https://arm.sputniknews.ru/20221202/jraberum-inqnatiri-kvortsanman-depqi-artiv-qk-um-qreakan-varujt-e-nakhadzernvel-52100569.html
Ջրաբերում ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել
Ջրաբերում ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոդելի ինքնաթիռը վայր է ընկել Ջրաբերում գտնվող ավազի հանքի տարածքում և այրվել։ 02.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-02T12:00+0400
2022-12-02T12:00+0400
2022-12-02T12:01+0400
հհ քննչական կոմիտե
ինքնաթիռ
վթար
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52069645_0:64:1221:751_1920x0_80_0_0_e5956794aea521452460227a43b31f24.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Ջրաբերում մասնավոր ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոդելի ինքնաթիռը վայր է ընկել Ջրաբերում գտնվող ավազի հանքի տարածքում և այրվել, որի հետևանքով ինքնաթիռում գտնվող 2 անձ տեղում մահացել է:Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է վթարված, այրված թեթև մարդատար ինքնաթիռ, 2 անձի մոխրացած դիակ, տարբեր իրեր։ Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն, ստեղծվել է քննչական խումբ: Ի՞նչն է եղել Ջրաբերում ինքնաթիռի կործանման պատճառը. ԱԻՆ–ը մանրամասներ է հայտնելՔննչական կոմիտեն տեղեկատվական պահանջ է ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե` վթարի ենթարկված վերը նշված ինքնաթիռի տեսակի, պատկանելիության, ՀՀ մուտք գործելու, ՀՀ-ում տեղակայվելու հանգամանքների, օդաչուի, ուղևորի ինքնությունների և մի շարք այլ տվյալների վերաբերյալ:Ձեռնարկվելու են նաև անհրաժեշտ միջոցներ սահմանված ընթացակարգով ինքնաթիռի վթարման պատճառները, դրա հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ։Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52069645_68:0:1153:814_1920x0_80_0_0_e401045c7bd2a7c22dddcfda607c36b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, ինքնաթիռ, վթար, քրեական գործ
հհ քննչական կոմիտե, ինքնաթիռ, վթար, քրեական գործ
Ջրաբերում ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել
12:00 02.12.2022 (Թարմացված է: 12:01 02.12.2022) 2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոդելի ինքնաթիռը վայր է ընկել Ջրաբերում գտնվող ավազի հանքի տարածքում և այրվել։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Ջրաբերում մասնավոր ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«ՔԿ–ում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով (Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական, ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի ենթարկվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոդելի ինքնաթիռը վայր է ընկել Ջրաբերում գտնվող ավազի հանքի տարածքում և այրվել, որի հետևանքով ինքնաթիռում գտնվող 2 անձ տեղում մահացել է:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է վթարված, այրված թեթև մարդատար ինքնաթիռ, 2 անձի մոխրացած դիակ, տարբեր իրեր։ Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն, ստեղծվել է քննչական խումբ:
Քննչական կոմիտեն տեղեկատվական պահանջ է ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե` վթարի ենթարկված վերը նշված ինքնաթիռի տեսակի, պատկանելիության, ՀՀ մուտք գործելու, ՀՀ-ում տեղակայվելու հանգամանքների, օդաչուի, ուղևորի ինքնությունների և մի շարք այլ տվյալների վերաբերյալ:
Ձեռնարկվելու են նաև անհրաժեշտ միջոցներ սահմանված ընթացակարգով ինքնաթիռի վթարման պատճառները, դրա հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է: