00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ընտրությունները կայանային այսօր. հարցումների ոչ միանշանակ արդյունքները

© Sputnik / Asatur YesayantsՀՀ Ազգային ժողովի շենքը
ՀՀ Ազգային ժողովի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2022
ՀՀ Ազգային ժողովի շենքը
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Նույնիսկ եթե երբեք չեք լսել, այսպես կոչված՝ «Մերֆիի օրենքների» մասին, հավանաբար, կհամաձայնեք այդ օրենքներից մեկի հետ։
Այն է՝ «Տեսնելով, որ սոցիոլոգիական հարցման արդյունքները ձեզ համար անբարենպաստ են, կարող եք անել երկու բան. առաջին՝ ծաղրել և հերքել այդ արդյունքների նշանակությունը, և երկրորդ՝ պնդել, որ հասարակական կարծիքը խիստ փոփոխական է»։ Այս խորհուրդները շատ լավ սերտել են Հայաստանի իշխանությունները։
Հարցնում ես՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ ըստ «Գելափ» ընկերության օրերս հրապարակած տվյալների, ձեր օգտին այսօր պատրաստ է քվեարկել ընտրողների ընդամենը 17 տոկոսը, այնինչ, ժամանակին 70 տոկոսանոց վարկանիշ ունեիք։ Հեգնական ժպիտով պատասխանում են՝ իսկ չե՞ք հիշում, որ այդ նույն ընկերությունը խորհրդարանի անցած տարվա արտահերթ ընտրությունների հենց նախօրեին պնդում էր, թե մենք պարտվելու ենք, այնինչ, մեծամասնություն կազմեցինք պառլամենտում։ Ի′նչ կարող ես ասել՝ սա անհերքելի ճշմարտություն է։
Եթե ընտրություննեըը կայանային այսօր. հարցումների ոչ միանշանակ արդյունքները
Իհարկե, անկումն ավելի քան ակնհայտ է։ Բայց իշխանավորները կրկին կարող են հեգնել՝ մենք գոնե 17 տոկոս ունենք, ընդդիմադիրների ցուցանիշներին նայեք։ «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային այս շաբաթ կամ կիրակի օրը» հարցին ընտրողների ընդամենը 4,5 տոկոսն է տվել «Հայաստան» դաշինքի անունը։ Այսինքն, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ այդ դաշինքն այլևս փաստորեն գոյություն չունի, ու երկրորդ նախագահի կուսակցությանը արդեն ոչ թե յոթ, այլ ընդամենը 5 տոկոս է պետք խորհրդարան անցնելու համար, այդ խնդիրն էլ, ըստ հարցումների, կլինի անլուծելի։
Մնացած քաղաքական ուժերի մասին խոսելն ավելորդ է։ «Պատիվ ունեմ» դաշինքը կստանար 2,2 տոկոս, ժամանակին հզոր խմբակցություն ունեցած «Բարգավաճ Հայաստանի» օգտին կքվեարկեր ընտրողների 1,3 տոկոսը, իսկ առաջին նախագահի Հայ ազգային կոնգրեսը իսկի կես տոկոս քվե էլ չէր ստանա։
Ի′նչ է սա նշանակում։ Իհարկե, կարելի է անվերջ պնդել, թե սա այն հայտնի Գելափը չի, բայց եթե չենք կարողանում այլ, ավելի հավաստի աղբյուր վկայակոչել, պիտի փաստենք՝ եթե այնուամենայնիվ գոնե ինչ-որ չափով ընդունում ենք այս վերջին հարցման արդյունքները, պիտի համաձայնենք, որ այսօր խորհրդարան մտնելու ռեալ շանս ունի միմիայն իշխանական կուսակցությունը։
Իհարկե, շատ ճիշտ եք, Ազգային ժողովը առանց ընդդիմության երբեք չի մնա, թեկուզ այն պատճառով, որ նույնիսկ օրենսդրությունն է պահանջում, որ պատգամավորների առնվազն մեկ երրորդը ներկայացնի ընդդիմությունը։ Բայց նոր խորհրդարանում, միևնույն է, ամենամեծ խմբակցությունն ունենալու է այն նույն ուժը, որը հիմա էլ է գերիշխում պառլամենտում։ Արդյոք գիտակցո՞ւմ են այս պարզ ճշմարտությունը նրանք, ովքեր շարունակ կրկնում են՝ փողոցային պայքարը ոչինչ չտվեց, այժմ իշխանափոխություն իրականացնելու միակ միջոցը արտահերթ ընտրություններն են։ Գոնե անցած արտահերթ ընտրությունները դաս լինեին։
Իշխանավորների հեռացումը պահանջող ընդդիմադիրներն ի վերջո իրենք են հեռանում
Եվ այնուամենայնիվ, «Գելափը» առնվազն մի թիվ հրապարակել է, որի հավաստիությունը երևի որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում՝ հարցվածների գրեթե կեսը՝ ավելի քան 47 տոկոսը, խոստովանել է. «Չեմ քվեարկի որևէ քաղաքական ուժի օգտին»։ Համաձայնե′ք, այս նիհիլիստական տրամադրությունը միանգամայն հասկանալի է. իշխանական կուսակցությունը, որը ժամանակին խոսում էր ինքնորոշման իրավունքի մասին, և որի առաջնորդը հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է, հիմա արդեն ընդհանրապես խրտնում է «ինքնորոշման իրավունք» հասկացությունից և հրաժարվում է քվեարկել ընդդիմության ներկայացրած նախագծի օգտին, որում գրված է, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Ավելին, այսքանից հետո էլ շարունակում է պնդել, թե իրենց դիրքորոշման մեջ բացարձակ որևէ փոփոխություն չկա։ Այսինքն, ինչ նշանակություն ունի՝ մածունը սպիտա՞կ է, թե՞ սև, մենք միշտ պնդել ենք, որ մածունը բոլոր դեպքերում մածուն է մնում, և մեր այդ հետևողական, սկզբունքային դիրքորոշումից չենք շեղվի երբեք։
Մյուս կողմից, ընտրողը, որն ընդդիմությունից կոնկրետ գործողություններ էր ակնկալում, պարզապես ֆիզիկապես հոգնել է մայրաքաղաքի փողոցներով ու պողոտաներով անվերջ քայլելուց։ Բայց արդյոք ընդդիմադիրները գիտակցո՞ւմ են, որ «Գելափի» արձանագրած այս ընդհանուր ընտրական պասիվությունը խիստ վտանգավոր է հատկապես իրենց համար։ Որովհետև հայտնի է. Հայաստանի անխտիր բոլոր իշխանությունները առնվազն մի գործում չափազանց հմուտ էին՝ ամենատարբեր ձևերով կարողանում էին մոբիլիզացնել իրենց ընտրազանգվածին։
Հանրապետության հրապարակի տոնական լույսերը - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2022
Ծակած քարը գետնին չի մնա
Երևի նաև դա է պատճառը, որ իշխանությունները հպարտորեն անվանում են Հայաստանը ժողովրդավարության բաստիոն, իսկ իրականում այդ բաստիոնում ընդդիմությունը երբեք իշխանության չի եկել ընտրությունների միջոցով։
Ինչ վերաբերում է սոցիոլոգիական հարցումներին, միշտ հիշում են իտալացի դերասան Տոտոյի ասածը. «Հասարակական կարծիքի ուսումնասիրությունները հիմնվում են այն սխալ ենթադրության վրա, ըստ որի, հասարակությունը կարծիք ունի»։
Լրահոս
0