https://armeniasputnik.am/20221205/baqun-cankanum-e-pakel-lachini-mijancqy-alen-simvonjany-hapk-khvi-nistum-52203367.html
Բաքուն ցանկանում է փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյանը` ՀԱՊԿ ԽՎ–ի նիստում
Բաքուն ցանկանում է փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյանը` ՀԱՊԿ ԽՎ–ի նիստում
ՀՀ Ազգային ժողովի նախագահի խոսքով` այսօր ՀՀ–ի առջև խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T16:08+0400
2022-12-05T16:08+0400
2022-12-05T16:50+0400
հայաստան
ալեն սիմոնյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/11/25380961_0:97:1600:997_1920x0_80_0_0_6604c0e20a5aa5dfea81b9e859e5f54e.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հարավային մասի հետ կապող Լաչինի միջանցքը փակելու համար։ Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում այս հայտարարությունն է արել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։Նա շեշտել է, որ Լաչինի միջանցքը կարևորագույն հումանիտար նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար:Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն ՍիմոնյանՆշենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը անցկացվում են Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում: Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/11/25380961_72:0:1528:1092_1920x0_80_0_0_b31ea5d9292770f6aa476100ec7f46ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, ադրբեջան
հայաստան, ալեն սիմոնյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, ադրբեջան
Բաքուն ցանկանում է փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյանը` ՀԱՊԿ ԽՎ–ի նիստում
16:08 05.12.2022 (Թարմացված է: 16:50 05.12.2022) ՀՀ Ազգային ժողովի նախագահի խոսքով` այսօր ՀՀ–ի առջև խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հարավային մասի հետ կապող Լաչինի միջանցքը փակելու համար։ Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում այս հայտարարությունն է արել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Այսօր մեր առջև խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության հասկացություն։ Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պահանջել է, որ ՌԴ խաղաղապահներն էլ չօգտագործեն Լեռնային Ղարաբաղ անվանումը և հայկական տեղանունները», - հիշեցրել է Սիմոնյանը։
Նա շեշտել է, որ Լաչինի միջանցքը կարևորագույն հումանիտար նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար:
Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը
անցկացվում են Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: