համար վերադառնում այն ատոմակայան, որտեղից ուղարկվել էր։ Այսուհետ վերամշակումը կդառնա «Ռոսատոմի» ստանդարտ առաջարկը խորհրդային-ռուսական ՋՋԷՌ ռեակտորներով բոլոր կայանների համար (Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է երկու էներգաբլոկից` ՋՋԷՌ-440 տիպի (В-270 մոդելի) ռեակտորներով):
«Այդ մոտեցումը կարող է կիրառվել նախկինում կուտակված վառելիքի նկատմամբ, մասնավորապես` Հայաստանի ատոմակայանում։ Այժմ, ինչպես գիտենք, այն պահվում է ԱԷԿ-ի հարթակում, բայց կարող է վերամշակվել»,- ասաց Արտյոմովան։
Օգտագործված վառելիքից դուրս են բերվում ուրանն ու պլուտոնիումը, որոնք կարող են օգտագործվել նոր կառուցվածքի ատոմակայաններում (արագ նեյտրոնների հիմքով), ինչպիսիք արդեն կան Ռուսաստանում։
Այսպիսով հնարավոր կլինի վերամշակել ծախսված վառելիքի 97%-ը և օգտագործել այն մինչև 7 անգամ: Թափոնների մնացած 3%-ը ցածր ակտիվության պատճառով չի կարող վերամշակվել, բայց նաև առանձնապես բարձր ճառագայթման վտանգ չի ներկայացնում: Դրանց դեպքում բավական է մակերեսային թաղումը, որտեղ կարող են պահվել 300 տարի։ Դրանից հետո թափոնների ակտիվությունը նվազում է` հասնելով ուրանի հանքաքարի մակարդակին, այսինքն` մեծ վտանգ չի ներկայացնում։
Հայկական սեյսմիկ տվիչները կարող են հայտնվել ԱՊՀ երկրների և Եգիպտոսի ԱԷԿ-ներում
Լրահոս
0